Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

«Grand Courses 2016 Armenia» սրտաբանների երկօրյա գիտական համաժողովը Երևանում

«Grand Courses 2016 Armenia» սրտաբանների երկօրյա գիտական համաժողովը Երևանում

Նոյեմբերի 11-ին Երևանում կայացավ «Grand Courses 2016 Armenia» սրտաբանների երկօրյա գիտական համաժողովը, որի նպատակն էր ներկայացնել սրտաբանության զարգացման միտումներն ու մարտահրավերները Հայաստանում և ամբողջ աշխարհում, ինչպես նաև գործնական լուծումներ առաջարկել ոլորտում առկա հիմնախնդիրներին:


Համաժողովը միավորեց 120 սրտաբանի Հայաստանից և Եվրոպայից՝ ստեղծելով գիտելիքի և փորձի փոխանակման, ինչպես նաև գործնական կապեր հաստատելու համապարփակ հարթակ: Համաժողովին քննարկվեցին զարկերակային գերճնշման, սրտի իշեմիկ հիվանդության, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները, դրանց արդյունավետությունն ու բուժման մեթոդների գնահատումը:

 

Սրտաբանների եվրոպական միության նախկին ղեկավար, Կրետեի համալսարանի հիվանդանոցի սրտաբանության բաժնի ղեկավար, դասախոս Փանոս Վարդաս Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի ղեկավար, սրտաբանական գիտահետազոտական ինստիտուտի ինֆարկտային բաժանմունքի ղեկավար, ակադեմիկոս Կառլեն Ադամյան

 

Բեռլին-Խեմի/ Մենարինի կազմակերպության հայաստանյան ներկայացչության տնօրեն Արմեն Ղոսալմյան «Grand Courses 2016 Armenia» սրտաբանների երկօրյա գիտական համաժողովը Երևանում


‹‹Grand Courses 2016 Armenia›› գիտական համաժողվի աջակից Բեռլին-Խեմի/ Մենարինի կազմակերպության հայաստանյան ներկայացչության տնօրեն Արմեն Ղոսալմյանը մեզ հետ զրույցում խոսեց միջոցառման նպատակի մասին. «Մեր կազմակերպությունը միշտ աջակցել  է գիտության զարգացմանը, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան  մի շարք երկրներում: Համոզված եմ, որ մասնակցությունը նմանատիպ միջոցառմանը, կփոխի մասնագետի մոտեցումները, նշանակման և բուժման կարգերը, որովհետև այսպիսի հանդիպումների ժամանակ արդյունավետ քննարկումներ վերլուծություններ են տեղի ունենում, հանգում եզրակացությունների, որոնք ներդրվում են պրակտիկ բժշկության մեջ»:

 

«Grand Courses 2016 Armenia» սրտաբանների երկօրյա գիտական համաժողովը Երևանում


Ա. Ղոսալմյանը կարևորեց, որ համաժողովին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին առաջատար սրտաբաններ. « Սա պահանջված գիտաժողով եր, նման ծավալի միջոցառումներ հաճախ չէ, որ իրականացվում է Հայաստանում, երբ մի հարկի տակ համախմբվում են հայ և արտերկրյա մեծաքանակ առաջատար մասնագետներ»:

 

«Grand Courses 2016 Armenia» սրտաբանների երկօրյա գիտական համաժողովը Երևանում


Սրտաբանների եվրոպական միության նախկին ղեկավար, Կրետեի համալսարանի հիվանդանոցի սրտաբանության բաժնի ղեկավար, դասախոս Փանոս Վարդասը մեզ հետ զրույցում ասաց, որ  Հայաստանում, ինչպես այլ երկրներում, սրտաբանությունը բարելավվել է` բարձր գնահատելով հայ սրտաբանների պրակտիկ աշխատանքի արդյունքները: «Պետք է նշեմ, որ հայ սրտաբանները, ինչպես Եվրոպայի մյուս երկրներում, անում են հնարավորը, որպեսզի երկարացնեն մարդու կյանքը: Արդյունքում սրտանոթային հիվանդություններ ունեցող հիվանդների կյանքը երկարել է ութ տարով: Սա լրջագույն նվաճում է»:

 

Ըստ Փ.  Վարդասի՝ այն  երկրներում, որտեղ տնտեսական մակարդակն այնքան էլ բարձր չէ, սրտաբանությունը, երբեմն, բախվում է որոշակի խնդիրների, քանի որ ժամանակակից ուղեցույցներն ու ժամանակակից թերապիաները բավականին թանկ են:

 

«Grand Courses 2016 Armenia» սրտաբանների երկօրյա գիտական համաժողովը Երևանում  «Grand Courses 2016 Armenia» սրտաբանների երկօրյա գիտական համաժողովը Երևանում

 

«Grand Courses 2016 Armenia» սրտաբանների երկօրյա գիտական համաժողովը Երևանում «Grand Courses 2016 Armenia» սրտաբանների երկօրյա գիտական համաժողովը Երևանում


Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի ղեկավար, սրտաբանական գիտահետազոտական ինստիտուտի ինֆարկտային բաժանմունքի ղեկավար, ակադեմիկոս Կառլեն Ադամյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ Հայաստանը գտնվում է զարգացող երկրների շարքում, և այս կարգի միջոցառումների կազմակերպումը ողջունելի է. «Ապացուցողական սրտաբանության ոլորտում հետազոտությունների մեծ աճ կա. ամեն տարի փոփոխվում են ուղեցույցները, քանի որ նոր տվյալներ են ի հայտ գալիս: Հայաստանը բոլոր անդամ երկրներից տարբերվում է. մենք լույս ընծայեցինք հինգ հատորից բաղկացած ապացուցողական սրտաբանության մասին մատենաշար, որն ընդգրկում է վերջին տարիներին ապացուցողական սրտաբանության ոլորտի բոլոր նորությունները: Այն, ի դեպ, անվճար տրվել է առաջին օղակի բժիշկներին»:  

 

«Grand Courses 2016 Armenia» սրտաբանների երկօրյա գիտական համաժողովը Երևանում


Միջոցառման ընթացքում զեկույցներ ներկայացրեցին Սրտաբանների եվրոպական միության նախկին ղեկավար, Կրետեի համալսարանի հիվանդանոցի սրտաբանության բաժնի ղեկավար, դասախոս Փանոս Վարդասը, Վիեննայի բժշկական համալսարանի սրտաբանության բաժանմունքի սրտի ձեռքբերովի արատների բուժման կլինիկայի տնօրեն Ռաֆայել Ռոսենհեկը, Վրոցլավի ռազմական հիվանդանոցի սրտաբանության բաժանմունքի ղեկավար, դասախոս Պյոտր Պոնիկովսկին, Բրատիսլավայի բժշկական համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի ղեկավար Ռոբերտ Հատալան, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի ղեկավար, ակադեմիկոս Կառլեն Ադամյանը, Հայաստանի գլխավոր սրտաբան, Էրեբունի բժշկական կենտրոնի սրտաբանական և սրտանոթային վիրաբուժական ծառայության գծով տնօրեն, Հայաստանի գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի 1-ին կլինիկական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության բաժանմունքի ղեկավար Համայակ Սիսակյանը, «Էրեբունի» ԲԿ Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկայի գիտական ղեկավար Վիկտոր Տեր-Գրիգորյանը, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Արմեն Փիրուզյանը և այլ սրտաբաններ: 

 

«Grand Courses 2016 Armenia» սրտաբանների երկօրյա գիտական համաժողովը Երևանում «Grand Courses 2016 Armenia» սրտաբանների երկօրյա գիտական համաժողովը Երևանում

 

«Grand Courses 2016 Armenia» սրտաբանների երկօրյա գիտական համաժողովը Երևանում «Grand Courses 2016 Armenia» սրտաբանների երկօրյա գիտական համաժողովը Երևանում


Համաժողվի կազմակերպիչն էր Սրտաբանների եվրոպական միությունը (ESC) և Հայաստանի սրտաբանների ասոցիացիան (ACA): Միջոցառումը կայացավ Մենարինի Գռուփ և Բեռլին-Խեմի/Մենարինի դեղագործական ընկերության աջակցությամբ:

 

Մենարինի Գռուփ և Բեռլին-Խեմի/Մենարինի ընկերության հայաստանյան ներկայացուցչություն

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ