Առաջին օգնություն Հեպատիտ B
Հեպատիտ B-ն վիրուսային վարակ է, բնորոշվում է լյարդի ծանր բորբոքումով, և հիվանդության հիմնական նշանը հաճախ լինում է դեղնուկի առաջացումը։ Դեղնուկը մաշկի և լորձաթաղանթների դեղին գունավորումն է։ Հիվանդությունը հարուցող վիրուսը փոխանցվում է արյան միջոցով, այսինքն կանխարգելիչ միջոցառումների չպահպանման դեպքում։ Ցանկացած գործողություն, որը կապված է ներարկման, վիրաբուժական միջամտության, արյունահոսության և այլնի հետ, կարող է վարակման պատճառ դառնալ։ Մյուս հիմնական ուղին սեռականն է։ Վարակման վտանգն ու վտանգի խմբերը նույնն են, ինչ որ ՄԻԱՎ-ի համար։ Վիրուսը կարող է պարունակվել նաև թքի, մեզի, մայրական կաթի մեջ։ Եթե մայրը վարակված է, նա կարող է փոխանցել վարակը հղիության ընթացքում պտղին և ծննդաբերության ժամանակ՝ նորածնին։
ՆՇԱՆՆԵՐԸ
Հիվանդության գաղտնի շրջանը կարող է տևել 3-6 ամիս։ Առաջին նշանները տիպիկ չեն՝
- գլխացավ, հոգնածություն, ախորժակի անկում,
- մարմնի ջերմաստիճանի բարձրացում,
- անգինա,
- հոդացավեր,
- մաշկի ցանավորում։
Նշանների ի հայտ գալուց 1-2 շաբաթ հետո սկսվում է դեղնուկի շրջանը՝
- մաշկի, տեսանելի լորձաթաղանթների, մասնավորապես աչքի սպիտակուցային թաղանթի դեղնություն,
- մեզի զգալի մգացում, կղանքի անգունացում,
- ցավեր որովայնում, հատկապես աջ ենթակողում,
- սրտխառնոց, մարսողության խանգարումներ։
Հիվանդությունը ժամանակին չբուժելու դեպքում գրեթե միշտ մնում են մնացորդային լուրջ երևույթներ, ինչպիսիք են վարակակրությունը ողջ կյանքում, լյարդի քրոնիկական բորբոքումը, ցիռոզը, քաղցկեղը և այլն։
՛Հեպատիտ B-ի կանխարգելման քայլերը լրիվ նույնն են, ինչ-որ ՄԻԱՎ վարակի համար։
Տե'ս նաև "ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ":
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY7J1Uwx' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ