ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Նարնջի հյութը կկանխարգելի աթերոսկլերոզը և շաքարախտը
Ըմպելով նարնջի հյութ յուղոտ սննդի կամ այսպես կոչված «արագ» սննդի ընդունման հետ միասին` կարելի է պակասեցնել օքսիդատիվ սթրեսների և բորբոքումների հետևանքով օրգանիզմին պատճառվող բացասական ազդեցությունը` կանխարգելելով անոթային հիվանդությունները։ Այս մասին հայտարարել են Բուֆֆալո համալսարանի էնդոկրինոլոգները։
Անհրաժեշտ է իմանալ, որ ազատ ատոմների խումբն առաջացնում է բորբոքային պրոցեսներ` անոթային հյուսվածքներում բարձրացնելով ուղեղի կաթվածի կամ ինֆարկտի վտանգը: Նարնջի հյութը` օժտված լինելով նարինգենինի և գեսպիրիդինի հզոր ազդեցությամբ, հնարավորություն ունի կանխարգելել վերոնշյալ հիվանդությունների առաջացումն ու զարգացումը։ Այս մասին պնդում է բժիշկ Հուսամ Հանիմը։ Նրա հեղինակած հետազոտության արդյունքում առաջին անգամ ապացուցվել է, որ նարնջի հյութի օգտագործումը ճարպերով և ածխաջրատներով հարուստ սննդի հետ միասին, կանխարգելում է ազատ ռադիկալների և բորբոքային պրոցեսում գտնվող մոլեկուլների աճը։
Բորբոքային պրոցեսի հետ կապված խնդիրները շատ կարևոր են, քանի որ եթե սրան գումարվում է նաև գլյուկոզայի և տրիգլիցերիդների մեծ չափաքանակ, կարող են զարգանալ սրտանոթային հիվանդություններ։
Գիտնականները մի հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են 20-40 տարեկան երեք խումբ տղամարդիկ և կանաք։ Նրանք չեն տառապել ճարպակալմամբ և օգտագործել են մոտովորապես 900 կկալ սննդային արժեքով նախաճաշ` հացից, ձվից և երշիկեղենից բաղկացած ։ Մասնակիցներից յուրաքանչյուրի օրգանիզմը ստանում էր 81 գ ածխածին, 51 գ ճարպ և 32 գ սպիտակուց։
Նախաճաշի ընթացքում առաջին խումբը խմում էր 300 մլ նարնջի հյութ, երկրորդ խումբը նույնքան ըմպելիք, որը պարունակում էր շաքար, իսկ երրորդ խումբը սննդի ընդունման հետ միասին խմում էր ջուր։ Գիտնականները մասնակիցներից վերցրել են արյան փորձանմուշներ, ինչպես քաղցած ժամանակ, այնպես էլ սննդի օգտագործումից 1,3 ժամ և 5 ժամ անց։ Արյան առաջին վերլուծությունը ցույց է տվել, որ արդյունքները գրեթե համանման են, սակայն սննդի օգտագործումից հետո արված հետազոտությունը բացահայտել է, որ ազատ ռադիկալների քանակը աճել էր 62%-ով` ջրի օգտագործման դեպքում, 63%-ով` քաղցր հյութ խմելուց հետո և 47%-ով` նարնջի հյութ ըմպելու արդյունքում։
24.08.2010 Կարդացեք նաև
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...
08.11.2024
Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...
10.03.2021
Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...
16.02.2021
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
25.01.2021
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...
13.01.2021
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...
08.01.2021
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...
03.12.2020
Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...
14.04.2020
Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...
10.04.2020
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ