ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Գիտնականները պարզել են, որ...
Խնձոր կերեք: Բրիտանացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խնձորի կանոնավոր օգտագործումը ոչ միայն երկարացնում է մարդու կյանքը, այլեւ երիտասարդացնում է օրգանիզմը:
Սննդի հետազոտության ինստիտուտի մասնագետները խնձորի մեջ պարունակվող բարդ էլեմենտ են հայտնաբերել, որը երիտասարդացնում է սիրտը, բարելավում է արյան շրջանառությունը, բարձրացնում է դիմադրողականության համակարգի պաշտպանվածության մակարդակը: Այդ էլեմենտը, որը կոչվում է` էպիկատեխին պոլիֆենոլ, սրտանոթային համակարգի վրա յուրահատուկ դրական ազդեցություն է գործում, միաժամանակ` նպաստելով արյունատար անոթների էլաստիկությանը:
Ավելին, կամավոր մարդկանց նկատմամբ կատարված փորձարկումների արդյունքներով (նրանք մեծ քանակությամբ խնձորի բնական հյութ էին օգտագործում) նրանց սիրտ-անոթային համակարգը եւ ընդհանուր օրգանիզմը երիտասարդացել էր նվազագույնը 17 տարով: Բրիտանացի մասնագետները նշում են, որ չափազանց օգտակար այդ էլեմենտը ամենաշատը պարունակվում է վայրի խնձորի տեսակների մեջ:
Օրական` 40 գրամ շոկոլադ: Գերմանացի եւ շվեյցարացի գիտնականները պարզել են, որ սթրեսներից փրկվելու համար մարդուն օրական ընդամենը 40 գրամ շոկոլադ է անհրաժեշտ: 2 շաբաթ անընդմեջ շոկոլադ ուտելու դեպքում մարդու սթրեսային հորմոնները կնվազեն. սեւ շոկոլադի մեջ պարունակվող մեծ քանակությամբ բիոակտիվ բաղադրիչները բնական ճանապարհով օրգանիզմի խանգարումները կվերացնեն: «Հետազոտությունների համաձայն` 2 շաբաթ անընդմեջ, օրական 40 գրամ սեւ շոկոլադ ուտելով` առողջ մարդու օրգանիզմի նյութափոխանակությունը կկարգավորվի»,- ասել է խմբի ղեկավար Սունիլ Կոշարը: Իհարկե, նրանք նաեւ նշում են, որ չի կարելի չարաշահել շոկոլադի քանակությունը` ավելորդ քաշից խուսափելու համար: Մինչ այդ, շոկոլադն իր մեջ պարունակվող ֆլավանոլի շնորհիվ ճանաչվել էր որպես ուղեղի աշխատանքի, մտավոր գործունեության հրաշալի խթանիչ միջոց:
Զգուշացեք: Եվրոպական սննդի անվտանգության գործակալության հաղորդմամբ` մեծ տարածում գտած սննդային ներկերը, որոնք օգտագործվում են նրբերշիկի, համբուրգերների արտադրության եւ պատրաստման մեջ, կարող են հանգեցնել քաղցկեղի առաջացման: Եվրոպական այս գործակալության` Իտալիայի Պարմա քաղաքում տեղակայված գրասենյակը հայտարարել է, որ այդ ներկանյութի անունն է` Red 2G, իսկ սննդամթերքի տուփերի վրա այն նշված է E 128: Կենդանիների վրա կատարված փորձարկումները ցույց են տվել, որ Red 2G-ի` օրգանիզմ ներթափանցելուց հետո անիլին է առաջանում: Դա հենց այն նյութն է, որը կենդանիների եւ մարդկանց մոտ կարող է քաղցկեղ առաջացնել, ինչպես նաեւ՝ օրգանիզմի հյուսվածքներում գենետիկական փոփոխությունների պատճառ դառնալ:
Եվրոպական սննդի անվտանգության գործակալության խորհուրդը, սակայն, դեռեւս Red 2G նյութի օգտագործման դեմ արգելանքի հայտարարությամբ հանդես չի եկել: Չնայած դրան՝ չեղյալ է համարել Red 2G-ի թույլատրելիության չափաբաժինը: Գործակալությունը Եվրոպական հանձնաժողովին է ներկայացրել իր եզրակացությունը, որն էլ կորոշի Red 2G-ի դեմ արգելանք դնելու հարցը:
Ձուկ կերեք: Հղիության ընթացքում սննդակարգի մեջ Օմեգա-3 ճարպային թթուներ պարունակող ձկնեղեն ընդգրկեք, եւ կծնվեն խելացի, շփվող եւ անմիջական երեխաներ: Ըստ գիտնականների` Օմեգա-3-ը որոշիչ դերակատարում ունի երեխայի ապագա ունակությունների գործում: Իսկ դրա պակասը խիստ բացասական է անդրադառնում հասարակության մեջ նրանց համակեցության վարքագծի վրա: Ըստ Առողջապահության ազգային ինստիտուտի պրոֆեսոր Ջոզեֆ Հիբբելնի` Օմեգա-3 հատկապես պարունակվում է յուղոտ` սաղմոն տեսակի ձկների մեջ:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հղիության ընթացքում Օմեգա-3 թթուներ քիչ օգտագործած կանանց մտավոր ունակության IQ վերբալ գործակիցը 6 անգամ ցածր է միջինից: Այս նորությունը ցնցել էր շատերին, քանի որ մինչ օրս հղիներին խորհուրդ էր տրվում սահմանափակել յուղոտ ձկնատեսակների եւ ծովամթերքների քանակությունը: Հիբբելնի այս աշխատությունը տպագրվել է աշխարհի առաջատար պարբերականներում: Նա իր գործընկեր Ջին Հոլդինգի հետ հետազոտության մեջ օգտագործել է 14.000 ապագա մայրերի եւ նրանց սերունդների տվյալները:
Պարզվել է, որ Օմեգա-3-ի քիչ քանակությունը բարձրացնում է երեխաների` սոցիալական պահվածքի պաթոլոգիաների հավանականությունը: Նրանք դժվարանում են ընկերներ ձեռք բերել, շփվել: Հղի կանանց եւ կերակրող մայրերին ըստ այդմ թույլատրվում է շաբաթը 2 չափաբաժնից ոչ ավելի յուղոտ ձկնատեսակից ավելի օգտագործել:
20.12.2010 Կարդացեք նաև
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...
08.11.2024
Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...
10.03.2021
Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...
16.02.2021
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
25.01.2021
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...
13.01.2021
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...
08.01.2021
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...
03.12.2020
Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...
14.04.2020
Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...
10.04.2020
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ