Առաջին օգնություն Հերպես
Հերպեսը վիրուսային վարակ է, որի հարուցիչը, մի անգամ մարմին ներթափանցելով, գոյատևում է այնտեղ մարդու ամբողջ կյանքի ընթացքում և դրսևորվում մարմնի դիմադրողականության անկման ժամանակ (գրիպ, մրսածության հիվանդություններ, ՄԻԱՎ՝ մարդու իմուն անբավարարության վիրուսային վարակ և այլն)։ Հերպեսի վարակը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ։ Մրսածության ժամանակ շրթունքներին, բերանի շուրջը, քթի ռնգերին առաջանում է մանր բշտիկային ցավոտ ցանավորում, որի տեղում մի քանի օրից առաջանում է վերք։ Ե՛վ բշտիկները, և՛ վերքը պարունակում են հերպեսի վիրուս, որը կարող է փոխանցվել անմիջական շփման ժամանակ։ Այդ պատճառով նման ցան տեսնելու դեպքում պետք է խուսափել նրան դիպչելուց (օրինակ՝ համբուրվելիս, ԱՇ կատարելիս)։
Սեռական օրգանների շրջանում կարող են առաջանալ բշտիկներ, որոնք արագ պայթում են։ Այդ ցանն ուղեկցվում է ցավոտ միզարձակմամբ, քորով ու այրոցի զգացումով։ Այս ձևը փոխանցվում է սեռական ճանապարհով։ Սեռական վարակումը կանխելու համար պետք է օգտվել պահպանակից։ Մաշկի տարածուն հերպետիկ ցանի առաջացման դեպքում պետք է ստուգվել ՄԻԱՎ-ով վարակվածության կապակցությամբ, քանի որ հերպեսը հաճախ արտահայտվում է ՁԻԱՀ-ի ժամանակ։
Տե'ս նաև "ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ":
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYyAsr4L' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ