Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)

Երևանի շտապ օգնության կայանի աշխատանքի կազմակերպման որոշ հիմնահարցեր ըստ ամիսների և սեզոնների 2001-2004թթ. ժամանակահատվածում

Բանալի բառեր. շտապ օգնության կայան, հիմնահարցեր, հիվանդացություն

Ժամանակակից բժշկագիտության և գործ­նա­­կան առողջապահության արդիական պրոբ­­լեմների շարքում խիստ կարևորվում են բնակ­չությանը ժամանակին և որակյալ շտապ բժշկական օգնության ցուցաբերման հար­ցերը: Նախկին ԽՍՀՄ-ում ստեղծված նախա­հոս­պիտալային շտապ բժշկական օգնության համակարգը համարվում է խորհրդային ա­ռող­­ջապահության կարևոր նվաճումներից մեկը [1-5]:

 

Ներկայումս հասունացել է նոր սոցիալ-տնտեսական պայմաններում կատարելու Երևան քաղաքի Շտապ բժշկական օգնու­թյան կայանի գործունեության վերլուծու­թյուն` պայմանավորված շտապ բժշկական օգ­­նու­թյան առաջնային օղակի աշխատանքի արդյունավետության բարձրացման և բնակ­չու­թյան առողջության պահպանման անհրա­ժեշ­տությամբ:

 

Աղյուսակ 1-ում ներկայացված է 2001-2004թթ. ժամանակահատվածում Երևանում բնակչությանը շտապ օգնության կայանի կող­մից ցուցաբերվող անհետաձգելի բժշկա­կան օգնության ընդհանուր պատկերն ըստ առան­ձին նոզոլոգիական խմբերի:

 

Վերլուծությունը ցույց է տալիս, որ սիրտ­անո­թային, շնչառական, նյարդային և վիրա­բու­ժական հիվանդություններով պայմա­նա­վոր­ված կանչերի թիվը կազմում է ընդհանուր կանչերի 92,57%: Առաջին հայացքից թվում է, թե մնացած նոզոլոգիական խմբերը կարելի է հաշվի չառնել: Սակայն դրանք վարակիչ հիվանդություններն ու վնասվածքներն են, որոնց կարևորությունը պայմանավորված է ոչ թե դրանց քանակով, այլ բնակչության համար դրանց դերով ու նշանակությամբ: Ընդ որում, եթե առաջին դեպքում դա պայմա­նա­­վորված է վարակիչ հիվան­դություն­ների բռնկման, ապա վնասվածքների ժամանակ` կյան­քի համար հնարավոր վտանգի առկա­յու­թյամբ: Այդ իսկ պատճառով մեր հետագա վերլուծությունում պարտադիր կերպով հաշվի ենք առել ինչպես վարակիչ հիվանդություններն, այնպես էլվնասվածքները:­­

 

Աղյուսակ 1. Երևանի բնակչությանը ցուցաբերվող անհետաձգելի

բժշկական օգնության ընդհանուր պատկերը 2001-2004թթ. ըստ նոզոլոգիական խմբերի

Նոզոլոգիակամ խումբ

(բացարձակ թվեր)

Տարեթիվ

2001

2002

2003

2004

Սիրտանոթային

2537

2715

2833

2759

Նյարդային

1995

1925

2005

2022

Շնչառական օրգանների

1050

1009

1202

907

Վիրաբուժական

654

577

563

539

Վարակիչ հիվանդություններ

85

49

65

72

Վնասվածքներ

329

305

343

314

Մանկաբարձական-գինեկոլոգիական

179

129

82

115

Ընդամենը

6829

6709

7093

6728

Ընդհանուր կանչերի թիվը*

8826

9210

9851

9637

 * Ընդհանուր կանչերի թիվն ավելի շատ է` պայմանավորված այլ կանչերով (օրինակ, դիակի տեղափոխում)

 

Աղյուսակ 2-ում ներկայացված է 2001-2004թ. տարվա կտրվածքով Երևանում առանձին նոզոլոգիական խմբերի շտապ օգնությանկանչերի պատկերը:­­­

 

Աղյուսակ 2. Երևանում առանձին նոզոլոգիական խմբերի շտապ օգնության

կանչերի հիվանդացության դինամիկան (10000 մարդու նկատմամբ)

Նոզոլոգիակամ խումբ

Տարեթիվ (P(m)

2001

2002

2003

2004

Սիրտանոթային

290,6(5,7

311,3(5,9*

367,3(6,8*

316,6(5,9*

Նյարդային համակարգի

228,5(5,1

220,7(5,0

259,9(5,7*

232,0(5,1

Շնչառական օրգանների

120,3(3,7

115,7(3,6

155,8(4,5*

104,1(3,4*

Վիրաբուժական

74,9(2,9

66,1(2,7*

73,0(3,1

61,8(2,7*

Վարակիչ

9,7(1,1

5,6(0,8*

8,4(1,0

8,3(1,0

Վնասվածքներ

37,7(2,1

35,0(2,0

44,5(2,4*

36,0(2,0

Մանկաբարձական - գինեկոլոգիական­

20,5(1,5

14,8(1,3*

10,6(1,2*

13,2(1,2*

 * տարբերությունը 2001թ. համեմատությամբ վիճակագրորեն հավաստի է

 

Վերլուծությունը ցույց է տալիս, որ հիվանդացությունը տալիս է որոշակի տատանումներ, որոնք նմանատիպ են իրենց ուղղվածությամբ ևտեսքով: Ընդ որում, սիրտանոթային, նյարդային համակարգերի և շնչառական օրգանների հիվանդությունների և վնասվածքների տեսակետից 2003թ. դիտվում է հիվանդացության բարձրացում, իսկ մանկաբարձական-գինեկոլոգիական հիվանդացության իջեցում: 2004թ. արձանագրվում է հիվանդացության իջեցում, չնայած 2001թ. համեմատությամբ սիրտանոթային հիվանդությունները մնում են բարձր: Շնչառական օրգանների, վիրաբուժական և մանկաբարձական-գինեկոլոգիական հիվանդություններով հիվանդացության ցուցանիշներն ըստ ներկայացված տվյալների 2001թ. համեմատությամբ վիճակագրորեն հավաստի նվազել են:

­­­­­­­ ­­­­ ­­­­­­­­­­­­­­­­­ ­­­­­ ­­

Մի շարք դեպքերում տատանումներն ունեն միայն միտման բնույթ (նյարդային և վարակիչ հիվանդություններ, վնասվածքներ):

Վերը նշված երևույթի օրինաչափությունների և առանձնահատկությունների բացահայտման համար մենք ուսումնասիրել ենք կանչերի բաշխումն ըստ ամիսների (աղյ. 3-5):­­­­­­­

 

Աղյուսակ 3. Կանչերի բաշխումն ըստ ամիսների

(բացարձակ թվեր)

Ամիս

Տարեթիվ

Ընդամենը

2001

2002

2003

2004

I

843

820

857

906

3426

II

719

723

796

759

2997

III

786

860

814

772

3232

IV

671

769

804

789

3033

V

703

767

794

799

3063

VI

674

708

796

751

2929

VII

715

718

844

778

3055

VIII

769

745

839

802

3155

IX

733

739

791

739

3002

X

707

737

801

783

3028

XI

728

749

887

805

3169

XII

778

875

830

954

3437

Ընդամենը

8826

9210

9851

9637

37526

 

Աղյուսակ 4. Կանչերի բաշխումն ըստ ամիսների 2001-2004թթ. ժամանակահատվածում

Ամիս

Տարեթիվ (%)

2001

2002

2003

2004

I

9,6

8,9

8,7

9,4

II

8,1

7,9

8,1

7,9

III

8,9

9,3

8,3

8,0

IV

7,6

8,3

8,2

8,2

V

8,0

8,3

8,1

8,3

VI

7,6

7,7

8,1

7,8

VII

8,1

7,8

8,6

8,1

VIII

8,7

8,1

8,5

8,3

IX

8,3

8,0

8,0

7,7

X

8,0

8,0

8,1

8,1

XI

8,2

8,1

9,0

8,4

XII

8,8

9,5

8,4

9,9

Ընդամենը

100,0

100,0

100,0

100,0

 
 
Աղյուսակ 5.Հիվանդացությունն ըստ ամիսների 2001-2004թթ. ժամանակահատվածում

Ամիս

Տարի (10000 մարդունկատմամբ)

2001

2002

2003

2004

I

96,6՞3,3

94,0(3,3

111,1(3,8

104,0(3,4

II

82,4(3,1*

82,9(3,1*

103,2(3,6

87,1(3,1*

III

90,0(3,2

98,6(3,3

105,5(3,7

88,6(3,2*

IV

76,9(3,0*

88,2(3,2

104,2(3,7

90,5(3,2*

V

80,5(3,0*

87,9(3,2

102,9(3,6

91,7(3,2*

VI

77,2(3,0*

81,2(3,0*

103,2(3,6

86,2(3,1*

VII

81,9(3,1*

82,3(3,1*

109,4(3,7

89,3(3,2*

VIII

88,1(3,2

85,4(3,1

108,8(3,7

92,0(3,2*

IX

84,0(3,1*

84,7(3,1*

102,5(3,6

84,8(3,1*

X

81,0(3,0*

84,5(3,1*

103,8(3,6

89,8(3,2*

XI

83,4(3,1*

85,9(3,1

115,0(3,8

92,4(3,2*

XII

89,1(3,2

100,3(3,4

107,6(3,7

109,5(3,5

* շեղումները նույն տարվա հունվար ամսվա համեմատությամբ վիճակագրորեն հավաստի են

 

Վերլուծությունը թույլ է տալիս կատարելու մի շարք կարևոր եզրակացություններ.

 

  1. 2001թ. հունվար ամսվա համեմատությամբ հիվանդացության վիճակագրորեն հավաստի փոփոխություններ արձանագրված չեն միայն մարտ, օգոստոս և դեկտեմբեր ամիսներին,­­­­­

  2. 2002թ. հունվար ամսվա համեմատությամբ հիվանդացության ցուցանիշի վիճակագրորեն հավաստի փոփոխություններ չեն դիտվում մարտ, ապրիլ, մայիս, դեկտեմբեր ամիսներին,­­­­­­

  3. 2003թ. հիվանդացությունը եղել է կայուն և առանձնահատուկ փոփոխություններ չեն արձնագրվել, առկա շեղումներն ունենմ իայն միտման բնույթ,

  4. 2004թ. հունվար ամսվա համեմատությամբ հիվանդացությունը վիճակագրորեն հավաստի իջել է բոլոր ամիսների համար, բացի դեկտեմբեր ամսից:


Այստեղ կարևոր է եղել տարբեր տարիների նույն ամիսների հիվանդացության ցուցանիշների համեմատությունը (աղյ. 6):­­­

 

Աղյուսակ 6. Հիվանդացության ցուցանիշների համեմատությունն

ըստ ամիսների 2001-2004թթ. ժամանակահատվածում

Ամիս

Տարեթիվ (t)

2001-2002

2001-2003

2001-2004

2002-2003

2002-2004

2003-2004

I

0,5

2,9*

1,6

3,4*

2,1*

1,4

II

0,1

4,4*

1,1

4,3*

1,0

3,3*

III

1,9

3,2*

0,3

1,4

2,2*

3,5*

IV

2,6*

5,8*

3,1*

3,3*

0,5

2,8*

V

1,7

4,7*

2,5*

3,1*

0,8

2,3*

VI

0,9

5,5*

2,1*

4,6*

1,1

3,5*

VII

0,1

5,7*

1,7

5,6*

1,6

4,1*

VIII

0,6

4,2*

0,9

4,8*

1,5

3,4*

IX

0,2

3,9*

0,2

3,7*

0,0

3,7*

X

0,8

4,8*

2,0*

4,0*

1,2

2,9*

XI

0,6

6,4*

2,0*

5,9*

1,4

4,5*

XII

2,4*

3,8*

4,3*

1,5

1,9

0,4

* շեղումը վիճակագրորեն հավաստի է

 

Վերլուծությունը թույլ է տալիս կատարելու հետևյալ եզրակացությունները.

 

  1. 2002թ. համեմատած 2001թ. հետ հիվանդացության վիճակագրորեն հավաստի աճ դիտվում է միայն ապրիլ և դեկտեմբեր ամիսներին,­­

  2. 2003թ. համեմատած 2001թ. հետ վիճակագրորեն հավաստի աճ արձանագրվում է բոլոր ամիսների համար,­­

  3. 2004թ. համեմատած 2001թ. հետ վիճակագրորեն հավաստի աճ դիտվում է միայն ապրիլ-հունիս և հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին,­

  4. 2003թ.-ին 2002թ. համեմատ վիճակագրորեն հավաստի աճ արձանագրվում է բոլոր ամիսների համար, բացառությամբ մարտ և դեկտեմբեր ամիսների համար,­­­

  5. 2004թ. համեմատած 2002թ. հետ վիճակագրորեն հավաստի աճ արձանագրվում է միայն հունվար և մարտ ամիսներին,­

  6. 2004թ. համեմատած 2003թ. հետ վիճակագրորեն հավաստի իջեցում արձանագրվում է միայն հունվար և դեկտեմբեր ամիսներին:­­­

 

Այսպիսով, կարելի է կատարել հետևյալ եզրահանգումները.

 

  1. Ամիսների կտրվածքով հիվանդացության ցուցանիշների համար դիտվում են վիճակագրորեն հավաստի շեղումներ ինչպես նույնտարվա հունվար ամսվա համեմատ, այնպես էլ տարբեր տարիների նույն ամիսների համեմատության ժամանակ:­­ ­­

  2. Հիվանդացության ցուցանիշների համեմատությունը ըստ ամիսների ցույց է տալիս, որ այստեղ գոյություն ունեն որոշակի օրինաչափություններ:­­­­

 

Ելնելով վերը նշվածից, բավականին հետաքրքրական է եղել կանչերի ուսումնասիրությունն ըստ սեզոնի (գարուն, ամառ, աշուն, ձմեռ): Արդյունքները ներկայացված են աղյուսակ 7-9-ում:­­­­­

 

Աղյուսակ 7. Կանչերի բաշխումն ըստ սեզոնի

Սեզոն

Տարեթիվ (բացարձակթվեր)

2001

2002

2003

2004

Գարուն

2160

2396

2412

2360

Ամառ

2158

2171

2479

2331

Աշուն

2168

2225

2479

2327

Ձմեռ

2340

2418

2483

2619

Ընդամենը

8826

9210

9851

9637

 

Աղյուսակ 8. Հիվանդացությունն ըստ սեզոնի 2001-2004թթ. ժամանակահատվածում


Սեզոն

Տարեթիվ (P(m)

2001

2002

2003

2004

Գարուն ( I)

247,4(5,3

274,7(5,5

312,7(6,3*

270,8(5,5

Ամառ ( II )

247,2(5,3

248,9(5,3*

321,4(5,3*

267,5(5,5

Աշուն ( III )

248,3(5,3

255,1(5,3*

321,4(5,3*

267,0(5,5

Ձմեռ ( IV )

268,0(5,5*

277,2(5,6

321,9(5,5*

300,5(5,5*

* տարբերությունը նույն տարվա գարնան ցուցանիշի հետ համեմատած վիճակագրորեն հավաստի է

 

Վերլուծությունը ցույց է տալիս, որ

 

  1. 2001թ. ձմռանը գարնան հետ համեմատած դիտվել է հիվանդացության վիճակագրորեն հավաստի աճ,­­­

  2. 2002թ. ամռան և աշնան սեզոններին գարնան հետ համեմատած արձանագրվում է հիվանդացության իջեցում, ձմռանը ցուցանիշը բարձրանում է և գործնականում հավասարվում է գարնան ցուցանիշին:­­­ ­

  3. 2003թ. գարնան հետ համեմատած արձանագրվում է հիվանդացության աճ:­­

  4. 2004թ. գարնան հետ համեմատած հիվանդացության աճ դիտվում է միայն ձմռան սեզոնին:­­

 

Այս տեսակետից մեզ հետաքրքրել է հիվանդացության ցուցանիշների սեզոնային փոփոխությունները տարբեր տարիների սահմաններում (աղյ.9):

­­­­

 

Աղյուսակ 9. Հիվանդացության ցուցանիշների փոփոխությունները

նույն տարվա մեջ սեզոնների միջև (t)

 

2001-2002

2001-2003

2001-2004

2002-2003

2002-2004

2003-2004

Գարուն

3,6*

8,0*

3,1*

4,5*

0,5

5,0*

Ամառ

0,2

9,0*

2,7*

8,8*

-2,4*

6,4*

Աշուն

0,9

8,9*

2,5*

8,0*

-1,6

-2,9*

Ձմեռ

1,2

6,4*

4,1*

5,3*

6,5*

2,5*

 * տարբերությունը տարբեր տարիների սեզոնների հետ համեմատած վիճակագրորեն հավաստի է

 

Երևում է, որ նույն տարվա տարբեր սեզոնների հիվանդացության ցուցանիշների միջև գոյություն ունեն վիճակագրորեն հավաստի փոփոխություններ:­­

 

Այսպես.

  1. Աշնան սեզոնի համար 2001-2004թթ. ժամանակահատվածում դիտվում է վիճակագրորեն հավաստի աճ, չնայած 2004թ. արձանագրվում է ցուցանիշի նվազման միտում;­­­­

  2. Ամռան սեզոնի համար 2001-2004թթ. ժամանակահատվածում վիճակագրորեն հավաստի աճ դիտվում է 2003-2004թ համեմատած 200թ.: Նույն պատկերն է 2002-2004թթ. համեմատած 2002թ. հետ: Իսկ 2004թ. ցուցանիշը համեմատած 2003թ. հետ վիճակագրորեն հավաստի նվազում է;­­­­­ ­­

  3. Աշնան սեզոնի համար 2001-2004թթ. ժամանակահատվածում վիճակագրորեն հավաստի աճ դիտվում է 2003-2004թ. համեմատած 2001թ.: Մի փոքր այլ է պատկերը 2002-2004թթ., երբ 2003թ. արձանագրվում է հիվանդացության աճ, իսկ 2004թ. ցուցանիշի նվազում: 2003-2004թթ. հատվածում առկա է հիվանդացության իջեցում, չնայած այն մնում է բարձր 2001թ. ցուցանիշի հետ համեմատած:­­

  4. Ձմռան սեզոնի համար 2001-2004թթ. ժամանակահատվածում վիճակագրորեն հավաստի աճ դիտվում է 2003-2004թ. համեմատած 2001թ.: Նույնն է պատկերը 2002-2004թթ. համեմատած 2002թ. հետ: 2004թ. դիտվում է ցուցանիշի նվազում, սակայն այն շարունակում է մնալ բարձր համեմատած 2001թ. հետ:­­­­­­

 

Ամփոփելով, կարելի է կատարել հետևյալ եզրահանգումները.

 

  1. Շտապ օգնության կայանի աշխատանքների կազմակերպման տեսակետից սեզոնն ունի կարևոր և առանձնակի նշանակություն, ինչի մասին են վկայում տարբեր սեզոնների հիվանդացության ցուցանիշների համեմատությունը ինչպես նույն տարվա կտրվածքով, այնպես էլ տարբեր տարիների նույն սեզոնների միջև:­­­­­­­­­­

  2. Հիվանդացության ցուցանիշների համեմատությունն ըստ սեզոնների թույլ է տալիս շտապ օգնության կայանի աշխատանքների կազմակերպման հարցում այն որպես հիմք ընդունել:­­­­

  3. Միաժամանակ անհրաժեշտ է նշել հիվանդացության բավականին բարդ և երբեմն ոչ միանշանակ շեղումները, ինչը կարող է դժվարություններ ստեղծել շտապ օգնության կայանի աշխատանքների գիտականորեն հիմնավորված գործունեության կազմակերպման համար:­­ ­­­­

 

Ելնելով վերը նշվածից, մենք ուսումնասիրել ենք շտապ օգնության կայանի գործունեությունն ըստ նոզոլոգիաների, ամիսների ևսեզոնների (աղյ. 10-11-ում ներկայացված են հիմնականում հանդիպող առանձին նոզոլոգիական խմբերին (սիրտանոթային, նյարդային, շնչառական օրգաններ) առավել բնորոշ հիվանդությունների ընդհանրացված տվյալները:­­ ­­­­­­­­­­

 

Աղյուսակ 10. Սիրտանոթային հիվանդությունների պատկերը 2001-2004թթ. ժամանակահատվածում

Անվանում

Տարեթիվ

2001

2002

2003

2004

Խրոնիկական հիվանդության սրացում

175

203

182

183

6,9*

7,5*

6,4*

6,6*

Սուր սրտային ձախփորոքային անբավարարություն (սրտային ասթմա)­­­

162

141

146

148

6,4*

5,2*

5,2*

5,4*

Պարոքսիզմալ հաճախասրտություն, էքստրասիստոլային առիթմիաներ­­­

188

192

204

167

7,4*

7,1*

7,2*

6,1*

ՍԻՀ, սրտամկանի ինֆարկտ

131

144

150

144

5,2*

5,3*

5,3*

5,2*

ՍԻՀ, ստենոկարդիա

777

790

851

817

30,6*

29,1*

30,0*

29,6*

Հիպերտոնիկ հիվանդություն, հիպերտոնիկ կրիզ

957

1032

1068

1058

37,7*

38,0*

37,7*

38,3*

Նեյրոցիրկուլյատոր դիստոնիա, սրտային ձև

134

200

218

238

5,3*

7,4*

7,7*

8,6*

Այլ հիվանդություններ

13

12

15

3

0,5*

0,4*

0,5*

0,1*

Ընդամենը

2537

2715

2833

2759

* տվյալները տոկոսներով են

 

Աղյուսակ 11. Շնչառական օրգանների հիվանդությունների պատկերը

2001-2004թթ. ժամանակահատվածում

Անվանում

Տարեթիվ

2001

2002

2003

2004

Թոքաբորբ

56

61

60

62

5,3*

6,0*

5,0*

6,9*

Բրոնխային ասթմա

182

141

150

129

17,3*

13,9*

12,4*

14,3*

Վերին շնչուղիների բորբոքում

762

760

934

681

72,5*

75,3*

77,7*

75,1*

Այլ հիվանդություններ

50

48

58

34

4,8*

4,8*

4,9*

3,8*

Ընդամենը

1050

1009

1202

907

* տվյալները տոկոսներով են

 

Աղյուսակ 12. Նյարդային հիվանդությունների պատկերը 2001-2004թթ. ժամանակահատվածում

Անվանում

Տարեթիվ

2001

2002

2003

2004

Հիպերտոնիկ հիվանդություն, ուղեղի արյան շրջանառության անցողիկխանգարում­­

692

665

707

723

34,7*

34,5*

35,3*

35,8*

Ինսուլտ հեմոռագիկ, իշեմիկ

66

138

171

195

3,3*

7,2*

8,5*

9,6*

Նեյրոցիրկուլյատոր դիստոնիա, հիպերտոնիկ ձև

270

288

273

277

13,5*

14,9*

13,6*

13,7*

Էպիլեպսիա

4

3

1

0

0,2*

0,1*

0,04*

0,01*

Այլ հիվանդություններ

963

832

854

827

48,3*

43,2*

42,6*

40,9*

Ընդամենը

1995

1925

2005

2022

* տվյալները տոկոսներով են

 

Աղյուսակների տվյալները ցույց են տալիս, որ բոլոր տարիներին էլ բավականին մեծ թիվ են կազմում սիրտանոթային, նյարդային ևշնչառական օրգանների խրոնիկական հիվանդությունների սրացումների պատճառով կանչերը: Նման երևույթը ցույց է տալիս, որ Երևանիշտապ օգնության կայանը մասնակիորեն իր վրա է վերցրել հիվանդների ինչպես ամբուլատոր-պոլիկլինիկական, այնպես էլ խրոնիկական այլ հիվանդություններով տառապող անձանց սպասարկման խնդիրը: ­­­ ­­­ ­­­

 

Գրականություն

 

  1. Буренков С.П. Великое завоевание октября. Сов. здравоохранение, 1977, 11, с. 3-12.

  2. Комаров Б.Д. Организация экстренной спе­ци­али­зированной медпомощи. Основы организа­ции экстренной специализированной помощи, 1986, с. 114-171.

  3. Лесков Д.С., Колев Н.И., Александров Н.К. Организация медицинской помощи при круп­но­масштабных промышленных авариях. Воен­но-мед. ж., 1990, 5, с. 12-14.

  4. Петровский Б.В. Организация скорой меди­цинс­кой помощи в СССР. Доклад на сове­ща­нии министров здравоохранения социалисти­чес­ких стран. ВНР, Будапешт, 11-12 июня 1974, М., 1974, 16 с.

  5. Савин Ю.И., Нефедов В.С., Бредихин В.В. Состояние и пути совершенствования специа­ли­зи­рован­ной медпомощи. Военно-мед. ж., 1994, 3, с. 4-12.

Հեղինակ. Վ.Ռ. Պողոսյան ՀՀ ԱՆ Բժշկական օգնության կազմակերպման վարչություն
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 4.2005 (23) 1-10
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցանցենու հետազոտման գունակոնտրաստային ախտորոշիչ եղանակ

Բանալի բառեր.ախտորոշիչ թեստ, ներակնային ճնշում (ՆԱՃ), տեսաներվի սկավառակի էքսկավացիա (ՏՍԷ)­

Նկարագրվող ակնաբուժական ախտորոշիչ թեստը իրենից ներկայացնում է թղթի վրա համապատասխան կոնտրաստ և գունային տառեր, թվեր, նշաններ, որոնցով էլ հենց հետազոտվում է հիվանդի աչքը: Թեստը բաղկացած է 2 բաղադրիչներից` կոնտրաստի զգացողությունից և գունային կոմպոնենտից: Այն այնպես է կազմված, որ կապույտ գույնը ըստ իր պայծառության հավասար է ֆոնի պայծառությանը...

Ակնաբանություն
Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)

Բանալի բառեր. ցերվիցիտ, էնդոցերվիցիտ, բորբոքային հիվանդություն

Մանկաբարձ-գինեկոլոգների պրակտիկայում ինֆեկցիոն պաթոլոգիան շարունակում է արդիական խնդիր մնալ: Հեղինակների տվյալներով, կանացի սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները վերջին տարիներին առանձնահատուկ հրատապ նշանակություն ունեն` կապված դրանց բարձր հաճախականության (գինեկոլոգիական հիվանդների 60-65%), պտղին ինֆեկցիայի փոխանցման հնարավորության և երիտասարդացման հետ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
Սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդների ֆիզիկական ռեաբիլիտացիան

Բանալի բառեր. սրտամկանի սուր ինֆարկտ, ֆիզիկական ռեաբիլիտացիա, վարժություններ

Երկար ժամանակ սրտամկանի ինֆարկտի բուժման պարտադիր պայման էր համարվում տևական անկողնային ռեժիմը: Այդպիսի ռեժիմիև հատկապես առաջին մոտ 3-շաբաթյա լիակատար հանգստի բացասական կողմերը ակնհայտ էին. նվազում էր կմախքային մկաններիզանգվածը (հիվանդների մի մասը առանց հատուկ վերականգնողական վարժությունների բառացիորեն չէր կարողանում կանգնել ոտքիվրա)...

Սրտանոթաբանություն
Պատերազմական գործողությունների ժամանակ ռազմաբժշկական ստորաբաժանումների կազմակերպչական կառուցվածքի կատարելագործման մասին

Բանալի բառեր. բժշկական ապահովում, բժշկական հատուկ ուժեղացված ջոկատ

Աղետների և պատերազմական գործողությունների ժամանակ առաջացած մասսայական վնասվածքների դեպքում հատկապես կարևոր է ճիշտ կազմակերպել բնակչությանը ցուցաբերվող առաջին բուժօգնությունը, վերականգնել նրանց աշխատունակությունը, նվազեցնել սանիտարական կորուստների թիվը: Այս խնդիրը այսօր էլ բոլոր երկրների համար չի կորցրել իր արդիականությունը, նշանակությունը և գտնվում է պետության ուշադրության կենտրոնում...

Այլ հոդվածներ
Զինված ուժերում ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքի մասին

Բանալի բառեր. զինված ուժեր, ինֆեկցիոն հիվանդություն

Ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքը տարբեր երկրների բանակներում եղել է տարբեր: Ընդ որում հրատարակված գիտական աշխատանքներում ինֆեկցիոն հիվանդությունների պրոբլեմը հիմնականում արծարծվում...

Վարակաբանություն
Կոնքազդրային հոդի հրազենային կոտրվածքի կապակցությամբ կատարված էնդոպրոթեզի կրկնակի ռևիզիա (կլինիկական դեպք)

 

Բանալի բառեր. կոնքազդրային հոդ, տոտալ էնդոպրոթեզավորում, ռևիզիոն արթրոպլաստիկա

Հիվանդ` Շանդիձե Ալեկսանդր, 1974թ. ծնված, 23.03.05-ին ընդունվել է Էրեբունի Բժշկական Կենտրոն հետևյալ ախտորոշմամբ. վիճակաջ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորումից հետո, քացախափոսային կոմպոնենտի տեղաշարժումով, փափուկ հյուսվածքներումբազմաթիվ մետաղական օտար մարմինների առկայությամբ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Կլինիկական դեպքեր
Խրոնիկական դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիաների կոգնիտիվ խանգարումների կլինիկանեյրոֆիզիոլոգիական վերլուծությունը

Բանալի բառեր. էնցեֆալոպաթիա, կոգնիտիվ խանգարումներ, բուժում, կոգնիտիվ դրդված պոտենցիալներ` P–300, Վեքսլերի թեստ, ռիվաստիգմին (պրոմետաքս)

Ցերեբրովասկուլյար հիվանդությունների մեծ տարածվածությունը, հիվանդների հաշմանդամության բարձր տոկոսը, սոցիալ-տնտեսականպրոբլեմները, որոնք ծագում են գլխուղեղի անոթային հիվանդությունների դեկոմպենսացիայի ժամանակ, բացատրում են այդնոզոլոգիաների բուժման բժշկա-սոցիալական մեծ նշանակությունը...

Նյարդաբանություն
Ձախ նախասրտի միքսոմայի հեռացման դեպք

Բանալի բառեր. սրտի ուռուցքներ, միքսոմա, ձախ նախասրտային միքսոմա

2005 օգոստոսի 24-ին Էրեբունի Բժշկական Կենտրոն դիմեց 44 տարեկան տղամարդ, որը գանգատվում էր հևոցից, սրտխփոցից, թուլությունից:

Կատարվեցին հետևյալ հետազոտությունները.­­­­­­

ԷՍԳ` նախասրտերի շողացում, 94 զ/ր միջին փորոքային ռիթմով, ԷխոՍԳ` ձախնախասրտում 7,2x3,9սմ չափի գնդաձև նորագոյացություն, որը ոտիկի միջոցովամրանում էր միջնախասրտային միջնապատին...

Սրտանոթաբանություն Կլինիկական դեպքեր
Պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ցուցանիշային ֆինանսավորում

Բանալի բառեր: ցուցանիշային (ռեյտինգային) ֆինանսավորում, ռեյտինգի մակարդակ, պետական պատվեր

Սպասարկման ոլորտում, ինչպիսին է նաև առողջապահությունը, ցանկացած գնում կատարելիս ենթադրվում է, որ գնորդը կբավարարվի իր պահանջմունքներին համապատասխան որոշակի մակարդակով: Այդ մակարդակի չափին, ցուցանիշային (ռեյտինգային) ֆինանսավորման մեջ, համապատասխանում է այսպես կոչված միջին (նոմինալ) ռեյտինգի մակարդակը...

Ինֆեկցիոն հսկողության ծրագրի ֆինանսական արդյունավետության հետազոտություն

Բանալի բառեր. ներհիվանդանոցային ինֆեկցիաների ֆինանսական ծախսեր, ինֆեկցիոն հսկողության ծրագիր, նպատակային և պլանային սանիտարամանրէաբանական հետազոտություն, կանխարգելիչ միջոցառումներ ­­­

Ժամանակակից առողջապահության մեջ ֆինանսների խնայողության արդյունավետ միջոցներից մեկը հանդիսանում է ներհիվանդանոցայինին ֆեկցիաների (ՆՀԻ) կանխարգելումը: Վերջիններս առաջացնում են լրացուցիչ ծախսեր ի հաշիվ լաբորատոր, գործիքային (կրկնակի ևնույնիսկ բազմակի) հետազոտությունների, դեղորայքի և բուժման տևողության երկարացման...

Վարակաբանություն
Զորքերում համաճարակային իրավիճակի օրինաչափություններն ու առանձնահատկությունները

Բանալի բառեր. համաճարակային իրավիճակ, զորքեր, ինֆեկցիոն հիվանդություններ, վիրուսային հեպատիտ

Ըստ գրականության տվյալների [1,2], համաճարակային իրավիճակը զորքերի անձնակազմում բնութագրվում է հարաբերական ինքնավարությամբ: Ինքնավարություն տերմինով ընգծվում է, որ անձնակազմի ինֆեկցիոն հիվանդացությունը պայմանավորված է զինվորական կոլեկտիվներին բնորոշ ներքին գործոններով...

Վարակաբանություն
Երևանի շտապ օգնության կայանի գործունեության հետագա կատարելագործման մարտավարության որոշ հարցեր

Բանալի բառեր. շտապ օգնություն, մարտավարություն, կատարելագործում

Շտապ բժշկական օգնության ցուցաբերման խնդիրն աշխարհի գրեթե բոլոր պետություններում գոյություն ունի [1,2]: Այն պայմանավորված է ինչպես տվյալ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով, այնպես էլ ազգաբնակչության հիվանդացությամբ և առողջապահության հնարավորություններով [3-5]...

Հրատապ թեմա Հայաստանում
Կրծքագեղձի ֆիլոիդ ուռուցքների և ֆիբրոադենոմաների տարբերակիչ ախտորոշման չափորոշիչները

Բանալի բառեր. կրծքագեղձի ֆիլոիդ ուռուցք, ֆիբրոադենոմա

Կրծքագեղձի ախտահարումների շարքում ֆիբրոադենոմաները գրավում են երրորդ տեղը՝ մաստոպաթիայից և քաղցկեղից հետո: Տերևանման ֆիբրոադենոմաները, այլ կերպ ֆիլոիդ ուռուցքները (ՖՈՒ), ֆիբրոադենոմաների շարքում կազմում են 11.9% [1–3]: Եվ՛ ֆիբրոադենոմաները, և՛ ֆիլոիդ ուռուցքները դասվում են ֆիբրոէպիթելային ախտահարումների շարքին, սակայն ՖՈՒ-ը ունի չարորականացման միտում և կարող է վերափոխվել սարկոմայի, կարցինոսարկոմայի և քաղցկեղի [4–6]...

Ուռուցքաբանություն
Դիսլիպոպրոտեիդեմիայի նշանակությունը էնդոթելի վնասման մեջ թոքային հիպերթենզիայի ժամանակ

Բանալի բառեր. թոքային հիպերթենզիա, էնդոթելային դիսֆունկցիա, դիսլիպոպրոտեիդեմիա

Թոքային հիպերթենզիան վիճակ է, որը կարող է հանդիսանալ մի շարք հիվան­դու­թյուն­ների բարդություն, կամ ունենալ իդեո­պա­թիկ ծագում: Այն բնութագրվում է թո­քա­յին անոթների դիմադրողականության և թո­քա­յին զարկերակում ճնշման աստիճա­նա­կան բարձրացմամբ, որը բերում է աջ փորո­քային անբավարարության զարգացման: Թո­քային հիպերթենզիա ախտորոշվում է, երբ թո­քային զարկերակում միջին ճնշումը գերա­զանցում է 25 մմ.սնդ.ս. հանգստի ժամանակ և 30 մմ.սնդ.ս. ֆիզիկական ծանրաբեռնվա­ծու­թյան ժամանակ [2,9,10]...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ