ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները» թեմայով ուսանողական գիտաժողովին ապագա բժիշկները հանդես եկան զեկույցներով:
ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական՝ «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը նշեց, որ այս տարի կենտրոնի կողմից հայտարարվել է ծնողակրթության տարի. արդեն 6-րդ գիտաժողովն է՝ նվիրված երեխաների առողջության պահպանմանը:
«Այսօրվա գիտաժողովի առանձնահատկությունն այն է, որ զեկույցները պատրաստվել են ուսանողների կողմից: Ինձ շատ հետաքրքիր է ուսանողների կատարած աշխատանքը, քանի որ ձեզ մոտ նկատվում է նորարություն և հետաքրքրվածություն»,- ասաց պրոֆեսոր Տեր-Ստեփանյանը՝ հավելելով, որ միջոցառման նպատակն է մասնակիցներին ամբողջական պատկերացում կազմել երեխայի ֆիզիկական, հոգեկան զարգացման, կախվածությունների և դրանց կանխարգելման վերաբերյալ:
Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի 2-դ կուրսի կլինիկական օրդինատոր Թամարա Օհանջանյանը «Երեխաների զարգացումը։ Երեխաների հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում» թեման ներկայացրեց:
«Զարգացումը` նոր հմտությունների շարունակական ձեռքբերում է և կատարելագործում՝ հիմնված կոգնիտիվ, սոցիալական, հուզական և ֆիզիկական փոփոխությունների հիման վրա: Զարգացման մասին խոսելիս շատ կարևոր է նշել, որ վաղ հասակի երեխաների մոտ զարգացման հիմնական գործոնը երեխա-ծնող փոխհարաբերությունն է: Զարգացման այլ գործոններից են՝ գեները, սնուցումը, առողջությունը, հասարակությունը, ֆիզիկական ակտիվությունը»,-նշեց սովորողը՝ խոսելով մի շարք մեթոդներից, որոնք թույլ են տալիս գնահատել երեխայի զարգացման աստիճանը:
Նա հանգամանալից անդրադարձավ նաև դեռահասության շրջանում եղած մի շարք կախվածություններին, դրանց հետևանքով առաջացած խնդիրներին:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Սվետլանա Կազարյանի՝ «Երեխայի հոգեբանական զարգացումը» զեկույցը վերաբերում էր զարգացման՝ ներածնային, վաղ մանկական, նախադպրոցական, կրտսեր դպրոցական, դեռահասության փուլերին, ապա նա խոսեց ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի մասին: Այն հաճախ սկսվում է մանկական տարիքում և դրսևորվում է այնպիսի ախտանշաններով, ինչպիսիք են ուշադրության կենտրոնացման խնդիրները, գերակտիվությունը, այլ գործոններ:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Արտյոմ Ծատուրյանը «Երեխայի ուղեղի զարգացումը, կախվածությունները և դրանց հետևանքները հոգեկան պաթոլոգիաների համատեքստում» ելույթում անդրադարձ կատարեց երեխաների զարգացման փուլերի հայտնի տեսություններին: Ծնողների դերն այս գործընթացում շատ էական է՝ առողջ դաստիարակության, մտածողության, հմտությունների զարգացման, վաղ թերապիաների միջոցով:
Նույն ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Դիանա Հակոբյանը «Համացանցային կախվածությունը դեռահասների շրջանում» թեմայի շրջանակում մանրամասնեց համացանցային կախվածության հետևանքների մասին:
«Դեռահասությունը բավականին վճռորոշ և բարդ շրջան է՝ հոգեբանական, ֆիզիոլոգիական, էմոցիոնալ մի շարք դրսևորումների տեսանկյունից: Այս տարիքը բավականին ռիսկային է նաև կախվածությունների ձևավորման առումով, և համացանցային կախվածությունը բացառություն չէ: Համացանցային կախվածությունը ուսումնասիրվել է ամբողջ աշխարհում և Հայաստանում: Դրա հետևանքով տուժում են կյանքի մյուս ասպարեզները՝ կրթությունը, աշխատանքը, ընկերությունը, փոխհարաբերությունները»,- հավելեց Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողը` տեղեկացնելով, որ տարբերվում են համացանցային կախվածության 5 հիմնական տեսակներ՝ կիբերսեռական, կոմպուլսիվ, առցանց շփումներից կախվածություն, պարտադիր տեղեկատվության որոնում, համակարգչային խաղերից կախվածություն:
«Համացանցային կախվածությունը կարող է ֆիզիկական հետևանքներ առաջացնել, ինչպես օրինակ՝ մարմնի ցավեր, կարպալ թունելի համախտանիշ, անքնություն, տեսողության հետ կապված խնդիրներ, քաշի ավելացում կամ կորուստ: Այն մեծ դեր ունի նաև էմոցիոնալ ազդեցությունների վրա՝ դեպրեսիա, անհանգստություն, սոցիալական մեկուսացում, ագրեսիա, տրամադրության փոփոխություններ, քնի խանգարում»,-հավելեց նա:
Գիտաժողովը «Խաղալիքների դերը երեխաների կյանքում և դրանց հիգիենիկ գնահատականը» խորագրով ամփոփեց Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Սյուզի Բալայանը:
Նրա փոխանցմամբ՝ խաղալիքը, որը ծառայում է երեխայի համար որպես ժամանցի միջոց, կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն թողնել:
«Դեռ վաղ ժամանակներից առավել հայտնի են եղել չխկչխկան խաղալիքները, հիմանականում Հին Հունաստանում և Հռոմում, նրանք գտնում էին, որ խաղալիքի աղմուկը երեխաներին պաշտպանում է չար հոգիներից: Խաղալիքները պետք է համապատասխանեն սանիտարահիգիենիկ, ռադիոլոգիական, մանրէաբանական մի շարք պահանջների, պետք է լինեն բազմաֆուկցիոնալ, նպաստեն երեխաների կարողությունների զարգացմանը, չպետք է առաջացնեն ագրեսիա և վախ: Յուրաքանչյուր տարիքի համար անհրաժեշտ են նպատակային խաղալիքներ, օրինակ՝ 0-3 տարեկան երեխաների համար անհրաժեշտ են այնպիսինները, որոնք կնպաստեն երեխայի տեսողական, լսողական և մի շարք այլ զգայարաների զարգացմանը»,- շեշտեց Սյուզի Բալալյանը՝ ավելացնելով, որ խաղալիքները չպետք է լինեն շատ աղմկոտ, պետք է պահպանվեն խաղալիքների ձայնի առավելագույն ցուցանիշները:
Ուսանողական հերթական միջոցառումը կազմակերպող Մերի Տեր-Ստեփանյանը` ողջունելով ապագա մասնագետների ակտիվ, գործուն մասնակցությունը նրանց մասնակցության վկայականներ հանձնեց:

|
Կարդացեք նաև

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...


Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...


Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...


Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...


Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն