Դեպքեր, բացահայտումներ
Գերմանացի գիտնականը ինքն իրեն 150 տարով կսառեցնի. med.news.am
75-ամյա գերմանացի գիտնական Կլաուս Սամեսը ինքն իրեն կրիոկոնսերվացիայի կենթարկի, ինչը օրգանիզմի կենսաբանական գործառույթների սառեցում է ենթադրում` հետագա վերականգնման հեռանկարով:
Պրոֆերսորն արդեն Cryonic Institute (Կրիոնիկայի ինստիտուտ) ամերիկյան ոչ առեւտրային կազմակերպության հետ համապատասխան պայմանագիր է ստորագրել, գերմանական Bild պարբերականին վկայակոչելով` հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:
Ենթադրվում է, որ Սամեսի մարմնի ջերմաստիճանը մինչեւ -196°է իջեցվելու: Ուղեղի մահվան փաստը իրավաբանորեն արձանագրելուց հետո նրան սառցե դագաղի մեջ կտեղադրեն եւ Cryonic Institute-ի կենտրոնակայան` Միչիգան նահանգում գտնվող Քլինթոն-Թաունշիթ քաղաք կտեղափոխեն, որտեղ գիտնականի ողջ արյունատար համակարգը կդատարկվի` հատուկ ֆիզլուծույթ ներառելու նպատակով: Այդ լուծույթը հետագայում` հեղուկ ազոտով սառեցվող խցում պինդ վիճակ է ձեռք բերելու:
«Ես խելքս չեմ թռցրել», - որոշումն այսպես է մեկնաբանել գիտնականը` հավելելով, որ եթե ներկայումս կրիոկոնսերվացիայի տեխնոլոգիան անդառնալի բնույթ ունի, ապա դա դեռ չի նշանակում, որ 150 տարի անց մարդկությունը չի կարող կոնսերվացված բջիջներին կենդանություն պարգեւել:
Սամեսն արդեն 21 հազար եվրո է վճարել Cryonic Institute-ին: Բացի այդ, պրոֆեսորը պետք է նաեւ իր մարմնի` Գերմանիայից ԱՄՆ տեղափոխման ծախսերը հոգա, ինչը հավելյալ 14 հազար եվրո է կազմում:
Կրիոնիկայի հիմնադիրը ամերիկացի գիտնական Ռոբերտ Էտտինգերն է համարվում: Ներկայումս ոլորտում գործող ընդամենը երեք կազմակերպություն կա, որոնք սեփական պահեստարաններն ու ծառայությունների ողջ գունապնակն ունեն` երկուսը Միացյալ Նահանգներում եւ մեկը` Ռուսաստանում: 2013թ. դրությամբ, շուրջ 250 մարդ արդեն սառեցվել է:
Կարդացեք նաև
Երբեմն տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ ինչ որ մեկը հարություն է առել, այնինչ բժիշկներն արդեն արձանագրել էին նրա մահը...
- Էլիաս Հոուվ: Կարի մեքենայի ստեղծողի վրա երազում հարձակվել ու գերի է վերցրել վայրի մարդկանց ամբոխը: Էլիասն ուշադրություն էր դարձրել, որ այդ մարդկանց նիզակները եզրերին ասեղի անցք ունեն: Նա օգտագործեց այս գաղափարը...
Որոշ գիտական բացահայտումներ կարող են լրջորեն ազդել առողջապահության ընդհանուր ոլորտի եւ, մասնավորապես, մեր առողջության...
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի բժշկության դպրոցի պրոֆեսոր Ռոբերտ Լանցան հայտարարել է, որ, ըստ բիոցենտրիզմի կենսաբանական կենտրոնամետության տեսության, մահը պատրանք է...
Ջոն Գյորդոնը և Սինյա Յամանական ապրում են Եվրասիայի տարբեր ծայրերի կղզիներում: Մեկը` Մեծ Բրիտանիայում, մյուսը` Ճապոնիայում: Նրանց բաժանում է ոչ միայն մոլորակի ամենամեծ մայրցամաքը...
Իսրայելցի գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի: Պատճառը հազվադեպ գենետիկ մուտացիան է, հաղորդում է Rosbalt-ը...
Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...
Վեց ոտքերով լույսաշխարհ եկած նորածնին փրկել են պակիստանցի բժիշկները, ովքեր հաջողությամբ իրականացրել են վիրահատությունը: Ինչպես հաղորդում է Sky News-ը, ներկայումս փոքրիկի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում...
Վեց ոտքերով լույսաշխարհ եկած նորածնին փրկել են պակիստանցի բժիշկները, ովքեր հաջողությամբ իրականացրել են վիրահատությունը: Ինչպես հաղորդում է Sky News-ը, ներկայումս փոքրիկի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն