Առաջին օգնություն Կոնքի վնասվածքներ
Կոնքով անցնում են խոշոր արյունատար անոթներ ու նյարդեր։ Ներկոնքային օրգանները կողքերից և հետևից պաշտպանված են կոնքի ոսկրերով, իսկ առջևից՝ միայն որովայնի առաջային պատի մկաններով։ Կոնքի վնասվածքները կարող են ընդգրկել կոնքում գտնվող օրգանների վնասվածքները և կոնքոսկրերի կոտրվածքները։ Կոնքի վնասվածքները նույնպես լինում են բաց կամ փակ։
ՆՇԱՆՆԵՐԸ
Կոնքի վնասվածքների նշանները նման են որովայնի վնասվածքների նշաններին։ Կոնքի որոշ վնասվածքներ կարող են հանգեցնել ստորին վերջույթների զգայունության, շարժունակության կորստի, ներկոնքային օրգանների գործունեության խանգարման։ Դա ողնաշարի ստորին հատվածի նյարդերի վնասման նշանն է։ Կոնքի վնասվածքները կարող են ուղեկցվել ներկոնքային օրգանների վնասմամբ, որոնք դրսևորվում են միզակապությամբ, արյունամիզությամբ և այլն։ Կոնքի որոշ վնասվածքներ ուղեկցվում են արտաքին սեռական օրգանների վնասումով։ Այս շրջանի ցանկացած վնասվածք խիստ ցավոտ է և հաճախ հանգեցնում է շոկի։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Կոնքի թե՛ բաց, թե՛ փակ վնասվածքների դեպքում ցուցաբերվող առաջին օգնությունը չի տարբերվում որովայնի համապատասխան վնասվածքների դեպքում ցուցաբերվող օգնությունից։ Արտաքին սեռական օրգանների վնասվածքների դեպքում ցուցաբերեք օգնություն ինչպես փափուկ հյուսվածքների վնասվածքների դեպքում, սակայն նախօրոք տուժածին բացատրեք ձեր անելիքը, որպեսզի շփոթմունքի մեջ չգցեք նրան և ինքներդ գործեք առանց շփոթվելու։ Կոնքի կոտրվածքները հատկապես վտանգավոր են և պահանջում են յուրահատուկ մոտեցում։
ԿՈՆՔԻ ԿՈՏՐՎԱԾՔՆԵՐ
Կոնքի կոտրվածքները դասվում են ոսկրամկանային համակարգի ծանր վնասվածքների շարքին։ Դրանք հաճախ ուղեկցվում են շոկով։
ՆՇԱՆՆԵՐԸ
- Տուժածի կոնքագոտին ակներև ձևափոխված է։
- Տուժածը կոնքի շրջանում խիստ ցավեր է զգում։
- Կոնքագոտու վնասվածքի շրջանում լինում են տարածուն ենթամաշկային արյունազեղումներ։
- Տուժածի ոտքերը լինում են զատած («գորտի դիրք»), կամ հակառակը՝ ծնկներն իրար սեղմած։ Վերջին դեպքում տուժածի ոտքերը միմյանցից հեռացնելու չնչին իսկ փորձը խիստ ցավ է պատճառում։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
- Անշարժացրեք կոնքագոտին և սահմանափակեք տուժածի շարժումները։
- Տուժածի ծնկների տակով եռանկյունաձև վիրակապեր կամ որևէ այլ լայն ամուր գործվածքի կտոր անցկացնելով՝ զգուշությամբ սահեցրեք նրա կոնքի տակ։
- Կոնքն ամրացրեք գոտևորող կապով, դրա համար օգտագործելով եռանկյունաձև վիրակապ կամ որևէ այլ լայն ամուր գործվածքի կտոր։
- Եթե տուժածի ոտքերը զատված են և ծալված կոնքազդրային և ծնկային հոդերում («գորտի դիրք»), այդ դիրքը կայուն պահելու համար զգուշորեն, աշխատելով չշարժել տուժածի ոտքերը, ծնկների տակ և դրանց միջև ծալված ծածկոցներ դրեք։ Եթե, հակառակը, տուժածի ծնկները սեղմված են իրար, առանց ոտքերի դիրքը փոխելու անշարժացրեք կոնքազդրային և ծնկային հոդերը՝ զգուշորեն ծնկների տակ ծալված ծածկոց դնելով։
- Կապեք ոտքերն իրար։
- Ոտնաթաթերը հենեք որևէ առարկայի այնպես, որ դրանք սրունքների հետ կազմեն ուղիղ անկյուն։
- Ահազանգեք շտապ օգնություն։
- Ձեռնարկեք շոկի զարգացումը կանխարգելող քայլեր։
- Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն