Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Հացի կեղևը խոչընդոտում է ստամոքսում քաղցկեղային ուռուցքների ձևավորմանը

Հացի կեղևը խոչընդոտում է ստամոքսում քաղցկեղային ուռուցքների ձևավորմանը

Անամալայ հնդկական համալսարանի գիտնականները պարզել են, որ սովորական հացի մի փոքր վառված կեղևն ունի առանձնահատուկ բուժիչ հատկություններ։ Ինչպես պարզվել է, հացի կեղևում առկա քիմիական տարրերը կարող են խոչընդոտել քաղցկեղային ուռուցքների ձևավորմանը աղեստամոքսային ուղիում։

 

Հնդկացի գիտնականների բացահայտման մասին հայտնել է Daily Mail լոնդոնյան թերթը։ Առնետների վրա անցկացված փորձերի ընթացքում գիտնականները պարզել են, որ հացի կեղևի օգտագործումը 72%-ով նվազեցնում է չարորակ ուռուցքների առաջացման վտանգը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ հացի պատրաստման ժամանակ կեղևում ձևավորվում են յուրատեսակ ակտիվ քիմիական տարրեր՝ հակաօկսիդանտներ։ Դրանք դասվում են պրոնիլ-լիզինների դասակարգին և ի զորու են կանխել բջիջների միջև սկզբնական կապերի հաստատումը, ինչից հետո ձևավորվում են ուռուցքներ։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ