ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Հաղարջը ժողովրդական բժշկության մեջ
Բոլորս էլ շատ լավ ենք ճանաչում Հաղարջենու թփերը: Դրանք աճում են անտառներում, ինչպես նաեւ՝ որպես շատ օգտակար դեղաբույս, աճեցվում են տնամերձ այգիներում: Հաղարջն իր մեջ պարունակում է ասկորբինաթթու, շաքարներ, խնձորաթթու եւ կիտրոնաթթու, դաբաղանյութեր, պեկտինային նյութեր, B2, B6, D, E, P, K վիտամիններ, ցինկ, մոլիբդեն, կոբալտ, երկաթ եւ յոդ: Տարբերակում են Հաղարջի սեւ եւ կարմիր տեսակներ:
Մարդու 1 օրվա վիտամինային պահանջը բավարարելու համար կարելի է ուտել ընդամենը 25գ սեւ Հաղարջ: Գիտական բժշկության մեջ սեւ Հաղարջենու չոր պտուղների ու տերեւների թուրմն օգտագործվում է հիպովիտամինոզի ու ավիտամինոզի, ինչպես նաեւ՝ երիկամների բորբոքման ու սակավարյունության ժամանակ:
Ժողովրդական բժշկության մեջ սեւ Հաղարջենու պտուղների թուրմը տրվում է որպես միզամուղ՝ միզափամփուշտի եւ երիկամային հիվանդությունների միջոց, ինչպես նաեւ մրսածության դեպքում` որպես քրտնամուղ: Այն նաեւ օգտագործվում է որպես բուժամիջոց հոդացավերի ու մաշկային որոշ հիվանդությունների դեպքում: Սեւ Հաղարջենու թարմ պտուղներն օգտակար են նաեւ ընդհանուր թուլության, սրտի ու լյարդի հիվանդությունների, սկլերոզի, արյան բարձր ճնշման կարգավորման համար: Վերջինիս պտուղներից պատրաստած օշարակով մեր տատիկները նույնիսկ բուժել են կապույտ հազը:
Հաղարջենու տերեւներից պատրաստված թուրմի ողողումներով կարելի է բուժել բերանի վերքերն ու թարախային գոյացությունները: Իսկ փորձերով պարզվել է, որ Հաղարջի մեջ եղած վիտամինները երկար ժամանակ պահպանվում են նաեւ մուրաբայի, հյութի կոմպոտների շաքարախառնուրդի մեջ: Օրինակ` 6 ամիս անց վիտամինները պահպանվում են 30-60 տոկոս` հյութի մեջ, 45-80 տոկոս` կոմպոտում եւ 50-90 տոկոս` շաքարախառնուրդում: Օրինակ` ավիտամինոզի, մրսածության ու թվարկված շատ հիվանդությունների բուժման համար, որպես քրտնամուղ կամ միզամուղ միջոց, շատ օգտակար է Հաղարջի պտուղների թուրմը, որը պատրաստվում է հետեւյալ կերպ. 2-3 ճաշի գդալ պտուղները 200 մլ ջրի մեջ եփել 10 րոպե, թրմել եւս 1 ժամ ու խմել օրը 3 անգամ` 50-ական գրամից: Իսկ տերեւների ջրային թուրմը կամ ցողունների եփուկը կիրառում են մաշկային հիվանդությունների դեպքում` որպես արտաքին հակաբորբոքային միջոց:
Երեխաների դիաթեզին շատ օգտակար է չոր տերեւների եփուկը, ինչպես նաեւ՝ խորհուրդ է տրվում փոքրիկներին լողացնել տերեւների եւ ցողունների եփուկով: Տնային տնտեսուհիներին խորհուրդ է տրվում կաղամբի, վարունգի եւ այլ բանջարեղենային թթու դնելիս անպայման օգտագործել Հաղարջի տերեւներ, քանի որ դրանք օգնում են, որպեսզի բանջարեղենը չփափկի, այլ պինդ մնա, ինչպես նաեւ՝ որպես համեմունք:
Սեւ Հաղարջենու տերեւներից պատրաստում են շատ բուրավետ թեյ: Պակաս օգտակար չէ նաեւ կարմիր Հաղարջը: Բայց պետք է ասել, որ կարմիր Հաղարջից ավելի շատ պատրաստում են մուրաբաներ, հյութեր, զովացուցիչ ըմպելիքներ, ուտեստներ, քան բուժական թուրմեր: Իհարկե, կարմիր Հաղարջն ավելի օգտակար է ուտել: Այն նպաստում է օրգանիզմից միզաթթվային աղերի հեռացմանը: Օգնում է օրգանիզմից դուրս հանել թունավոր նյութերը` տոքսինները: Հյութը դրականորեն է ազդում սպաստիկ կոլիտի եւ աղիների բորբոքման ժամանակ: Կարմիր Հաղարջի պտուղները նաեւ շատ օգտակար են աթերոսկլերոզի դեպքում: Երեխաների փորկապության դեպքում շատ լավ կօգնի կարմիր Հաղարջի թուրմը: Դրա համար անհրաժեշտ է 3 ճաշի գդալ պտուղները 4 ժամ թրմել 250մլ եռջրի մեջ ու քամել: Հետո օրվա ընթացքում խմել 50-ական գրամ, 4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:
13.04.2010 Կարդացեք նաև
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...
08.11.2024
Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...
10.03.2021
Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...
16.02.2021
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
25.01.2021
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...
13.01.2021
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...
08.01.2021
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...
03.12.2020
Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...
14.04.2020
Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...
10.04.2020
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ