ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Սխտորը՝ համադարման
Արդեն 6 հազար տարուց ավելի է, ինչ բնական դեղամիջոց հանդիսացող սխտորը, որի հայրենիքը Միջին Ասիան է, լայն տարածում է գտել աշխարհի բոլոր երկրներում։
Նրա բուժիչ հատկությունների մասին հիշատակվում է դեռեւս հին եգիպտական պապիրուսներում, Աստվածաշնչում, հին Հնդկաստանի ու Չինաստանի սրբազան գրքերում։ Սխտորով բուժվում էին վարակիչ հիվանդություններից (նույնիսկ՝ ժանտախտից), օձերի խայթոցներից ու բազմաթիվ այլ հիվանդություններից։
Հնուց համարվում է, որ սննդի հետ կանոնավոր կերպով սխտոր օգտագործող մարդիկ ավելի քաջ են, համարձակ, ամուր առողջություն եւ վերարտադրողական ավելի մեծ ընդունակություններ ունեն։ Նրա բաղադրության մեջ պարունակվող բուժիչ ալլիցինը սխտորին հակաբորբոքային հզոր հատկություններ է տալիս, քանի որ նույնիսկ 1։125000 համամասնությամբ լուծված վիճակում այն խոչընդոտում է հիվանդածին շատ մանրէների (այդ թվում՝ տիֆի հարուցիչների) զարգացմանը։ Սխտորի թարմ հյութը պատերազմական ժամանակներում օգտագործվել է վերքերը բուժելու համար։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիվանդածին մանրէների վրա ալլիցինի ազդեցության շրջանակն ավելի մեծ է, քան պենիցիլինինը։
Սխտորը կենսաբանական ակտիվ նյութեր է պարունակում։ Դրանցից ալկալոիդներն արյան մեջ իջեցնում են շաքարի մակարդակը, կանոնավորում զարկերակային ճնշումը, նվազեցնում անոթային սկլերոզի առաջացման ռիսկը եւ կանխում խցանումները, ամրապնդում օրգանիզմի պաշտպանական ուժերը, ոչնչացնում հիվանդածին մանրէներն ու մակաբույծներին, իջեցնում խոլեստերինի մակարդակը, ավելի առաձգական ու ճկուն դարձնում հատկապես տարեց մարդկանց արյունատար անոթները։ Պարզվել է, որ թարմ սխտոր ուտելը դանդաղեցնում է քաղցկեղի բջիջների աճը։ Ընդ որում, առավել օգտակար են հատկապես սխտորի սոխուկները եւ ոչ թե նրանցից ստացված դեղամիջոցները։
Ոչնչացնելով հիվանդածին մանրէները, սխտորը միաժամանակ բարելավում է մարսողության գործընթացը, ակտիվորեն պայքարում է նաեւ ստամոքսի խոց առաջացնող մանրէի դեմ։ Սխտորի մեջ պարունակվող ծծմբային միացությունները կապակցում են ծանր մետաղները՝ կազմելով այնպիսի միացություններ, որոնք հեշտությամբ դուրս են մղվում մարդու օրգանիզմից։ Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս սխտոր օգտագործել նաեւ բրոնխիտի եւ թոքային հիվանդությունների բուժման նպատակով։
Դեռեւս 100 տարի առաջ բժիշկները պնդում էին, որ ալլիցինը, որը ցնդող նյութ է եւ առաջանում է սխտորի պճեղները կտրտելու պահին՝ կարճ ժամանակով պահպանվելով նրա հյութի մեջ՝ սխտորի ամենակարեւոր բուժիչ բաղադրիչն է։ Սակայն վերջերս ԱՄՆ–ում հայտնի դարձավ, որ ոչ թե ալլիցինը, այլ հատկապես նրա բաղադրիչներից մեկը՝ ծծմբաջրածինն է (որը հայտնի է նեխող մթերքների իր սուր հոտով) թուլացնում արյունատար անոթների պատերը ծածկող հարթ մկանները՝ վերացնելով սպազմը եւ կանխելով դրա հետեւանքները՝ ինֆարկտը եւ ինսուլտը։ Առնետների վրա ստուգելով սրտի ծրագրավորված նոպայից հետո սրտամկանի վերականգնման գործընթացը, գիտնականները համոզվել են, որ կանոնավոր կերպով մշտապես թարմ սխտոր ուտող կենդանիների սրտամկանը շատ ավելի արագ է վերականգնվում, քան չորացրած սխտոր կամ սխտորի հիմքով դեղամիջոցներ օգտագործողներինը։ Եվ, ընդհանրապես, պարզվել է, որ սուր հոտ ունեցող կամ կծու բոլոր սննդամթերքներում (կաղամբ, սոխ, ծովաբողկ) պարունակվում են սուլֆիդներ՝ ծծմբական միացություններ, որոնք օգտակար են սրտի եւ անոթների համար։
Սխտորը 400—ից ավելի օգտակար բաղադրիչներ ունի, այդ թվում՝ հակաօքսիդանտներ։ Բացի ազոտական նյութերից, նրա մեջ պարունակվում են կալցիում, մագնեզիում, նատրիում, սիլիկոնային, ծծմբական եւ ֆոսֆորական թթուներ, C, D եւ B վիտամիններ, ֆիտոցիդներ եւ եթերային յուղեր։ Բուժիչ բույսերի մեջ սխտորը հայտնի է սելենի իր մեծ պաշարով։
Սխտորի բուժիչ ազդեցությունն ի հայտ է գալիս օրական 2—3 պճեղ ուտելու դեպքում։ Այն չպետք է ենթարկվի բարձր ջերմային ազդեցության եւ կերակրի մեջ պետք է ավելացվի պատրաստ լինելուց ընդամենը մի քանի րոպե առաջ։ Տիբեթական բժշկությունը սխտորի թուրմն օգտագործում է օրգանիզմի երիտասարդացման եւ մարդու կյանքը երկարացնելու նպատակով։ Այն հարկավոր է ընդունել 50 գրամ կաթի հետ, բուժման կուրսը կրկնելով յուրաքանչյուր 6 տարին մեկ։ Այս դեղատոմսը մենք արդեն ներկայացրել ենք մեր ընթերցողներին։
Այնպես որ, եթե ցանկանում եք երկար եւ առողջ ապրել, ձեր օրգանիզմին սխտոր մատակարարեք, որը հազարամյակներ շարունակ համարվել է կենսական էներգիայի աղբյուր եւ բոլոր հիվանդությունների համադարման։
06.09.2010 Կարդացեք նաև
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...
08.11.2024
Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...
10.03.2021
Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...
16.02.2021
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
25.01.2021
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...
13.01.2021
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...
08.01.2021
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...
03.12.2020
Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...
14.04.2020
Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...
10.04.2020
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ