Դեպքեր, բացահայտումներ
9 մարդ, որ հրաշքով հարություն է առել մահվանից հետո. tert.am
Երբեմն տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ ինչ որ մեկը հարություն է առել, այնինչ բժիշկներն արդեն արձանագրել էին նրա մահը:
Bigpicture.ru-ն ներկայացնում է զարմանալի պատմություններ, որոնք իրարամերժ զգացողություններ են առաջացնում:
1. Մանդլոն` Զիմբաբվեից մի մարմնավաճառ, մահացել է 2013 թվականին` աշխատանքի ժամանակ: Երբ կնոջ մարմինը դագաղի մեջ են դրել, նա ճչացել է` «Դուք ուզում եք սպանել ինձ»:
2. Լյուդմիլա Ստեբլիցկայա. 2011 թվականին բժիշկներն արձանագրել էին 61-ամյա տիկնոջ մահը, սակայն նա հարություն է առել 3 օր շարունակ դիահերձարանում մնալուց հետո:
3. Համդի Հաֆեզ Ալ Նուբի. Եգիպտոսում մատուցող աշխատող տղան աշխատանքի ժամանակ սրտի նոպա է ունեցել, որից հետո նրան մահացած են համարել: Ընտանիքը նախապատրաստել է նրա մարմինը թաղման, որն ըստ իսլամական ավանդույթի՝ պետք է տեղի ունենար նույն օրը՝ երեկոյան, սակայն մահվան վկայական ստանալու համար նրանք ստիպված են եղել բժիշկ կանչել տուն, ով արձանագրել է, որ 28-ամյա տղան մահացած չէ:
4. Բրայթոն Դամա Զանտե. տղամարդը Զիմբաբվեում մահացել է 34-տարեկանում: Նրա մարմինը փաթաթել են ծածկոցի մեջ և ուղարկել դիահերձարան: Հաջորդ օրը դիահերձարանում հավաքված նրա բարեկամներն ու ընկերները սարսափահար են եղել, երբ նա սկսել է շարժել ոտքերը: Նրանք փախել են՝ վախենալով, որ մահացածի մեջ չար ոգի է մտել, և շուտով նա կհարձակվի իրենց վրա: Ավելի ուշ վախը հաղթահարած հարազատները նրան տեղափոխել են հիվանդանոց:
5. Թոնի Յախլե. Ամերիկյան Օհայո նահանգի բնակիչը կլինիկական մահ է տարել, և նրա սիրտը չի բաբախել 45 րոպե: Երբ բժիշկները արձանագրել են նրա մահը և պատրաստվել դուրս տանել նրան հիվանդանոցային պալատից, որդին բղավել է՝ «Հայրի՛կ, դու չես պատրաստվում մահանալ», որին ի պատասխան տղամարդը կյանքի նշաններ է ցույց տվել: Ապշահար բժիշկները մինչ օրս չեն կարողանում բացատրել պատահածը:
6. Կառլոս Կամեխո. 2007 թվականին Վենեսուելացի տղամարդը վթարի է ենթարկվել, որից հետո բժիշկներն արձանագրել են նրա մահը: Երբ դիահերձման ժամանակ բժիշկները կտրվածք են արել նրա դեմքին, արյուն է հոսել: Հասկանալով, որ տղամարդը ողջ է, բժիշկներն արագ կարել են նրա դեմքը և նրան տեղափոխել հիվանդանոց:
7. Յասմինա Գոմես. 2013 թվականին Ջենիֆեր դա Սիլվա Գոմեսը Յասմինա անունով դուստր է ունեցել: Բժիշկները որոշել են, որ երեխան մահացած է ծնվել, և երբ փոքրիկի մարմինը պետք է դիահերձարան տեղափոխեին, ծնունդն ընդունած մանկաբարձուհին նրան հիվանդանոցի փոքրիկ մատուռ է տեղափոխել, և 3 ժամ անց Յասմինա Գոմեսը կյանքի նշաններ է ցույց տվել:
8. Լի Սյուֆեն. Չինական Բեյլու գյուղական շրջանի 95-ամյա բնակչուհին ցնցել է իր հարևաններին: Հարևանները փորձել են ուշքի բերել ուշագնաց Սյուֆենին, սակայն վերջինս կյանքի նշաններ ցույց չի տվել, իսկ հարևանները որոշել են, որ նա մահացել է, և պատրաստվել թաղման արարողության, սակայն 6 օր անց նա հարություն է առել:
9. Թասլիմա Ռաֆիկ. 4 երեխայի մայր 52-ամյա բրիտանուհին երկրորդ կյանք է ստացել: Երբ սրտի կաթվածից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները շուրջ 45 րոպե փորձել են վերականգնել նրա սրտի աշխատանքը, սակայն չի հաջողվել: Բժիշկները զգուշացրել են հարազատներին, որ ադրենալինի ներարկման հետևանքով կինը կարող է ակամա շարժումներ կատարել: Ի զարմանս բժիշկների, ովքեր կնոջը մահացած են համարել, որոշ ժամանակ անց նա պատասխանել է դստեր խոսքին՝ «Մայրի՛կ, եթե ես որևէ բան եմ արել, ինչը բարկացրել է քեզ, ասա»:
Կարդացեք նաև
- Էլիաս Հոուվ: Կարի մեքենայի ստեղծողի վրա երազում հարձակվել ու գերի է վերցրել վայրի մարդկանց ամբոխը: Էլիասն ուշադրություն էր դարձրել, որ այդ մարդկանց նիզակները եզրերին ասեղի անցք ունեն: Նա օգտագործեց այս գաղափարը...
Որոշ գիտական բացահայտումներ կարող են լրջորեն ազդել առողջապահության ընդհանուր ոլորտի եւ, մասնավորապես, մեր առողջության...
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի բժշկության դպրոցի պրոֆեսոր Ռոբերտ Լանցան հայտարարել է, որ, ըստ բիոցենտրիզմի կենսաբանական կենտրոնամետության տեսության, մահը պատրանք է...
75-ամյա գերմանացի գիտնական Կլաուս Սամեսը ինքն իրեն կրիոկոնսերվացիայի կենթարկի, ինչը օրգանիզմի կենսաբանական գործառույթների սառեցում է ենթադրում...
Ջոն Գյորդոնը և Սինյա Յամանական ապրում են Եվրասիայի տարբեր ծայրերի կղզիներում: Մեկը` Մեծ Բրիտանիայում, մյուսը` Ճապոնիայում: Նրանց բաժանում է ոչ միայն մոլորակի ամենամեծ մայրցամաքը...
Իսրայելցի գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի: Պատճառը հազվադեպ գենետիկ մուտացիան է, հաղորդում է Rosbalt-ը...
Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...
Վեց ոտքերով լույսաշխարհ եկած նորածնին փրկել են պակիստանցի բժիշկները, ովքեր հաջողությամբ իրականացրել են վիրահատությունը: Ինչպես հաղորդում է Sky News-ը, ներկայումս փոքրիկի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում...
Վեց ոտքերով լույսաշխարհ եկած նորածնին փրկել են պակիստանցի բժիշկները, ովքեր հաջողությամբ իրականացրել են վիրահատությունը: Ինչպես հաղորդում է Sky News-ը, ներկայումս փոքրիկի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն