ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Առողջարար խաղողը
Խաղողի առողջարար հատկությունների մասին հայտնի է եղել դեռեւս շատ վաղուց: Ըստ Աստվածաշնչի` ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին աճեցված առաջին բույսը եղել է հենց խաղողը :
Հին հույներն ու հռոմեացիները դեռեւս շատ հնում կիրառում էինխաղողաբուժությունը` որպես ուժերի վերականգնման եւ օրգանիզմում նյութափոխանակության կարգավորման միջոց: Բժշկության մեջ խաղողը կիրառվում է գրեթե ամբողջությամբ` սկսած կեղեւից, վերջացրած տերեւներով: Այն պարունակում է մեծ քանակությամբ միկրոէլեմենտներ եւ հանքային աղեր (ցինկ, կալցիում, երկաթ, պղինձ եւ այլն):
Շատ կալիումի պարունակության շնորհիվ, խաղողը օգտակար է համարվում հատկապես սրտային հիվանդների համար: Խաղողը կարգավորում է սրտի բաբախումների ռիթմը, կանխում է շնչահեղձությունը:
Խաղող խորհուրդ է տրվում ուտել հատկապես սակավարյունությամբ տառապող մարդկանց, քանի որ նպաստում է էրիտրոցիտների քանակի աճին, հեմոգլոբինի բարձրացմանը եւ այլն: Խաղողի ճյուղերի հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք նույնպես պարունակում են բազում օգտակար բաղադրիչներ, եւ ներկայումս դրանք հաջողությամբ օգտագործվում են ինչպես ֆորմալ, այնպես էլ ժողովրդական բժշկության մեջ:
Խաղողի ճյուղերը շատ լավ հումք են հանդիսանում կոսմետոլոգների համար: Օրինակ` խաղողի ճյուղերով պատրաստված օճառահեղուկը նպաստում է մազերի ամրացմանն ու վերականգնմանը, իսկ նույն յուղով մերսումը հրաշալի միջոց է նուրբ եւ հարթ մաշկ ունենալու համար:
Ինչ վերաբերում է խաղողի տերեւներին, ապա դրանք հարուստ են ասկորբինաթթվով եւ շատ հաճելի համ կարող են հաղորդել, օրինակ, մեր հայտնի թփով տոլմային, որն ի դեպ համեղ է եւ բրնձով, եւ մսով: Իհարկե, մարսողության հետ խնդիրներ ունեցողներին խորհուրդ է տրվում զգույշ լինել խաղողի թփի հետ:
Խաղողի չորացրած տերեւներն օգտագործում են բուժական նպատակներով: Խաղողի 1 ճաշի գդալ չորացրած եւ մանրացրած տերեւները լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ եւ թողնել 20 րոպե: Ստացված լուծույթը օրվա մեջ 2-3 անգամ 1/2 բաժակի չափով խմելը շատ օգտակար միջոց է անգինայի, ֆարինգիտի, լարինգիտի ժամանակ: Այնուամենայնիվ, խաղողի հիմնական հարստությունը նրանում պարունակվող գլյուկոզան եւ ֆրուկտոզան են: Խաղողի հատիկների մեջ պարունակվող շաքարը էապես չի փոփոխվում մարսողության ժամանակ եւ անմիջապես ներծծվում է արյան մեջ, ինչը բարերար ազդեցություն է ունենում մկանային տոնուսի վրա` ուժեղացնելով սրտամկանի կծկումներն ու արագացնելով օրգանիզմի նյութափոխանակությունը, ինչպես նաեւ՝ լայնացնելով արյունատար անոթները:
Չնայած խաղողի կալորիականությունը 100 գրամում` 65-85կկալ է, այն հանդիսանում է բազմաթիվ դիետաների հիմնական բաղադրիչը, քանի որ օրգանիզմից արտամղում է վնասակար նյութերն ու օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Պետք է լավ հիշել, որ խաղողը անհամատեղելի է կաթնամթերքների, ճարպերով եւ աղերով հարուստ սննդի հետ: Ինչպես նաեւ՝ չարժե խաղող օգտագործել չորացրած մրգերի, ոգելից խմիչքների ու գազով ըմպելիքների հետ: Այս համադրությունը կարող է ստամոքսում իսկական հեղափոխություն առաջացնել:
Խաղողի մեջ պարունակվող շաքարն ու թթուները, ընկնելով կարիեսով վարակված ատամների վրա, առաջացնում են սուր ցավ եւ արագացնում ատամի քայքայման պրոցեսը: Այդ պատճառով խաղող ուտելուց հետո խորհուրդ է տրվում լավ ողողել բերանը:
Չնայած շատ օգտակար հատկություններին` կան որոշ հիվանդություններ, որոնց դեպքում խորհուրդ է տրվում խուսափել շատ խաղող օգտագործելուց: Այդպիսիք են` շաքարային դիաբետը, ստամոքսի խոցը, քրոնիկական կոլիտները եւ այլն:
Ինչ կարելի է անել առաջին կնճիռները նկատելու դեպքում. 1 բաժակ խաղողի գինին, 10 գ չորացած երիցուկը եւ 1 թեյի գդալ սալիցիլային սպիրտը թրմել: Պահել 5 օր, ապա քամել: Թանզիֆը թրջել հեղուկի մեջ եւ 5 րոպե թողնել դեմքին: Գործողությունը կատարել 10 օր: Կնճիռներից ազատվելու համար խորհուրդ է տրվում 50 գ քերած նուշ, 0,5 ձվի դեղնուցը, 1 թեյի գդալ գլիցերինը, 1 ճաշի գդալ սպիրտը, 0,5 թեյի գդալ կամֆորան խառնել իրար եւ բացել ջրով, այնպես, որ դառնա մածուցիկ: Քսուքը կարելի է դեմքին պահել 1 ժամ:
14.11.2009 Կարդացեք նաև
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...
08.11.2024
Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...
10.03.2021
Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...
16.02.2021
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
25.01.2021
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...
13.01.2021
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...
08.01.2021
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...
03.12.2020
Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...
14.04.2020
Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...
10.04.2020
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ