ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում
Կենդանի սալմոնելայով մշակված պատվաստանյութի արդյունավետությունը. news.am
Սալմոնելա անունը կրող մանրէն Միացյալ Նահանգներում տարեկան մեկ միլիոն հիվանդության, 19 հազար հոսպիտալիզացիայի եւ 380 մահվան դեպքերի պատճառ է:
Հիվանդությունների դեմ կիրառվող պատվաստանյութերը, մեծավ մասամբ, մանրէի մահացած հատվածներով են մշակվում, սակայն, ինչպես Քեմբրիջի համալսարանականների նախաձեռնությամբ վերջերս իրականացված հետազոտության արդյունքում է պարզվել, սալմոնելայի կենդանի, բայց թույլ բջիջներ պարունակող վակցինացիան միջոցներն առավել բարձր արդյունավետությամբ են աչքի ընկնում, հաղորդում է Medical Daily-ն:
Պարզելու համար, թե պատվաստանյութի մշակման որ տեխնոլոգիան է առավել արդյունավետ, գիտնականները մանրէի տեղաշարժի հետագծելիությունը վեր հանող համակարգ են կիրառել: «Մենք հատուկ նշիչներ էինք տեղադրել մանրէների վրա, որպեսզի տեսնենք, թե մարմնի որ հատվածներում են դրանք հավաքվում եւ ինչպես են իմունային համակարգի դեմ պայքարը մղում», - մեկնաբանել է կրթօջախի անասնաբուժության ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ, հետազոտության հեղինակ դոկտոր Պիետրո Մաստրոենին: Վերը նկարագրված տեխնոլոգիայի շնորհիվ գիտնականները նաեւ պատվաստանյութերի՝ սալմոնելա մանրէի դեմ պայքարի մեխանիզմները պարզելու հնարավորություն են ստացել:
Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ կենդանի սալմոնելա պարունակող պատվաստանյութերը լավագույն պաշտպանությունն են ապահովում՝ մանրէի հրահրմամբ առաջացող ինֆեկցիաներից: «Կենդանի պատվաստանյութերը հրաշալի արձագանք են ապահովում, քանի որ կարող են թե՛ մանրէի աճի սահմանափակման, եւ թե՛ դրա ոչնչացման հանգեցնել, ինչն էլ ինֆեկցիայի լիարժեք վերացման է բերում», - մեկնաբանել է հետազոտության առաջին հեղինակ դոկտոր Քրիս Քովարդը: Իսկ ահա սալմոնելայի մահացած հատվածներ պարունակող պատվաստանյութերը, որոնք օրգանիզմում արտադրվող հակամարմինների մակարդակի աճի խթանման հրաշալի միջոց են, չեն կարող վարակված օրգաններում մանրէների աճի եւ ինֆեկցիայի՝ դեպի մարմնի այլ հատվածները տարածման լիարժեք կանխարգելում ապահովել:
Սալմոնելան, որպես կանոն, վարակված սննդի կամ ջրի հետ միասին մարդու աղիքային համակարգ է անցնում: Այդուհանդերձ, օրգանիզմում հիշյալ մանրէն պարունակող բոլոր մարդկանց մոտ չէ, որ հիվանդության ախտանշաններ են դրսեւորվում: Սակայն, եթե բախտավորների շարքին չեք դասվում, 72 ժամվա ընթացքում փորլուծություն, բարձր ջերմություն եւ սուր ցավեր կարող են ի հայտ գալ:
Այդուհանդերձ, դոկտոր Մաստրոինիի մեկնաբանմամբ, թույլ իմունային համակարգ ունեցող, մասնավորապես՝ հեմոֆիլային ինֆեկցիայի ենթարկված մարդկանց պարագայում չափազանց վտանգավոր է կենդանի հիմք ունեցող պատվաստանյութի ներարկում իրականացնել, քանի որ թույլ բջիջները նման դեպքերում անհրաժեշտ ուժ ձեռք բերելու եւ հակառակ ազդեցությունը ապահովելու սպառնալիք են պարունակում:
Գիտնականները նաեւ համոզմունք ունեն, որ հետազոտության արդյունքները կարող են նաեւ մի շարք այլ մարդու եւ ընտանի կենդանիների պաթոգենների վրա տարածվել:
Կարդացեք նաև
Պատվաստանյութի ընդամենը մեկ չափաբաժինը կարող է մարդուն գրիպից պաշտպանել ամբողջ կյանքի ընթացքում, պնդում են անգլիացի եւ չին գիտնականները: Նրանք պարզել են, ինչպես են գրիպի...
Քարդիֆի համալսարանի մրսածության կենտրոնից բժիշկ Ռոն Էքլեսը 25 տարի ուսումնասիրել է, թե ինչու են սառը ոտքերը բարձրացնում մրսածության զարգացման հնարավորությունը: Այս մասին գրում է...
Ընկերների հետ զբոսանքը ոչ միայն հաճելի զբաղմունք է, այլեւ, ինչպես պարզվում է, առողջության համար օգտակար: Ինչպես պարզել են Իսթ Անգլիայի համալսարանի գիտնականները, ընկերների հետ հաճախակի զբոսանքները նվազեցնում են...
Երկու կոռպորացիաներ աշխատել են RTS,S պատվաստանյութի ստեղծման վրա, որը կանխել է Աֆրիկայում երեխաների շրջանում մալարիայով հիվանդանալու դեպքերը: RTS,S-ի մշակմանն աջակցում է Բիլլ եւ Մելինդա Գեյթսերի...
Գրիպի դեմ սինթետիկ նոր պատվաստանյութը կպաշտպանի մարդու օրգանիզմն այդ հիվանդության բոլոր հնարավոր շտամների դեմ: Այս մասին հայտնում է RBK-ն...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն