Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Կլինիկական ֆիզիոթերապիայի բաժանմունքը «Արաբկիր» ԲՀ-ում. arabkirjmc.am

Կլինիկական ֆիզիոթերապիայի բաժանմունքը «Արաբկիր» ԲՀ-ում. arabkirjmc.am

–   Ինչպե՞ս է ստեղծվել Կլինիկական ֆիզիոթերապիայի բաժանմունքն, աշխատանքի հիմքում ի՞նչ սկզբունքներ են դրված: Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Կլինիկական ֆիզիոթերապիայի բաժանմունքի վարիչ Լիանա Աղաջանյանի հետ:

–   Ներկայացրեք, խնդրե՛մ, բաժանմունքի ստեղծման պատմությունը

–   Կլինիկական ֆիզիոթերապիայի բաժանմունքը հիմնադրվել է «Արաբկիր» բժշկական համալիրում 2007 թվականին։ 2007-ին բաժանմունքում աշխատում էր մեկ բժիշկ-ֆիզիոթերապևտ և մեկ մերսող/մերսման բուժքույր: Ներկայումս «Արաբկիր» ԲՀ վերականգնողական բաժանմունքը վերանորոգվել է, շվեյցարացի մասնագետների հետ համագործակցության արդյունքում ընդլայնվել է առաջարկվող ծառայությունների ցանկը: Բաժանմունքի ստեղծման հիմնական նպատակն էր վերականգնողական ծառայություններ մատուցել Արաբկիր ԲՀ-ում զանազան խնդիրներով երկարատև բուժման մեջ գտնվող երեխաներին: Օրինակ, եթե վիրահատությունից հետո հիվանդին ցուցված է վերականգնողական շրջան անցնել, բաժանմունքի առկայությունը հնարավորություն է տալիս կազմակերպել դա և ժամանակին կանխարգելել երկրորդային բարդությունների առաջացումը: Եթե երեխան հոսպիտալացվել է, օրինակ` ցնցումների պատճառով, բացի հակացնցումային բուժումից, նրա փուլային ֆիզիկական զարգացումը խթանելու համար, կազմակերպվում է նաև այդ խնդրի վերացմանը միտված վերականգնողական բուժում։

«Արաբկիր» ԲՀ-ում բուժման մեջ գտնվող երեխաներին հիվանդանոցային բուժօգնությունից զատ մատուցվում են նաև ամբուլատոր ծառայություններ`երեխաները ստանում են վերականգնողական բուժում և վերադառնում տուն։

Կլինիկական ֆիզիոթերապիայի բաժանմունք–   Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում բաժանմունքը:

–   Բաժանմունքի համար կարևոր սկզբունք է մատուցել որակյալ և մատչելի ծառայություն, բացառել լացի ներքո աշխատելը, ստեղծել վստահության ջերմ մթնոլորտ: Որպեսզի երեխաները բուժվելու գան ինքնակամ, նրանք ֆիզիկական թերապիային ինտեգրվում են խաղի միջոցով: Կարևոր սկզբունքներից եմ համարում նաև բժշկությունը բիզնեսի չվերածելը։

–   Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել:

–   Բաժանմունքի ծառայություններից կարող է օգտվել յուրաքանչյուրն, ով ունի վերականգնողական բուժման կարիք, առաջնահերթ` հիվանդանոցում բուժօգնություն ստացող երեխաները:  Բաժանմունք` ամբուլատոր կարգով կարող են դիմել հենաշարժողական և նյարդամկանային խնդիրներով երեխաներ, դեռահասներ և մեծահասակներ:

Կլինիկական ֆիզիոթերապիայի բաժանմունք–   Բաժանմունքում ի՞նչ ծառայություններ են իրականացվում երեխաների և մեծահասակների համար:

–   Բաժանմունքում իրականացվում են բժիշկ-վերականգնողաբանի կողմից երեխաների և մեծահասակների խորհրդատվություն, նաև՝ մեծահասակների մանուալ թերապիա: Բժշկի նշանակումով ֆիզիոթերապիստները և էրգոթերապիստներն իրականացնում են համապատասխան թերապիա: Ֆիզիոթերապիա կամ կինեզիոթերապիա նշանակում է բուժում շարժումների միջոցով, էրգոթերապիան զարգացնում է մանր մոտորիկան և ճանաչողական ոլորտն՝ ապահովելով երեխայի առօրյա ակտիվությունը։ Որպես գործիքային բուժում կիրառվում է ուլտրաձայնային թերապիան:

–   Անձնակազմը

Կլինիկական ֆիզիոթերապիայի բաժանմունք–   Ես բժիշկ֊-վերականգնողաբան եմ, բացի մանկական խորհրդատվություններից և բուժումից, աշխատում եմ նաև մեծահասակների հետ, իրականացնում եմ ողնաշարի և վերջույթների հոդերի մանուալթերապիա` Մեյթլանդիս կզբունքով: Դա մանուալթերապիայի ավստրալիական դպրոցն է, որը ես ուսումնասիրել եմ Ֆինլանդիայում, Հունաստանում և Ավստրիայում անցկացվող միջազգային դասընթացների ժամանակ:

Բաժանմունքում աշխատում են ֆիզիոթերապիստներ Գոհար Ղազարյանը, Հասմիկ Պողոսյանը, Լիլյա Գալստյանը, Հասմիկ Փլուզյանը և էրգոթերապիստ` Լիլիթ Առաքելյանը, որոնք պարբերաբար վերապատրաստվում են մեր արտասահմանյան գործընկերների կողմից:

–  Որտե՞ղ և ինչպե՞ս են վերապատրաստվում մասնագետները:

Կլինիկական ֆիզիոթերապիայի բաժանմունք–   Քանի որ աշխատում ենք բազմապրոֆիլ հիվանդանոցում, որտեղ կան թե’ շնչառական, թե’ նյարդամկանային և հենաշարժողական խնդիրներով երեխաներ, մասնագետները պարբերաբար թարմացնում են իրենց գիտելիքները` մասնակցելով տարբեր բժշկական հաստատություններում անցկացվող սեմինարներին:

–   Ի՞նչ հատուկ միջոցառումներ է իրականացրել և ի՞նչ ձեռքբերումներ ունի բաժանմունքը:

–   Կարևոր ձեռքբերումներից է աշխատող մասնագետների տարեցտարի ավելացող պրոֆեսիոնալիզմը: Մասնագետները տիրապետում են Բոբաթի մոտեցմանը նյարդաշարշողական խնդիրներ ունեցող երեխաների հետ, շնչառական թերապիայի ժամանակակից մեթոդներին, մեջքի ցավի կառավարման և հոդերի մոբիլիզացիայի տեխնիկաներին:

Կարևոր ձեռքբերում եմ համարում նաև այցելուների վստահությունը: Այս տարիների ընթացքում բաժանմունքն ունի քրոնիկ խնդիրներով արդեն մշտական դարձած այցելուներ:

Կլինիկական ֆիզիոթերապիայի բաժանմունք–   Ովքե՞ր են Ձեր գործընկերները:

–   «Արաբկիր» ԲՀ-ի կլինիկական ֆիզիոթերապիայի բաժանմունքը սերտ համագործակցում է Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի վերականգնողական բաժանմունքի հետ, սույն թվականից նաև ֆրանսիական օստեոպատների դպրոցի հետ, «Էկոստեո» ընկերության հետ:

Ինչպես նաև համագործակցում ենք Հայաստանի տարբեր վերականգնողական կենտրոնների հետ, պարբերաբար կազմակերպելով գործնական հանդիպումներ, միջթիմային քննարկումներ և դասընթացներ:

 

 

Կլինիկական ֆիզիոթերապիայի բաժանմունք Կլինիկական ֆիզիոթերապիայի բաժանմունք

Կլինիկական ֆիզիոթերապիայի բաժանմունք Կլինիկական ֆիզիոթերապիայի բաժանմունք

 

Սկզբնաղբյուր. arabkirjmc.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտաբանական կենտրոն. erebunimed.com
Սրտաբանական կենտրոն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...

Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Տեսողության լազերային շտկում. nairimed.com
Տեսողության լազերային շտկում. nairimed.com

Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը

Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...

Ակնաբանություն
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com

«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com

Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը

Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա

Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Սրտանոթաբանություն
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա

Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...

Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում
Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում

Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...

Բժշկի ընդունարանում
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:

Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...

Բժշկի ընդունարանում Շնչառական համակարգ
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:

«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ