ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Բողկը ժողովրդական բժշկության մեջ
Ժողովրդական բժշկության մեջ բողկը համարվում է շատ գնահատելի բանջարեղեն: Հարյուրամյակներ շարունակ այն օգտագործվել է մարդկության կողմից, քանի որ օժտված է օրգանիզմի համար խիստ անհրաժեշտ ու օգտակար նյութերով, ինչպիսիք են` հանքային նյութերը, կալիումը, կալցիումը, յոդը, ֆոսֆորը:
Բողկն իր մեջ պարունակում է նաեւ B, C, PP եւ այլ վիտամիններ, որոնք պատասխանատու են մաշկի, մազերի, աչքերի, բերանի խոռոչի, լյարդի եւ այլ օրգանների առողջության համար: Բողկի օգտակար հատկությունները բազմազան են. այն գրգռում է ախորժակը, խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, լավացնում մարսողությունը: Բողկի հյութն օգտագործվում է մրսածության, սակավարյունության եւ հազի դեպքում: Այն պրոֆիլակտիկ միջոց է հանդիսանում աթերոսկլերոզի ժամանակ, շատ օգտակար է խոլեցիստիտի, լյարդի բորբոքման ժամանակ: Այն բարձր է գնահատվում որպես միզամուղ միջոց: Կան բողկի շատ տեսակներ` սեւ, սպիտակ, կարմիր, կանաչ, որոնք էլ իրենց հերթին ունեն իրենց տարատեսակները: Բոլորն էլ առողջության համար լավ են, բայց ավելի օգտակար է սեւ բողկը:
Սեւ բողկը պարունակում է B1 վիտամին, որի պակասն օրգանիզմում կարող է հանգեցնել նյարդային համակարգի թուլացման, մազաթափության եւ այլն: Բողկի բոլոր տեսակներն էլ նպաստում են վահանագեղձի նորմալ աշխատանքին, սպանում են աղիների վնասակար միկրոֆլորան: Իսկ ահա մեր մշտական ընթերցող եւ նամակագիր Ջուլիետա Սահակյանի ուղարկած դեղատոմսերում նշվում է. «Բողկը կարելի է օգտագործել որպես ողնաշարը բուժելու միջոց: Հիվանդ հոդերին կարելի է քսել սեւ բողկի հյութ: Կարելի է սեւ բողկի մոտավորապես 1 բաժակ հյութի մեջ լցնել կես բաժակ մեղր, 1 ճաշի գդալ աղ, կես բաժակ օղի եւ ստացված խառնուրդով շփել ցավոտ մասերը: Ցավը հանգստանում է: Բողկի թարմ հյութը կարելի է գործածել իշիասի, ռադիկուլիտի բուժման համար: Պարզապես հյութը պետք է քսել վնասված նյարդի ուղղությամբ: Բողկի թարմ հյութը շատ լավ օգնում է գլխացավին. պետք է ընդամենը բողկի հյութով մերսել քունքամասերն ու քթարմատը: Փորկապությամբ տառապողներին շատ լավ օգնում է բողկի տերեւիկների թուրմը: Դրա համար պետք է տերեւները 1 բաժակ ջրով թրմել 1 ժամ, ապա քամել եւ խմել օրվա մեջ 3 անգամ` ուտելուց 20 րոպե հետո: Օգտագործման ժամկետը 2-3 օր է:
Կարմիր բողկի տերեւիկներից կարելի է պատրաստել կանաչ բանջարապուր: Կարելի է նաեւ օգտագործել մածնաբրդոշի ու աղցանների մեջ: Բողկին կարմիր գույն հաղորդող անտոցիանի նյութը շատ օգտակար է օրգանիզմի համար: Այն նվազեցնում է քաղցկեղածին բջիջներ առաջանալու հավանականությունը, կարգավորում է արյան մեջ շաքարի քանակը, այնպես որ` շաքարային դիաբետով տառապողները պետք է բողկ շատ ուտեն: Կարմիր բողկը շատ լավ է տեսողության համար, այն խոչընդոտում է ճարպային նստվածքների առաջացմանը եւ կարգավորում է նյութափոխանակությունը: Եվս մեկ օգտակար բաղադրատոմս. տարեկան բողկը լվանալ, մաքրել, կտրատել բարակ շերտերով, վրան շաքարավազ անել ու թողնել 5-6 ժամ` այնքան, որ հյութը դուրս գա: Այնուհետեւ այդ հյութը ընդունել յուրաքանչյուր ժամը 1 անգամ` 1 ճաշի գդալից: Այս միջոցը շատ լավ օգնում է երեխաների հազին»: Պետք է ասել որ բողկը, բացի օգտակարությունից, ունի նաեւ իր հակացուցումները. այս բանջարեղենի չարաշահումը կարող է որովայնի շրջանում ուժեղ ցավերի պատճառ դառնալ: Բողկ չի կարելի գործածել ենթաստամոքսային գեղձի, երիկամների հիվանդություն ունեցողներին, տասներկումատնյա աղիի եւ ստամոքսի խոցով տառապողներին: Սրտային եւ լյարդի հիվանդությամբ տառապողներին այն եւս հակացուցված է:
06.10.2009 Կարդացեք նաև
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...
08.11.2024
Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...
10.03.2021
Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...
16.02.2021
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
25.01.2021
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...
13.01.2021
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...
08.01.2021
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...
03.12.2020
Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...
14.04.2020
Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...
10.04.2020
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ