Հիվանդություններ Սինուսային բրադիկարդիա
Սինուսային հանգույցի վրա արգելակող ազդեցություն են թողնում.
- պարասիմպաթիկ նյարդային համակարգի տոնուսի աճը (սինուսային հանգույցի վեգետատիվ դիսֆունկցիայի համախտանիշի, որովայնային տիֆի ժամանակ),
- հիպոթիրեոզը,
- սինուսային հանգույցը սնող զարկերակի աթերոսկլերոտիկ ախտահարումը,
- հիպոթերմիան,
- β-ադրենապաշարիչները, կալցիումի ներհակորդները (վերապամիլ, դիլթիազեմ), սրտային գլիկոզիդները, ամիոդարոնը, պրոպաֆենոնը։
Բրադիկարդիան հաճախ է գրանցվում մարզված առողջ երիտասարդների, մարզիկների և տարեցների մոտ, ինչպես նաև սրտամկանի ստորին ինֆարկտի դեպքում։
ԷՍԳ-ի վրա՝ սրտի կծկումների հաճախությունը մինչև 60 մեկ րոպեում, ռիթմը կանոնավոր, ատամիկների և կոմպլեքսների հաջորդականությունը խախտված չէ։
Հաճախ սինուսային բրադիկարդիայի նոպաների ֆոնի վրա կարող են ծագել էքստրասիստոլաներ և ռիթմի այլ խանգարումներ (հաճախ սինուսային հանգույցի թուլության համախտանիշի դեպքում, որը զարգանում է սրտի ծանր ախտահարումների, հատկապես սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ)։ Ախտորոշմանն օգնում է ԷՍԳ-ի շուրջօրյա Խոլտերյան մոնիտորինգը։
Սինուսային հանգույցի թուլության համախտանիշը բնութագրվում է այդ հանգույցի դիսֆունկցիայով, ուշաթափությունով, այլ ուղեղային ախտանիշներով և ուղեկցվում սինուսային բրադիկարդիայով, սինուսային հանգույցի կանգով, սինոատրիալ պաշարումով, բրադի- ու տախիառիթմիայի իրար հաջորդելով («տախի-բրադի» համախտանիշ), քնային ծոցի գերզգայունությամբ։
Բրադիկարդիայի բուժման հիմնական նպատակը պատճառային գործոնի վերացումն է։ Սինուսային հանգույցի թուլության ախտանիշների արտահայտվածության դեպքում ցուցված է մշտական էլեկտրոկարդիոստիմուլյացիա, իսկ պարոքսիզմային տախիկարդիաների կանխարգելման համար` համապատասխան հակաառիթմիկ բուժում։
Հեղինակ : | Նազարեթյան Է. Ե., Գասպարյան Ա. ՅՈՒ. |
Աղբյուր : | Ներքին հիանդություններ |
Տեղեկատվություն : | med-practic.com |




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն