ԼՈՒՐԵՐ: Դեղաբույսեր
Ծնեբեկ

Ամենաէրոտիկ բանջարեղենը, կամ սիրո կանաչ սլաքները Հնում այսպես արտահայտվել են ծնեբեկի մասին: Ծնեբեկը բանջարեղեն է, որը գոնե պետք է հասցնել փորձել, քանի որ այն լինում է տարվա մեջ ընդամենը 2 ամիս:
Ծնեբեկը մարդկությանը ծանոթ է եղել դեռեւս 4000 տարի առաջ: Հին եգիպտացիները ուղղակի պաշտում էին` ծնեբեկն անվանելով հրաշք-մթերք: Նրանք արժանի գնահատական էին տալիս ծնեբեկի բուժական հատկություններին: Իսկ Հին Հունաստանում ծնեբեկը ամուսնական ծիսակատարությունների անբաժանելի բաղադրիչներից մեկն էր:
Ժամանակի ընթացքում ուժեղները, օրինակ` Ֆրանսիայի Լուի 16-րդ թագավորն արգելեց ծնեբեկի ազատ վաճառքն ու աճեցնելը, եւ ամբողջ բերքը աճեցվում էր միայն թագավորական պալատի տարածքում:
Այսօր ծնեբեկը շարունակում է դելիկատես մնալ, բայց հասանելի է բոլորին: Ծնեբեկը պարունակում է շատ սպիտակուցներ, ածխաջրեր, մեծ քանակությամբ վիտամիններ, կարոտին, սապոնին եւ այլն: Այս բանջարեղենը հարուստ է ոչ թե կալորիաներով, այլ` հանքային նյութերով: Ծնեբեկում պարունակվող նյութերը մաքրում են արյունը, դրականորեն են ազդում լյարդի աշխատանքի վրա:
Նախկինում բժշկության մեջ օգտագործվել են բույսի արմատներն ու վերգետնյա մասը` սրտի, լյարդի, միզաքարային եւ այլ հիվանդությունների բուժման նպատակով: Մի ժամանակ ծնեբեկի պտուղներն օգտագործվել են որպես բուժամիջոց սեռական թուլության դեմ: Պետք է ասել, որ ծնեբեկն այսօր էլ համարվում է շատ լավ աֆրոդիզիակ:
Բուլղարիայում ծնեբեկով կարգավորում են նյութափոխանակության խանգարումը, օրինակ` շաքարային դիաբետի դեպքում: Չինացիներն էլ են խորհուրդ տալիս տոնուսը բարձրացնելու համար ծնեբեկ օգտագործել: Իսկ Ավիցենան իր «Բժշկագիտության մասին աշխատության» մեջ գրում է, որ «ծնեբեկի թուրմը խմում են մեջքի ցավի ու նստաներվի բորբոքման դեպքում»:
Ծնեբեկը հաճախ նշանակում են տախիկարդիայի դեպքում, սրտային ռիթմի խանգարման ժամանակ: 1ճաշի գդալ չորացրած-մանրացրած ծնեբեկի արմատները 0,5 լ ջրով հասցնել եռման ջերմաստիճանի, եռացնել 10 րոպե եւ ընդունել բաժակի 1/2-ից` օրվա մեջ 3-4 անգամ: 3 թեյի գդալ թարմ տերեւները կամ արմատները ներքնացողունների հետ միասին լցնել 250մլ եռջրի մեջ եւ պահել տաք տեղում, ապա քամել: Այս թուրմից օգտագործել 2 ճաշի գդալ` օրը 4 անգամ` հոդացավերի, մաշկի ցանի դեպքում:
Ընձյուղների թուրմը եւ արմատների խաշուկը` 1:10 հարաբերությամբ խմել որպես միզամուղ միջոց` սրտի, երիկամների եւ միզափամփուշտի հիվանդությունների, ինչպես նաեւ՝ հոդատապերի ժամանակ: Ի դեպ, վերջին հիվանդության դեպքում կարելի է օգտագործել նաեւ օշարակը: Թարմ քամած հյութը եփել շաքարի հետ` 2:1 հարաբերությամբ, խմել օրը 2-4 անգամ` 1-ական թեյի գդալ: Ինչպես ասացինք, այն շատ օգտակար է շաքարախտի, այտվուցվածության, ջրգողության դեպքերում, նաեւ շատ լավ ախորժակը բարձրացնող միջոց է համարվում:
Այն նաեւ համարվում է դիետիկ սնունդ:

Կարդացեք նաև

Հիշողության կորուստը Ալցհեյմերի հիվանդությանն ուղեկցող խնդիր է: The FASEB Journal-ում հրապարակված հետազոտության համաձայն՝ նյութը (hydroxycinnamic acid), որը պարունակում է եղերդակը (цикорий), օգնում է կանխել կամ...


Եղերդակն օգտակար հատկությունների շնորհիվ օրգանիզմի վրա առողջարար ազդեցություն է ունենում, նաև հագեցնում է օգտակար տարրերով ու վիտամիններով: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն: Այն օգնում է կարգավորել օրգանմիզմի...


Խատուտիկի թեյն, իսկապես, կարող է քայքայել քաղցկեղային բջիջները և առողջ բջիջները պաշտպանել քաղցկեղից: Այս մասին հայտնում է newsyou.info-ն: Այդ բույսը շատ բուժական հատկություններ ունի, ընդ որում, թեյը շատ...


Հոդացավի դեմ նոր դեղը կարող է հիմնված լինել թխկու օշարակում հայտնաբերված մոլեկուլի վրա, որը հակաբորբոքային հատկություններ ունի: Այդ մասին տեղեկացնում են Քվեբեկի գիտականները...


Առողջարար բանջարեղենի մասին խոսելիս պետք է հաշվի առնել նաև կռատուկի բուժիչ հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն...


Healthy Life Tricks-ը ներկայացրել է ստևիա կամ մեղրախոտ կոչվող դեղաբույսի օգտակար հատկությունները, որն օգնում է բուժել շաքարախտը, հիպերտոնիան և նպաստում է...


Գիտնականներն ապացուցել են, որ տարօրինակ անվանումով այս արտասովոր բույսը քաղցկեղի բջիջները սպանող արդյունավետ միջոց է: Ինչպես տեղեկացնում է homehealthyrecipes.com-ը` բույսի արդյունավետությունը փորձարկվել է ենթաստամոքսային...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն