ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Չիչխանը (օբլեպիխա) ժողովրդական բժշկության մեջ
Իր օբլեպիխա անվանումը այս բույսը պատահական չի ստացել: Նրա դեղնանարնջագույն պտուղներն այնպես են փաթաթված ճյուղին, որ ռուսերեն արտասանել են՝ «ՏոսպտՌՉՔՌ», ու այդպես էլ մնացել է բույսի անվանումը:
Սիբիրցիներն այն անվանում են սիբիրյան անանաս: Չիչխանի պտուղների հյութն օժտված է շատ բուժիչ հատկություններով: Վիտամինների պարունակությամբ` այն իսկական առողջության շտեմարան է: Այն պարունակում է մեծ քանակությամբ E, C վիտամիններ, P վիտամինանյութ, կարոտին, B խմբի վիտամիններ: Հետաքրքիր է, բայց այս բույսի պտուղների մեջ վիտամին C-ի քանակը դրանց հասունանալու հետ պակասում է: Նույն բանը տեղի է ունենում նաեւ այն ժամանակ, երբ պտուղները սառեցվում են:
Չիչխանի պարունակության մեջ կա գնահատելի մի նյութ, որը չեզոքացնում է խոլեստերինը: Չիչխանի հյութը շատ օգտագործում են ավիտամինոզի ժամանակ: Իսկ որպեսզի կլոր տարին չիչխանի հյութ ունենաք, դրա համար անհրաժեշտ է լվացած եւ չորացած պտուղները հյութաքամիչով անցկացնել, հետո 1:1 հարաբերությամբ ավելացնել շաքարավազ ու 40 րոպեի չափ տաքացնել` մշտապես խառնելով, մինչեւ շաքարավազի հալելը: Դրանից հետո տաք խառնուրդը չոր ստերիլիզացված տարաների մեջ լցնել: Հետո կարելի է այն ուղղակի թեյի հետ ուտել կամ օգտագործել որպես հյութ` ավելացնելով ջուր: Այն գերազանց պոլիվիտամինային միջոց է: Այն շատ օգտակար է նրանց, ովքեր ծանր վարակիչ հիվանդություն կամ վիրահատություն են տարել:
Իր բուժական նշանակությամբ ավելի լավ միջոց է համարվում չիչխանի յուղը: Այն շատ օգտակար է դժվար ապաքինվող վերքերի, այրվածքների, պառկելախոցերի համար: Նման դեպքերում պետք է վերքը մաքրել պենիցիլինի լուծույթով, հետո կաթոցիչով կաթեցնել ձեթն ու կապել բինտով: Այն շատ լավ օգնում է լորձաթաղանթի վնասվածքներին: Օրինակ` մեր ընթերցողներից մեկն իր նամակում անդրադարձել է չիչխանի բուժիչ հատկություններին. «Ստոմատիտի համար հիանալի միջոց է չիչխանի տերեւների եփուկով ողողումները: Չիչխանի մանրացրած տերեւներից 1 ճաշի գդալ եփել 1 բաժակ ջրով` մարմանդ կրակի վրա, 10 րոպե: Հետո այն քամել ու 1 շաբաթ շարունակ նման եփուկով օրը 5-6 անգամ ողողել բերանը:
Չիչխանի ձեթը նաեւ շատ օգտակար է ստամոքսի խոցի բուժման համար: Կարելի է խմել օրական 3 անգամ` 1 թեյի գդալից, 3-4 շաբաթ տեւողությամբ: Առաջին 4-5 օրերի ընթացքում հնարավոր է այրոցի զգացում: Իսկ որպեսզի այն կանխվի, հարկավոր է չիչխանի ձեթին ավելացնել 1/4 բաժակ 2 տոկոսանոց սոդայի լուծույթ: Չիչխանի յուղը կարող է նաեւ օգնել րինիտի դեպքում: Դրա համար անհրաժեշտ է 6 մաս չիչխանի յուղը խառնել 4 մաս կալենդուլայի հյութի, 3 մաս հալած կակաոյի յուղի, 2 մաս մեղրի ու 1 մաս մեղրամոմի հետ: Բամբակը թաթախել այս խառնուրդով ու քթանցքերում պահել 20 րոպե»: Ռեւմատիզմի եւ պոդագրայի դեպքում ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս խմել չիչխանի հյութ, իսկ ձեթը քսել հոդերին:
Ինչ խոսք, չիչխանը շատ օգտակար բույս է, բայց մարդկանց մի որոշակի խմբի կարող է վնասել: Օրինակ` չիչխանի յուղ չի կարելի ընդունել սուր խոլեցիստիտի, հեպատիտի, պանկրեատիտի եւ ենթաստամոքսային գեղձի բոլոր հիվանդությունների դեպքում: Պտուղները եւս չի կարելի աղեստամոքսային տրակտի մի շարք հիվանդությունների դեպքում: Ինչպես նշվեց՝ չիչխանի յուղը ստամոքսի խոցի բուժման համար օգտակար է, բայց պտուղներն ու հյութը` հակացուցված:
Չիչխանի թարմ հյութն ու պտուղները բարձրացնում են մեզի թթվայնությունը, այդ պատճառով միզաքարային հիվանդությամբ տառապողներին այն եւս հակացուցված է: Գազարով թեյը մաքրում է օրգանիզմը Վերցնել միջին մեծության գազար, քերել, մանրացնել, ավելացնել 1 բաժակ եռջուր, մի քանի մեխակ, այս բոլորը լցնել թերմոսի (ջերմապահ) մեջ։ 1 ժամ հետո կարելի է քամել, վրան ավելացնել կես թեյի գդալ մեղր եւ կես օղակ կիտրոն։ Հրաշալի համ ունի։
17.11.2009 Մեդ-Պրակտիկ
24.01.2014
Հարգելի Gayane, բարև Ձեզ, Ձեր պարագայում օգտակար է երիցուկի ջրաթուրմը: Դեղատներից կարելի է ձեռք բերել պատրաստի Ռոմազուլոն (Romasulon). հեղուկ է, որի բաղադրության մեջ մտնում է երիցուկի մզվածքը (96 մլ) և եթերային յուղը (6% ազուլեն)` 0,3 մլ։ Որպես էմուլգատոր ավելացնում են թվին (твин)` 80-4 գ։ Ավելի մանրամասն տեղեկությունների համար այցելեք հետևյալ հղումը. https://www.med-practic.com/arm/193/view_avand.html
Gayane
23.01.2014
Կարդացեք նաև
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...
08.11.2024
Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...
10.03.2021
Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...
16.02.2021
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
25.01.2021
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...
13.01.2021
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...
08.01.2021
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...
03.12.2020
Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...
14.04.2020
Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...
10.04.2020
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ