ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Կարագը` 40-ից առաջ և հետո
Ավիցենան ասում է. «Սերուցքային կարագը սնուցում է մեր մարմինը, այն օգնում է թուլացած նյարդերին ու հազին»: Իսկ ահա մեր օրերում սերուցքային կարագ ուտելը դարձել է ոչ այնքան «պատշաճ», որովհետեւ շատ ենք լսում, որ «յուղոտ սննդամթերքը վատ է առողջությանը, քանի որ խոլեստերին է պարունակում»:
Փորձենք որոշել՝ ում է կարելի կարագ ուտել, իսկ ում` ոչ կամ չափավոր: Սերուցքային կարագն իր մեջ պարունակում է 150 տեսակի ճարպաթթուներ, որոնցից 20-ը` անփոխարինելի: Այդ ճարպաթթուների մեծ մասը բարձրացնում են խոլեստերինի քանակն արյան մեջ` ստեղծելով բարենպաստ պայմաններ` ուղեղի կամ սրտի կաթվածի համար: Իհարկե, կարագի մեջ կան նաեւ անփոխարինելի ճարպաթթուներ, որոնք անփոխարինելի նշանակություն ունեն մարդու օրգանիզմի համար: Դրանք շատ մեծ դեր են կատարում` օրգանիզմից դուրս հանելով խոլեստերինը: Ինչպես նաեւ՝ այն իր մեջ պարունակում է ճարպը քայքայող վիտամիններ` A, D, E եւ K:
Իսկ ահա բժիշկ-դիետոլոգ Ալեքսեյ Դոբրովոլսկին ասում է. «Այն փորձագետները, որ մարդկանց վախեցնում են խոլեստերինով, չգիտես ինչու չեն նշում այն փաստը, որ խոլեստերինի 80 տոկոսն արտադրվում է լյարդում եւ միայն 20 տոկոսն է մարդը ստանում սննդի միջոցով: Հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե սննդի հետ թափանցած խոլեստերինի չափը շատ է սովորականից, ապա լյարդը կրճատում է խոլեստերինի սեփական արտադրությունը, այսինքն՝ խոլեստերինով հարուստ սննդամթերքի գործածումը առողջ մարդու վրա այնքան էլ չի ազդում: Իսկ լյարդում խոլեստերինի սինթեզման հաճախականությունն առաջին հերթին կախված է յուրաքանչյուր մարդու գենետիկական հատկանիշներից»:
Պարոն Դոբրովոլսկու խոսքերով, դեռ 40-ը չլրացած մարդկանց համար, հատկապես խոսքը վերաբերում է երեխաներին ու դեռահասներին, ում հորմոնային համակարգը նոր է կարգավորվում ու ձեւավորվում, սերուցքային կարագը համարվում է ուժեղ ճարպաքայքայիչ վիտամինների աղբյուր: Այդ պատճառով էլ բոլոր նախադպրոցական հաստատություններում կամ բանակում նախաճաշի ժամանակ կարագը պարտադիր սնունդ է: Իսկ ահա 40-ից հետո խոլեստերինով հարուստ սննդամթերքի ավելցուկը կարող է խնդիրներ առաջացնել առողջության համար: Այս տարիքում արդեն պետք է սահմանափակել կարագի, երշիկի, ճարպի գործածությունը եւ սկսել հիմնականում սնվել բուսական ծագմամբ յուղերով: Իհարկե, սա չի նշանակում ընդհանրապես սննդակարգից հանել կարագը, պարզապես այն պետք է օգտագործել շատ չափավոր:
Ժողովրդական բժշկության մեջ շատ կան դեղատոմսեր, որոնց բաղադրության մեջ եղած սերուցքային կարագը ոչ թե վնասակար է, այլ` առողջարար: Օրինակ` հոդերի համար հիանալի խառնուրդ է հետեւյալ բաղադրատոմսը. անհրաժեշտ է վերցնել 2 ճաշի գդալ լոշտակի արմատ եւ աղալ սրճաղացով: Այնուհետեւ վրան լցնել 150 մլ ջուր եւ դնել կրակին` եռացնելով այնքան ժամանակ, մինչեւ կմնա մոտ 100մլ: Այնուհետեւ այս զանգվածին ավելացնել 400գ կարագ ու խառնել: Կստացվի քսուքանման զանգված: Քնելուց առաջ այն կարելի է քսել հիվանդ հոդերին: Այն շատ լավ պրոֆիլակտիկ միջոց է հոդերը մինչեւ խոր ծերություն պահպանելու համար:
Դիմադրողականությունը բարձրացնելու համար շատ լավ պրոֆիլակտիկ միջոց է կարագով, մեղրով եւ ընկույզով դեղատոմսը: Անհրաժեշտ է վերցնել 100գ կարագ, 100գ մեղր եւ 30գ մանրացրած ընկույզ եւ այս ամենը լավ խառնել: Չմոռանանք, որ այս խառնուրդը օգտագործելուց հետո պետք է գոլ կաթ խմել: Այն պետք է խմել օրվա մեջ 3 անգամ` 1 ճաշի գդալից: Կարագից պատրաստվում է շատ լավ ռադիկուլիտի դեղ: Դրա համար անհրաժեշտ է վերցնել 1 ճաշի գդալ եղինջ, 2 թեյի գդալ ծովաբողկ եւ 100գ սերուցքային կարագ: Այս ամենը լավ խառնել եւ 4-5 օր շարունակ երեկոյան քնելուց առաջ դրանով մերսել ցավոտ մասերն ու կապել տաք շորով: Արդյունքը հիանալի է: Համակարգչի առջեւ երկար նստողներին խորհուրդ է տրվում աչքերի շուրջբոլորը կարագ քսել: Այն թեթեւացնում է աչքերի հոգնածությունը:
17.10.2009 Կարդացեք նաև
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...
08.11.2024
Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...
10.03.2021
Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...
16.02.2021
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
25.01.2021
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...
13.01.2021
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...
08.01.2021
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...
03.12.2020
Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...
14.04.2020
Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...
10.04.2020
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ