ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Սոխը միշտ օգտակար է

Հազարավոր տարիներ մարդիկ սոխն օգտագործում են բժշկական նպատակներով: Հին Չինաստանում բուժակներն օգտագործում էին սոխը զանազան ինֆեկցիաներ բուժելու նպատակով:
Հին Հունաստանում` մարզիկներն, իսկ Հռոմում՝ գլադիատորները, սոխ ուտում էին` ուժեղ լինելու եւ մարտերի ժամանակ միշտ հաղթելու նպատակով: Իսկ միջին դարերում էլ հավատում էին, որ սոխի միջոցով կարելի է բուժել բոլոր հիվանդությունները: Ժամանակակից բժշկությունը եւս ընդունում է սոխի բուժական բազմաթիվ նշանակությունները: Սոխը շատ լավ է շնչառական եւ իմունային համակարգերի համար: Այն ունի ուժեղ հակաբակտերիալ եւ հակասնկային հատկություններ: Այն շատ լավ է բրոնխիտին եւ նույնիսկ օգնում է օրգանիզմին՝ պայքարելու թոքաբորբի դեմ:
Հնում նույնիսկ սոխի միջոցով պայքարել են թոքախտի դեմ: Սոխի եւ մեղրի խառնուրդը շատ լավ խորխաբեր միջոց է հանդիսանում: Այս խառնուրդն օգտագործում են տարբեր տեսակի վերքերի` ինֆեկցիաների եւ բորբոքային պրոցեսների կանխման համար: Սոխը կարելի է քերել, վրան լցնել 1 թեյի գդալ շաքարավազ ու թողնել մնա մի քանի ժամ, այնուհետեւ սոխից դուրս տված հեղուկը կարելի է տալ երեխաներին հազի ժամանակ: Այն շատ օգտակար է եւ, կարելի է ասել` հավասարազոր է պենիցիլինին: Այն շատ լավ օգնում է մարսողական համակարգի աշխատանքին` բազմացնելով օգտակար բակտերիաներն ու պայքարելով թունավոր բակտերիաների դեմ: Այն պայքարում է նաեւ բազմաթիվ մակաբույծների, աղիքային որդերի դեմ, կանխում է գիրությունը, ինչպես նաեւ՝ կարգավորում է մարմնի քաշը: Հետազոտությունները ցույց են տվել, որ ովքեր ավելի հաճախ են օգտագործում սոխ, նրանց մոտ մի քանի անգամ պակասում է չարորակ ուռուցքներով հիվանդանալու ռիսկը: Քանի որ սոխն արյան մեջ զգալիորեն նվազեցնում է խոլեստերինի քանակը, հետեւաբար այն շատ լավ է սիրտ-անոթային համակարգին: Այն շատ լավ պայքարում է նաեւ տարածված աթերոսկլերոզի դեմ:
Թվարկեցինք սոխի բազմակի դրական ու բուժիչ հատկանիշները, բայց չպետք է մոռանալ, որ ինչպես ցանկացած բուժիչ միջոց, սոխը եւս չի կարելի չարաշահել:
Պետք է նաեւ չմոռանալ սոխի մի շատ լավ հատկության մասին եւս, հատկապես, որ մոտենում են Սուրբ Հարության տոները: Խոսքը ձու ներկելու մասին է: Կարմիր սոխի կեղեւով, ինչպես հայտնի է` կարելի է շատ լավ «ներկ» ստանալ ձու ներկելու համար: Սոխի կեղեւից ստացած գույնը եւ՛ շատ գեղեցիկ է, եւ՛ անվնաս ցանկացած սննդային գունաներկերից:
Մոտ 200գ կեղեւի վրա լցնել 500գ ջուր եւ եռացնել, որից հետո ձուն լավ լվանալ ու դնել սոխի թուրմի մեջ ու մարմանդ կրակի վրա եփել 10-12 րոպե: Ջուրը պետք է այնքան լինի, որ ձվերն ամբողջությամբ ծածկվեն: Այս ձեւով պատրաստված ներկանյութը նաեւ ամրացնում է ձվի կեղեւը:
Կեչու կեղեւով եւս կարելի է ներկել ձուն: Կեչու մատղաշ տերեւներով պատրաստել եփուկը այնպես, ինչպես սոխի կեղեւից, քամել եւ թուրմի մեջ եփել ձվերը թույլ կրակի վրա 10-12 րոպե եռալու պահից: Ձվերը ներկվում են դեղին գույնով: Այս ձեւով թուրմ են պատրաստում նաեւ ընկույզի տերեւներից, գույնը` դեղին:
Կիտրոնի կեղեւով կուլիչ
Անհրաժեշտ է 500գ ալյուր, 150գ շաքարավազ, 250մլ կաթ, 6 դեղնուց, 40գ խմորիչ, 100գ կարագ, 1 կիտրոնի ցեդրա եւ վանիլին, 50գ չամիչ եւ 10 նուշ: Ջնարակի համար` 2 ձվի սպիտակուց, 200գ շաքարի փոշի, վանիլին կամ կիտրոն: Վերցնել 100գ ալյուր, կաթ եւ 1 թեյի գդալ շաքարավազ խառնած խմորիչ, խառնել եւ թողնել խմորվի: Դեղնուցները լավ հարել շաքարավազի հետ, վրան ավելացնել մնացած ալյուրը, աղ, վանիլին եւ հունցել այնքան ժամանակ, մինչեւ հեշտությամբ անջատվի ձեռքերից: Աստիճանաբար ավելացնել հալեցրած, բայց ոչ տաք կարագ, չամիչ, կիտրոնի կեղեւ, մաքրած-մանրացրած նուշը: Խմորը տեղափոխել կաղապարի մեջ ու թողնել տաք տեղ, որ մի քիչ հասունանա: Թխել 180-200 ջերաստիճանում 40 րոպե: Հանել, թողնել սառչի, զգուշությամբ հանել կաղապարից, վրան լցնել ջնարակ:
Ջնարակի պատրաստումը.
Ձվի սպիտակուցները շաքարավազի հետ փայտե գդալով լավ հարել: Հարելու ընթացքում ավելացնել վանիլին կամ կիտրոնի հյութ:

Կարդացեք նաև

Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...


Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...


Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...


Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...


Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...


Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...


Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...


Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...


Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն