Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին բժշկական օգնություն

Ինֆուզիոն թերապիայի առանձնահատկույթունները հետվիրահատական շրջանում

Ժամանակակից գրականության մեջ ինֆուզիոն թերապիայի խնդիրները վերանայվել են և ստացել հետևյալ ձևակերպումը. 1) համալրել ծավալը, 2) հա­մալրել հեղուկը և 3) համալրել էլեկտրոլիտները:

 

Ծավալի համալրումը նպատակ ունի վերականգնել ներանոթային կորուստները և կարգավորել հիպո­վո­լեմիան՝ պահպանելու համար հեմոդինամիկան և կեն­սա­կան կարևոր ֆունկցիաները: Այս նպատակին կա­րելի է հասնել իզոօնկոտիկ և իզոտոնիկ լուծույթներով: Հեղուկի համալրումը նպատակ ունի լրացնելու արտաբջջային տարածության գոյություն ունեցող կամ սպառնացող հեղուկի դեֆիցիտը, որը կարող է առա­ջա­նալ մաշկից, մարսողական ուղղուց կամ երիկամներից հեղուկի կորստի պատճառով:

 

Սա կարելի է իրա­կա­նացնել լուծույթով, որը պարունակում է օսմոտիկ ակտիվ բաղադրիչներ, այսինքն՝ իզոտոնիկ ինֆուզիոն մի­ջոց­ներով: Էլեկտրոլիտային համալրումը նպատակ ունի վերականգնելու օրգանիզմի ողջ հեղուկը (ներբջջային+արտաբջջային), երբ մաշկից, մարսո­ղական ուղղուց կամ երիկամներից հեղուկի կորստի պատ­ճառով փոխվում են ջրային բոլոր տարա­ծությունների ծավալը և բաղադրությունը:

 

Քանի որ ֆիզիոլոգիական կոլոիդ - օնկոտիկ ճնշում ունեցող կոլոիդ լուծույթները մնում են ներանոթային տարածությունում, իզոտոնիկ էլեկտրոլիտային լու­ծույթ­ները տեղաբաշվում են արտաբջջային տա­րած­քում (պլազմա + ինտերստիցիալ տարածություն), իսկ գլյուկոզայի լուծույթը՝ օրգանիզմի ողջ ջրի մեջ (և ներ-, և արտաբջջային), ապա պարզ է դառնում, որ 1) ծավալի համալրումն արդյունավետ կլինի կոլոիդների ներ­մուծման, 2) հեղուկի համալրումը՝ իզոտոնիկ կրիստալոիդների, իսկ 3) էլեկտրոլիտների կամ ողջ ջրի համալրումը՝ գլյուկոզայի լուծույթների ներմուծ­ման դեպքում:

 

Նպատակը.

 

Սույն աշխատանքի նպատակն է վերլուծել ին­ֆուզիոն թերապիայի նոր տակտիկայի ներդրման ար­դյու­նավետությունը՝ պերիտոնիտով հիվանդների հետ­վիրահատական բուժման շրջանակներում:

 

Նյութը և մեթոդները.

 

Հետազոտությունը կատարվել է ԵՊԲՀ-ի համա­լ­սա­րանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի վերա­կենդանացման բաժանմունքում: Հետազո­տու­թյան համար ընդգրկվել են այն հիվանդները, որոնք վիրահատվել են պերիտոնիտի կապակցությամբ:

 

Հետազոտության նյութը կազմել են 13 հիվանդներ (4 կին և 7 տղամարդ)՝ 34–76 տարեկան, որոնց ծանրության աստիճանն ըստ APACHE II-ի եղել է 12.1(5.8, վերակենդանացման բաժանմունքում գտնվելու տևողությունը՝ 4.1(1.5 օր, մահացությունը կազմել է 23.1% (n=3): Ներվիրահատական ինֆուզիան ընդգրկել է կրիստալոիդ (2.7(0.5լ) լուծույթներ: Հեմո­դինամիկան արագ կայունացնելու նպատակով բոլոր հիվանդները անզգայացման ներածումից հետո ստացել են 300–400 մլ NaCl-ի 7.5%-անոց լուծույթ՝ կոլոիդի (0.5 լ Օսլադեքս, 0.6%, 200/0.5) հետ համատեղ:

 

Հետվիրահատական շրջանում կատարվել է v. jugularis interna-ի կամ v. subclavia-ի կաթե­տե­րավորում: Վերակենդանացման բաժանմունքում գտնվելու ողջ ըթացքում հիվանդները օրական ստացել են 3000 – 3500 մլ կրիստալոիդ (0.9%-անոց NaCl-ի և Ռինգերի լուծույթներ), 1000 մլ Օսլադեքս: Առաջին երկու օրը նշված հեղուկներից բացի ներարկվել է նաև NaCl-ի 7.5%-անոց լուծույթ՝ 400 մլ, և 5%-անոց գլյուկոզա՝ 500 մլ:

 

Սույն հետազոտության համար անցկացված ին­ֆու­զիոն թերապիայի արդյունավետության չա­փա­նիշ­ներ են հանդիսացել կենտրոնական երակային ճնշումը, նատրիումի խտությունը պլազմայում և պլազ­մայի օսմոլյարությունը:

 

Արդյուքները.

 

Հետազոտվող հիվանդների մոտ վերակենդա­նաց­ման բաժանմունքում գտնվելու առաջին օրը կենտրո­նա­կան երակային ճնշումը եղել է բացասական: Հի­պեր­տոնիկ և կոլոիդ լուծույթների ներարկումից հետո գրանցվել է վերջինիս վիճակագրորեն հավաստի աճ 45%-ով (p<0.05), իսկ հետագա օրերին այն կազմել է 11.4(2.9 սմ ջրի ս.: Նատրիումի խտությունը և պլազ­մայի օսմոլյարությունը պահպանվել են համա­պա­տաս­խանաբար 141.5(2.5 մմոլ/լ և 294.6(5.1 մՕսմ/կգ H2O միջակայքում:

 

Եզրակացություն.

 

Այսպիսով, ինֆուզիոն թերապիան ծրագրավորելիս հարկավոր է հաշվի առնել ջրային բոլոր տարածք­նե­րում գոյություն ունեցող շեղումները և հեղուկների ըն­տրությունը կատարել՝ ըստ այդմ, ինչի շնորհիվ հնա­րա­վոր կլինի շտկել ջրային հոմեոստազի խան­գա­րում­ները և խուսափել բացասական ջրային բալանսից, ինչը բացասաբար անդրադարնում հիվանդության ելքի վրա:

 

Հեղինակ. Մ.Ի. Եղիազարյան, Վ.Վ. Կոստանյան, Վ.Ռ. Քոչարյան Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի անեսթեզիոլոգիայի, ին­տեն­սիվ թերապիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոն, Հա­մալսա­րանական թիվ 1 կլինիկական հիվանդանոց
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> -3. 2008 (35) 2-3
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԼՂՀ ԱՆ. Ի՞նչ անել օձի խայթոցի դեպքում
ԼՂՀ ԱՆ. Ի՞նչ անել օձի խայթոցի դեպքում

Եթե օձը հասցրել է խայթել, ապա անհրաժեշտ է սահմանափակել տուժածի շարժումները (պառկեցնել կամ նստեցնել նրան), հանել տուժածի վրայից բոլոր ճնշող իրերը և զարդերը, ինչպես նաև նեղ հագուստը, քանի որ կարող է արագորեն այտուց զարգանալ և տարածվել...

Մարդկանց հոգեվիճակն արտակարգ իրավիճակներում
Մարդկանց հոգեվիճակն արտակարգ իրավիճակներում

Աղետները, խոշոր ավտովթարներն ու պատահարները, դրանց հետևանքները մարդկանց մոտ առաջացնում  են խորը հուզական լարվածություն: Որոշ դեպքերում կարող է խանգարվել մարդկանց մտածողության բնականոն ընթացքը...

Հոգեկան առողջություն
Առաջին հոգեբանական օգնությունն արտակարգ իրավիճակներում
Առաջին հոգեբանական օգնությունն արտակարգ իրավիճակներում

Արտակարգ իրավիճակներում հոգեբանական տրավմայի ենթարկված մարդկանց օգնություն ցուցաբերելու հիմնական սկզբունքները հետևյալն են...

Հոգեկան առողջություն
Բարդություններ, որոնք շտապ բուժման կարիք ունեն
Բարդություններ, որոնք շտապ բուժման կարիք ունեն

Դոկտոր Մայք Ֆենսթերը մտաբերում է այն օրը, երբ անհապաղ բուժման կարեւորության առաջին դասը ստացավ: Հիվանդանոցում հերթապահության էր, երբ շտապ օգնության բաժին երկու տղամարդ եկան...

Ուղեցույց. Ծայրամասային երակային կատետրների տեղադրման ընթացակարգի և խնամքի
Ուղեցույց. Ծայրամասային երակային կատետրների տեղադրման ընթացակարգի և խնամքի

 Հ Առողջապահության նախարարություն
Երևան 2013

Հավելված Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
ՙ13-ը հունիսի 2013թ. N 1641-Ա հրամանով...

Վարակաբանություն Վիրաբուժություն ՀՀ հրամաններ Թերապիա
Ծայրամասային երակային կատետրների տեղադրման և խնամքի մեթոդական ցուցումներ
Ծայրամասային երակային կատետրների  տեղադրման և խնամքի մեթոդական  ցուցումներ

Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով

ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ ԵՐԱԿԱՅԻՆ  ԿԱՏԵՏՐԱՎՈՐՈՒՄ  


I. Ներածություն...

Վարակաբանություն Վիրաբուժություն ՀՀ հրամաններ Թերապիա
«Ժամանակակից մոտեցումներ ձեռքերի հիգիենայի վերաբերյալ» մեթոդական ձեռնարկ
«Ժամանակակից մոտեցումներ  ձեռքերի հիգիենայի վերաբերյալ» մեթոդական  ձեռնարկ

 Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով

 I.   ՆԱԽԱԲԱՆ

Ձեռքերի ժամանակին և ճիշտ  հիգիենիկ մշակումը  բժշկական անձնակազմի և հիվանդների անվտանգության...

Վարակաբանություն Վիրաբուժություն ՀՀ հրամաններ Թերապիա
Սրածայր գործիքներով վնասվելու և արյան հետ պատահական շփման դեպքում բուժաշխատողների մասնագիտական վարակվածության կանխարգելման մեթոդական ուղեցույց
Սրածայր գործիքներով  վնասվելու և արյան հետ  պատահական շփման դեպքում բուժաշխատողների  մասնագիտական վարակվածության կանխարգելման   մեթոդական  ուղեցույց

Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով


Նպատակը`  սույն մեթոդական ուղեցույցը  նպաստելու է բուժօգնություն և սպասարկում իրականացնող  կազմակերպություններում բուժաշխատողների...

Վարակաբանություն Վիրաբուժություն ՀՀ հրամաններ Թերապիա
Հաստատվել են մահվան պահը արձանագրելու կանոնները
Հաստատվել են մահվան պահը արձանագրելու կանոնները

Ռուսաստանի կառավարությունն առաջին անգամ հաստատել է մարդու մահվան պահը արձանագրելու և վերակենդանացման միջոցառումները դադարեցնելու կանոնները: Համապատասխան դրույթը ընդունվել է սեպտեմբերի 20-ին և տպագրվել է...

Առողջապահության լրատու 14-15.2012
Ամերիկացի գիտնականին հաջողվել է կենդանի պահել անշնչացած մարդուն` արյան մեջ թթվածին ներարկելով
Ամերիկացի գիտնականին հաջողվել է կենդանի պահել անշնչացած մարդուն` արյան մեջ թթվածին ներարկելով

Բոսթոնի մանկական հիվանդանոցի բժիշկ Ջոն Քեյրը բացահայտել է մի տարբերակ, որով հնարավոր է անշնչացած մարդուն կանդանի պահել, գրում է Science Daily -ն...

Ինտենսիվ թերապիա ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Բարեփոխումներ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ծառայությունում
Բարեփոխումներ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ծառայությունում

Ամանորյա տոնակատարություններից հետո, հավանաբար, շտապբուժօգնության կանչերի մեծ մասն առնչվում են սննդային, ալկահոլային թունավորումներին, այրվածքներին...

Հրատապ թեմա Հայաստանում Առողջապահության լրատու 1.2010
Ուսուցման սիմուլյացիոն մեթոդներ ներդրման անհրաժեշտությունն անհետաձգելի բուժօգնության ուսուցման շրջանակներում

Բժշկական գործունեության մեջ անհետաձգելի հա­մարվում են այն ախտաբանական փոփո­խու­թյուն­ները, որոնց արդյունքում հիվանդի ընդհանուր վիճակը կտրուկ վատանում է և, համապատասխան անհետա­ձգելի բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքում, նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում...

Ինտենսիվ թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Ավտո-ճանապարհային պատահարների հետևանքով առաջացած գանգուղեղային վնասվածքներ առանձնահատկությունները երեխաների մոտ

Տրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների աճը, ցավոք, չի շրջանցել մաև մանկահասակ բնակչությանը, և առավել հաճախ կրում է պոլիտրավմայի (բազմավնասվածքների) բնույթ...

Մանկական հիվանդություններ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Արձանագրային բուժումը ծանր վնասվածքներով հիվանդների վարման նախահիվանդանոցային փուլում

Տեղափոխման խնդիրը հանդիսանում է նախա­հի­վան­դանոցային փուլում ծավալվող գործունեության հիմնահարցերից մեկը: Անվտանգ տեղափոխում ապա­հովելու համար հարկավոր են ոչ միայն անհրա­ժեշտ սարքավորումներով և դեղամիջոցներով հագեցած տրանսպորտային միջոցներ, այլև որոշակի տեսա­կան գիտելիքների և գործնական հմտություն­ների քաջ իմացություն: Այս տեսանկյունից...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Ինտենսիվ թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ