ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ միջազգային համաժողովը Երևանում
Օստեոպորոզի դեմ պայքարի Միջազգային օրվա շրջանակներում առաջին անգամ Հայաստանում հոկտեմբերի 4-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Արարատ դահլիճում կայացավ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ միջազգային համաժողովը, որին մասնակցեցին Ռուսաստանի, Ղրղզստանի, Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Ուզբեկստանի, Լեհաստանի, Չեխիայի, Սլովենիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Ավստրիայի Օստեոպորոզի ասոցիացիաների նախագահները եւ ներկայացուցիչները: Մասնակիցները հնարավորություն ունեցան փոխանակվել փորձով:
Կոնֆերասին ներկա էր նաև Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի փոխնախագահը: Միջոցառումը նշանավոր էր նրանով, որ մեր երկրում իրականացվում էր առաջին անգամ և հնարավորություն էր ընձեռված ո՛չ միայն ևս մեկ անգամ բարձրաձայնել խնդրի և տարածվածության մակարդակի մասին, այլև բժիշկների փորձի փոխանակման համար ուղիներ փնտրել:
Կոնֆերանսում քննարկվող հրատապ խնդիրների մասին զրուցեցինք Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանի հետ:
– Այս տարիների ընթացքում Օստեոպորոզի հայկական ասոցիացիան ի՞նչ ուղի է անցել և ի՞նչ խնդիրներ է լուծել:
– Օստեոպորոզի հայկական ասոցիացիան գործում է 2007 թվականից: 2009թ. ինտեգրվել ենք Միջազգային օստեոպորոզի հիմնադրամի ընտանիքին, որը հնարավորություն է ընձեռում հետևել նրանց ռազմավարությանը և մասնագիտական փորձին, ինչը նպաստում է միջազգային փորձի կիրառմանը մեր երկրի բժշկական ոլորտում: Ասոցիացիայի գլխավոր նպատակներից է հասարակության շրջանում բարձրացնել օստեոպորոզի մասին գրագետ տեղեկացվածության մակարդակը, իսկ բժիշկներին օգնել ծանոթանալու օստեոպորոզի բուժման նորարարական մոտեցումներին և նորագույն բուժտեխնիկային: Այս տարիների ընթացքում մեր ասոցիացիայի կողմից բազմիցս կազմակերպվել են կլոր սեղաններ և կոնֆերանսներ` հասարակությանը խնդրի մասին տեղեկություն փոխանցելու և բժիշկներին հիվանդության, ինչպես նաև բուժման մասին բարձրաձայնելու համար: Տարբեր ուսումնական հաստատություններում իրականացվել են համապատասխան դասընթացներ: Օստեոպորոզի բուժման և հիվանդության զարգացման դեմ պայքարում կարևորվում է կանխարգելման կազմակերպումը: Քանի որ խնդիրն անմիջական կապ ունի ոսկրերի փխրունության հետ, որի զարգացումն ուղղակիորեն փոխկապակցված է անառողջ ապրելակեպ վարելու հետ, ուստի ֆիզիկական ակտիվությանն ու սննդակարգին հետևելը հիվանդության կանխարգելման առաջնահերթ պայմաններն են թելադրում: Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի առաքելություններից է` կոչով դիմել հասարակությանը, խնդրից խուսափելու համար հետևել. «Լավ է կանխել, քան բուժել» կարգախոսին: Մեր ասոցիացիայի կողմից այս տարի հրատարակվել է ՀՀ ԱՆ կողմից հաստատված համապատասխան ուղեցույցներ, որոնք անհարժեշտ են բժիշկներին՝ հիվանդների վարման գործընթացը ճիշտ կազմակերպելու համար:
– Վերջին շրջանում օստեոպորոզ հիվանդության մասին առավել շատ է բարձրաձայնվում: Ինչո՞վ է պայմանավորված երևույթը:
– Խնդիրն ավելի շատ անհանգստացնում է բարձր տարիքային խմբերին, մանավանդ, որ հիվանդության զարգացման որոշակի փուլերում ոսկրային կոտրվածքների հավանականությունը և դրանց բուժման հետ կապված բարդություններն իրավիճակն է՛լ ավելի են բարդացնում թե՛ հիվանդի, թե՛ բժշկի համար: Ի վերջո, օստեոպորոզը կարող է, որպես հետևանք, առաջացնել հաշմանդամություն:
Հիվանդության տարածվածությունը, կարծում եմ, պայմանավորված է բնակչության շրջանում օստեոպորոզի մասին տեղեկացվածության ցածր մակարդակի և բժշկին ուշ դիմելիության հետ: Ասոցիացիայի խնդիրներից է հասարակության շրջանում բարձրացնել զգոնությունը` ավելի հետևողական լինելու սեփական առողջության նկատմամբ: Անհրաժեշտ է նման խնդիր ունեցող մարդկանց տեղեկացվածության և զգուշավոր լինելու արդյունքում խուսափել անուշադիր տեղաշարժվելուց կոտրվածքների առաջացման հնարավոր ռիսկերից:
– Ինչու՞մն է D վիտամինի և օստեոպորոզ հիվանդության միջև հնարավոր կապը:
– D վիտամինը նպաստում է օրգանիզմում կալցիումի յուրացմանը, իսկ ոսկրային համակարգի ամրության համար այս վիտամինն ունի կարևորորագույն դերակատարում: Մեր նպատակներից է, շեշտադրել D վիտամինի հետազոտության մեթոդներն ու դրանց կիրառումը, և բուժման համար այն համարել առաջնային: Մեր ասոցիացիայի նպատակներից է նաև օրգանիզմում D վիտամինի հետազոտությունը դարձնել անվճար համակարգ: Այս կոնֆերանսի շրջանակում կիրականացվի D վիտամինի անվճար հետազոտություն, որպեսզի օստեոպորոզին վերաբերող խնդիրների մասին ունենանք համապատասխան վիճակագրություն:
– Կանանց շրջանում օստեոպորոզի լայն տարածումն ինչո՞վ է պայմանավորված:
– Կնոջ օրգանիզմում էսթրոգեն հորմոնը նպաստում է օստեոպլաստների բալանսի կարգավորմանը և այն բջիջների պահպանմանը, որոնք վերականգնում են ոսկրային ամրությունը: Դաշտանադադարի շրջանում տվյալ հորմոնի քանակը նվազում է, ինչը օստեոպորոզի առաջացման ռիսկային գործոններից է: Շատ կարևոր է, որպեսզի այդ շրջանում կինը հետևի բժշկի խորհուրդներին՝ կոտրվածքներից խուսափելու և այլ խնդրիներից զերծ մնալու համար: Սակայն օստեոպորոզով հիվանդանում են նաև տղամարդիկ:
Վարտա Բադալյանն իր խոսքում առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց կենֆերանսին ներկա ԱՄՆ Կոլումբիայի համալարանի էնդոկրինոլոգիայի բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ջոն Բելեզիկյանին, ով յուրաքանչյուր տարի այցելում է Հայաստան և կլինիկաներին նվիրաբերում ոսկրային համակարգի խտությունը գնահատող սարք՝ դենսիտոմետր:
ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի էնդոկրինոլոգիայի բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ջոն Բելեզիկյանը մեր հետ զրույցում տեղեկացրեց.
– Այսօր աշխարհում 200 մլն օստեոպորոզով հիվանդ կա, ովքեր տառապում են կոտրվածքային խնդիրներով: Այս կոնֆերանսը միջազգային մակարադակի է, որտեղ ներկա են եվրոպական և Ասիայի 14 երկրի ներկայացուցիչներ: Նման կարգի կոնֆերանս Հայաստանում իրականցվում է առաջին անգամ, ինչը ողջունելի է: Հայաստանի համար այս միջոցառումը մեծ պատիվ է, քանի որ այստեղ են հավաքվել ոլորտում հարուստ փորձ ունեցող բժիշկներ, որպեսզի միմյանց հետ կիսվեն սեփական փորձով:
– Այսօր որո՞նք են օստեոպորոզի միջազգային հիմնադրամի խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները:
– Շատ կարևոր է բժիշկների և հասարակության շրջանում բարձրացնել տեղեկացվածության մակարդակը, որպեսզի մարդիկ հետևեն կանխարգելմանը՝ խնդիրը կոտրվածքային մակարդակի չհասցնելու համար:
Սույն թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի է ունենալու 10-րդ ամենամյա միջազգային Ժողով, որի շրջանակներում 09.30-17.00 կկայանա ուսուցողական գիտաժողով բժիշկների համար Հայաստանի ամերիկյան համալսարանում: Գիտաժողովին մասնակցելու են ԱՄՆ-ից ժամանած միջազգային լավագույն մասնագետներ` Ջոն Բիլեզիկյանի ղեկավարմամբ, ներկայացնելով Հայաստանի բժիշկներին օստեոպորոզի կանխարգելման և բուժման նորագույն մեթոդները:
Գիտաժողովի կազմակերպիչներն են՝ Օստեոպորոզի հայկական ասոցիացիան և Ջ. Բիլեզիկիանը:
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն