Առաջին օգնություն Կատաղություն
Կատաղությունը տաքարյուն կենդանիների և մարդու վարակիչ հիվանդություն Է, որն ախտահարում Է կենտրոնական նյարդային համակարգը և ի վերջո բերում մահվան։
Հարուցիչը վիրուս Է, որը գտնվում Է հիվանդ կենդանու թքի մեջ և փոխանցվում է կծած կամ միայն թքոտված վերքերով։ Գաղտնի շրջանի տևողությունը կախված Է կծած վերքի տեղակայումից, վերքերի քանակից, վերքի չափերից ու խորությունից, տուժածի տարիքից, կծող կենդանու տեսակից և տևում Է 10-90 (միջինում 40) օր։
ՆՇԱՆՆԵՐԸ
Սկզբնական շրջանում՝
- լավացող կամ նույնիսկ արդեն սպիացած վերքի շրջանի կարմրություն, այտուց, ցավ, քոր, ծակծկոցներ,
- ընդհանուր գրգռված վիճակ, չհիմնավորված անհանգստություն, անքնություն։
3-4 օրից՝
- Կոկորդի մկանների ջղաձգում։ Հեղուկ խմելիս, հետագայում նաև միայն ջրի տեսքից կամ ձայնից, տեղի է ունենում կոկորդի մկանների կտրուկ կծկում, շնչառության դժվարացում, մինչև անգամ շնչառության կանգ (ջրավախություն), անգամ թեթև քամուց նորից առաջանում է կոկորդի մկանների կտրուկ կծկում (օդավախություն)։
- Առատ թքազատություն։ Տուժածը չի կարողանում թուքը կուլ տալ և այն անընդհատ արտահոսում է բերանից։
- Տուժածը կարող է ունենալ ագրեսիվության նոպաներ, տեսողական և լսողական պատրանքներ։
- Վերջին շրջանում տուժածը լինում է բոլորովին արգելակված։
Կենդանիների մոտ լինում են նույն նշանները, սակայն գաղտնի շրջանը կարճ է։
ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
Կատաղությունը կանխարգելնլու համար հետևեք ստորև բերվող խորհուրդներին`
- Սի՛ մոտեցեք կամ շոյեք անծանոթ, թափառող շներին ու կատուներին։
- Կասկածելի կենդանու կծելու դեպքում վերքը լվացեք հոսող ջրով ու օճառով 5-10 րոպե։ Վերքը մշակելուց հետո տուժածին շտապ տեղափոխեք հիվանդանոց, որտեղ նա կստանա կատաղության դեմ շիճուկ։
- Կծող կենդանին պետք է 10 օր գտնվի հսկողության տակ։ Նրա մոտ կատաղության նշանների ի հայտ գալու դեպքում՝ տուժածն անպայման պետք է ստանա պատվաստումների լրիվ կուրս։
- Եթե տանը պահում եք որևէ ընտանի կենդանի, ապա նա պետք է ստանա բոլոր կանխարգելիչ պատվաստումները և գրանցված լինի անասնաբուժական ծառայությունում։
Տե'ս նաև "ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ":
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYJC9XyZ' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ