Հղիություն, ծննդաբերություն
|
Հղիություն. 1-ին ամիս

Բեղմնավորում
Ձեր հղիության ժամկետի մանկաբարձական հաշվարկն սկսվում է վերջին դաշտանի առաջին օրվանից: Կանացի սեռական գեղձերը՝ ձվարանները, տեղակայվում են արգանդի երկու կողմերում՝ փոքր կոնքի խոռոչում:
Ձվարաններում են արտադրվում ձվաբջիջներն ու կանացի սեռական հորմոնները՝ որոնցով էլ պայմանավորված է սեռական պատկանելությունն ու սեռական օրգանների նորմալ գործունեությունը:
Յուրաքանչյուր ամիս ձևավորվում են մոտ 20 ֆոլիկուլ, սակայն նրանցից կարող է հասունանալ միայն մեկը, հետևաբար, ձվարանում առաջանում են այսպես կոչված երկրորդային ֆոլիկուլներ, իսկ հետո՝ գրաֆյան բշտիկ, որը պատրաստ է բեղմնավորման, երբ ձվաբջիջը ձվարանից արտամղվում է ֆալոպյան փողեր:
Ձվարանը պարունակում է ֆոլիկուլների հսկայական քանակություն, որոնցում ձվաբջիջները սպասում են իրենց «հերթին»: Յուրաքանչյուր ամիս ձվարաններից մեկում սկսում է հասունանալ ֆոլիկուլ, որը դաշտանային ցիկլի 14-րդ օրը պայթում է՝ ազատելով ձվաբջջին: Երբեմն ձվարաններում հասունանում են 2-3 ձվաբջիջներ, և բեղմնավորման դեպքում կարող է լինել բազմապտուղ հղիություն: Ձվաբջիջը 200 միկրոն (միլիմետրի1/1000 մասը) շրջանագծով շրջանաձև տեսք ունի: Նրանում տեղակայված է ցիտոպլազմայով շրջապատված միջուկը, որը պարունակում է սկզբնական շրջանում սաղմի զարգացման համար անհրաժեշտ սննդարար նյութերի և ֆերմենտների մեծ պաշար:
Փոքրիկի զարգացման առաջին շաբաթը
Դաշտանային ցիկլի մոտավորապես 14-րդ օրը ջվաբջիջը հասունանում է և պատրաստ է բեղմնավորման: Այն դուրս է գալիս արգանդից և ընկնում արգանդափողի մեջ, որտեղ պահպանում է կենսական ակտիվությունը մինչև 24 ժամ: Եթե բեղմնավորում տեղի չի ունենում, ձվաբջիջը մահանում է և արգանդի արտաթորության հետ դուրս գալիս հաջորդ դաշտանի ժամանակ:
46 քրոմոսոմները ապահովում են յուրաքանչյուր մարդու յուրահատկությունն ու թելադրում սաղմի զարգացման պայմաննները:
Սերմնահեղուկում պարունակվում է ձվաբջջի թաղանթը լուծող նյութ, որը հնարավորություն է տալիս սպերմատազոիդին ներթափանցել ձվավաբջիջ, որից հետո մեկ այլ սպերմատազոիդ չի կարող ներթափանցել: Սպերմատազոիդը լուծվում է ձվաբջջի հետ և ձևավորվում միաբջիջ սաղմը՝ զիգոտ:
Սեռական հարաբերության ժամանակ կնոջ հեշտոց են ներթափանցում մոտ 300-500 մլն սպերմատազոիդներ, որոնց մեծ մասը մահանում է: Սակայն նրանցից առավել ակտիվներն ու շարժունակները ձգտում են առաջ՝ դեպի արգանդափողում իրենց սպասող ձվաբջիջը: Նրանց սպասում է դժվար ճանապարհ, հաղթահարում են արգանդի վզիկը, էնդոմետրիայի ծալքերով շարժվում առաջ, գտնում արգանդի փողը և ձգտում դեպի ձվաբջիջը: Դա խոչընդոտներով լի ճանապարհ է, և միայն ամենատոկուն սպերմատազոիդն է կարողանում կարճ ժամկետում (2 ժամից ոչ ավելի) հասնել իր նպատակին: Նրանց շարժվելուն օգնում է ձվաձև գլխին կպած երկար, ալիքաձև պոչիկը, որը նրանց որոշակի նմանություն է տալիս շերեփուկի հետ:
Բեղմնավորումը ամենից հաճախ կատարվում է արգանդափողի միջին հատվածում, ձվաբջիջը շրջապատվում է մոտ 400-500 սպերմատազոիդներով: Նրանցից յուրաքանչյուրի գլխիկում գտնվող հատուկ բշտիկը լցված է ֆերմենտներով, որոնք քայքայում են ձվաբջջի թաղանթը, որպեսզի նրանցից մեկը ներթափանցի, և դա հաջողվում է միայն լավագույնին: Սպերմատազոիդի՝ ձվաբջիջ ներթափանցելուց անմիջապես հետո, վերջինիս թաղանթը անհաղթահարելի է դառնում այլ սպերմատազոիդների համար:
Ներթափանցելով ձվաբջիջ՝ սպերմատազոիդը կորցնում է լարան-պոչիկը, որը նրան այլևս պետք չէ: Սպերմատազոիդի գլխիկում գտնվում է 23 քրոմոսոմ պարունակող միջուկը, որոնք միաձուլվում են ձվաբջջի միջուկի 23 քրոմոսոմի հետ, այսպես ձևավորվում է զիգոտը՝ մարդկային սաղմի առաջին բջիջը:
Բեղմնավորված ձվաբջջի ներսում, բացի սեփական միջուկից, երևում է նաև սպերմատազոիդի միջուկը, այս բջիջները պարունակում են գենետիկ ամբողջական ինֆորմացիան, որը երեխան ժառանգում է ծնողներից:
Ծնողներից յուրաքանչյուրից երեխային փոխանցվող 23 քրոմոսոմներից մեկը պայմանավորում է ապագա երեխայի սեռը: Մայրական սեռը պայմանավորող քրոմոսոմը միշտ X է, իսկ հայրականը կարող է լինել կամ` X, կամ` Y, եթե X քրոմոսոմը միաձուլվում է մյուս X քրոմոսոմի հետ, ապա ձևավորվում է իգական սեռի սաղմ` XX քրոմոսոմներով, իսկ եթե X-ը միաձուլվում է Y-ի հետ, ապա ձևավորվում է արական սեռի սաղմ X Y քրոմոսոմներով:
Մարդկային ձվաբջջի տրամագիծը մոտավորապես 0.15 մմ է, սպերմատազոիդինը՝ մոտ 0.005 մմ, իսկ բեղմնավորված ձվաբջիջը կշռում է մոտավորապես 5*10-9 գ, այսինքն, ինն ամսվա ընթացքում ձեր փոքրիկը բազմապատկում է իր քաշը գրեթե միլիարդ անգամ:
Ֆոլիկուլը, որի միջից դուրս է եկել ձվաբջիջը, վերափոխվում է ժամանակավոր գեղձի՝ դեղին մարմնի, դա հորմոնալ ազդանշան է արգանդի համար, որ իր խոռոչում շուտով կհայտնվի ձվաբջիջը:
Դեղին մարմնի խնամքն իր վրա է վերցնում ձվարանը, որն այս պահից սկսած և հետագա տաս շաբաթների ընթացքում պետք է արտադրի հղիության նորմալ ընթացքի համար անհրաժեշտ պրոգեսթերոն և էսթրոգոն հորմոնները:
Բեղմնավորված ձվաբջիջը սկսում է արգանդափողով շարժվել դեպի արգանդ` փողի մկանների կրճատման և թարթչավոր էպիթելերի թավիկների շարժման հաշվին, միաժամանակ այս ընթացքում այն շարունակվում է կիսվել՝ անընդհատ բազմապատկելով բջիջների քանակը: Բջիջների բազմապատկման գործընթացը շարունակվում է ֆալոպյան փողով ներքև շարժվելու ողջ ընթացքում:
Ձվարանից դուրս գալով՝ ձվաբջիջն ընկնում է ձագարաձև ծայրով ֆալոպյան փողի մեջ: Փողի լորձաթաղանթում գտնվող մանրադիտակային թավիկները նպաստում են ձվաբջջի շարժմանը: Այս ուղին տևում է մոտ երեք օր, եթե ձվաբջիջը չի բեղմնավորվում, այն մեկ օրվա ընթացքում մահանում է և քայքայվում, իսկ մնացորդներն արգանդից անջատված լորձաթաղանթի հետ դուրս են գալիս դաշտանային ցիկլի ժամանակ:
Բեղմնավորումից հետո 4-րդ օրը բեղմնավորված ձվաբջիջը փոխում է արտաքին տեսքը՝ նմանվելով մոշի, որը լցված է հեղուկով: Այս փուլում տեղի է ունենում ապագա երեխայի ներքին օրգանների սաղմնային ձևավորումը՝ սկսվում է սաղմի զարգացման փուլը՝ էմբրիոգենեզը: 4-րդ օրը մոշաձև մարմինը շարունակում է ֆալոպյան փողով իր ուղին՝ կրկնելով սպերմատազոիդի ճանապարհը՝ այս անգամ հակառակ ուղղությամբ: Ձվաբջջի հետագա մասնատման արդյունքում ստեղծվում է բջիջների համալիր՝ բլաստոմերներ, որոնց արտաքին շերտը կոչվում է տրոֆոբլաստ: Այս բջիջները ֆերմենտների շնորհիվ լուծում են արգանդի լորձաթաղանթը, և ձվաբջիջը պատվաստվում է վերջինիս մեջ: Դա տեղի է ունենում բեղմնավորման 5-6-րդ օրը: Տրոֆոբլաստից հետագայում ձևավորվում է ընկերքը, ամնիոտիկ հեղուկն ու պտղի թաղանթը: Այս ընթացքում շարունակվում է բջիջների բաժանման գործընթացը. արտաքին բջիջներից ստեղծվում է տրոֆոբլաստը, կենտրոնական բջիջներից ձևավորվում է սաղմնային ելունդը, որից մի քանի օր անց հայտնվում է ամնիոտիկ պարկը, պորտալարը, ապա՝ սաղմը:
Գնալով մեծացող ձվաբջիջն այս փուլում կոչվում է բլաստոցիստ (բլաստ՝ ծիլ բառից), քանի որ ապագա սաղմը շրջապատող տրոֆոբլաստը տերև է հիշեցնում:
Արգանդում տեղավորվելը
Բեղմնավորումից հետո մոտավորապես 4-րդ օրը ձվաբջիջը հասնում է արգանդի խոռոչ: Այս ընթացքում այն իրենից ներկայացնում է հեղուկով լի գունդ, որը, չնայած իր աննշան չափերին, մոտ հարյուր բջիջ է պարունակում: Հաջորդ օրերին ձվաբջիջը շարժվում է արգանդի ներսում:
5-րդ օր՝ բլաստոցիստ: Արգանդի լորձաթաղանթը պատրաստ է ընդունել բլաստոցիստին, քանի որ դաշտանի ցիկլի առաջին օրվանից այն հաստացել է, ծալքերի հաշվին մեծացրել իր մակերեսը, ծածկվել արյունատար անոթների ցանցով, ակտիվացրել գեղձերի աշխատանքը, որպեսզի գլիկոգենի պաշար հավաքի: Այս ամենն արվել է պոտենցիալ զիգոտան ընդունելու և սնելու համար (իսկ եթե բեղմնավորում չի կատարվում, արգանդի լորձաթաղանթը պոկվում է և արգանդի մկանների կրճատման հաշվին դուրս մղվում, այս գործընթացը հենց դաշտանային ցիկլն է):
Փոքրիկ բլաստոցիստը «օգտվում է հյուրընկալությունից», նրա ծայրամասային բջիջները լուծում են արգանդի լորձաթաղանթը և հարմար տեղավորվում վերջինիս մեջ: Լորձաթաղանթին ամուր կպչելու համար բլաստոցիստը հատուկ թելեր է արտադրում, որոնք, թափանցելով լորձաթաղանթ՝ էնդոմետրիա, հյուսվում են նրա մազանոթների և բջիջների հետ` միաժամանակ սնվելով նրանցից: Բլաստոցիստի պատվաստման գործընթացը տևում է մոտ 40 ժամ: Բլաստոցիստի՝ արգանդում ամրանալուց անմիջապես հետո, տրոֆոբլաստի բջիջները սկսում են արտադրել մարդու խորիոնիկ գենադոտրոպին, որը, ընկնելով արյունատար համակարգ, հաղորդում է օրգանիզմին հղիության մասին. արդյունքում սկսվում են մոր օրգանիզմի հորմոնալ փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են սաղմի բարենպաստ զարգացման համար:
8-րդ օրը սաղմնային ելունդը վերափոխվում է դեղնուցային պարկի և ամնիոտիկ խոռոչի, որը շրջապատված է ամնիոնոմ կոչվող թաղանթով ու լցված է ամնիոտիկ հեղուկով:
Այս փուլում հնարավոր է մի բլաստոցիստի ներսում սաղմի՝ երկու զիգոտի բաժանվելը (առայժմ անհայտ պատճառներով) և երկու սաղմերի ձևավորումը: Այսպես ձևավորվում են միաբջիջ երկվորյակները: Կախված նրանից, թե ինչքան վաղ է կատարվել այս բաժանումը, միաբջիջ երկվորյակները կարող են ունենալ ընդհանուր ընկերք, կամ, յուրաքանչյուրն իրենը` մի ամնիոտիկ բշտիկ երկուսի համար կամ առանձին:
1-ին (մանկաբարձական` 3-րդ) շաբաթը
Փոքրիկն այլևս նման չէ տափակ սկավառակի, այն վերափոխվում է 1,5 - 2,5 մմ երկարությամբ գլանիկի:
Պատվաստումը (Իմպլանտացիա): 1-ին (3-րդ) շաբաթվա վերջում բեղմնավորված ձվաբջիջը սկսում է տեղավորվել արգանդի լորձաթաղանթի մեջ, որը կոչվում է պատվաստում (իմպլանտացիա): Սաղմի արտաքին բջիջների թավիկներn ամրանում են արգանդի պատերին, և բեղմնավորման գործընթացն ավարտված է: Սաղմի արտաքին բջիջների մազիկները ներթափանցում են արգանդը պատող էպիթելի շերտի մեջ և միանում մոր արյունատար անոթների հետ, որպեսզի ձևավորեն ընկերքը: Այլ բջիջներ վերաճում են պորտալարի և թաղանթի, որ պաշտպանում է պտուղը: Ներքին բջիջները բաժանվում են 3 շերտի և սկիզբ են տալիս տարբեր օրգանների ու հյուսվածքների:
2-րդ (մանկաբարձական` 4-րդ) շաբաթ
Այս շաբաթվա ընթացքում բեղմնավորված ձուն սկսում է վերածվել սաղմի: Սկսում են ձևավորվել 3 տեսակի սաղմնաշերտեր, որոնք սկիզբ կծառայեն տարբեր հյուսվածքների և օրգանների ձևավորման համար: Ներքին շերտը (эндодерма) պատասխանատու է թոքերի, լյարդի, մարսողական համակարգի, ենթաստամոքսային գեղձի ձևավորման համար: Միջին շերտից (мезодерма) զարգանում են կմախքը, մկանային համակարգը, երիկամները, սիրտը և արյունատար անոթները: Արտաքին շերտը (эктодерма) ձևավորում է մաշկը, մազերը, աչքերի ոսպնյակները, ատամների արծնապակին, նյարդային համակարգը: Ապա յուրաքանչյուր շերտի բջիջներ իրենց տեղն են զբաղեցնում: Ձևավորվում է սաղմի արցունքի կամ կաթիլի նման նուրբ գլխիկը: Ժամանակակից սարքավորումներով կարելի է տեսնել բեղմնավորված ձուն և մի կանաչ մարմին, որը սնում է պտղին, մինչև որ ընկերքը կսկսի ամբողջությամբ գործել և իր վրա կվերցնի սնելու և պաշտպանելու դերը:
3-րդ (մանկաբարձական` 5-րդ) շաբաթ
Բջիջների բաժանման մեջ կա հստակ տրամաբանություն: Արդեն կարելի է պատկերացնել, թե որտեղ կլինեն ոտքերը, գլխիկը, մեջքը, որովայնը: Տարբերակելի է մեջքի լարը և դրա երկայնքով` այսպես կոչված, նյարդային խողովակը: Դա ողնաշարի և ողնուղեղի նախատիպն է: Տեսանելի է, թե ինչպես` ընդլայնվելով վեր, նյարդափողը տափականում է, դա կլինի գլխուղեղի առջևի մասը:Սաղմի կենտրոնում երևում է հյուսվածքների մի կծիկ, որտեղ կլինի սիրտը: Աստիճանաբար սկսում են ձևավորվել նաև արյունատար անոթները:
Այս ժամանակ արդեն կարելի է տարբերակել, թե սաղմի մոտ որտե՛ղ կլինի գլխիկը, որտե՛ղ` ոտքերը: Սաղմը С տառի նման կորանում է: Նյարդային փողի երկայնքով սկսում են ձևավորվել հյուսվածքի հատվածներ, որոնք կոչվում են սոմիտներ: Դրանցից հետագայում առաջանում է մկանային հյուսվածքը և այլ հյուսվածքային համակարգեր: Սաղմը երկու թաղանթով պաշտպանված է: Մեծ պղպջակ հիշեցնող գոյացությունը կոչվում է դեղնուցային պարկ. Այստեղ ձևավորվում են սաղմի արյունային բջիջները:
Կարևոր նորություն է, որ սիրտն այս շաբաթում սկսում է բաբախել: Զարմանալի է, որքան շատ բան է կատարվում այսքան արագ: Տրանսվիգինալ ուլտրաձայնը մոտավորապես ցույց է տալիս ձվաբջջի և կանաչ մարմնի 90%-ը: Այժմ կարելի է տարբերակել երեխայի գլուխը պոչիկից: Շաբաթվա վերջում ֆոլաթթվի ընդունումը կխթանի նյարդածալքերի առաջացմանը և դրանց միացմանը: Արդեն խոսքը վերաբերում է սաղմին, որի միջին երկարությունը 1,5-2,5 մմ է:
4-րդ (մանկաբարձական` 6-րդ) շաբաթ
Նյարդային փողն արդեն պատվել է հյուսվածքով, և նրա ծայրին սկսում է ձևավորվել գլխուղեղը: Ապագա դեմքիկի երկու կողմերում սկսում է ձևավորվել երկու պնականման ձևեր, յուրաքանչյուրում սկավառականման պիգմենտ: Դա տեսողական պղպջակներն են, որոնց վիճակված է դառնալ երեխայի աչիկները` բավականին բարդ օրգաններ: Սաղմի սիրտը սկսում է բաբախել բեղմնավորումից 21 օր անց:
Սկսում է կատարվել գլխուղեղի հինգ հատվածների ձևավորումը, տեսանելի են դառնում գանգի մի քանի նյարդեր: Նկատելի են պտղի ձեռքերը և ոտքերը, սկսվել է աչքերի, շրթունքների և քթի ձևավորումը: Ողնուղեղն իր զարգացումով առաջ է անցնում մարմնի մնացած օրգաններից, ինչի արդյունքում առաջանում է պոչ, որը անհայտանում է սաղմի հասակի երկարումից հետո: Թաղանթը սկսում է ապահովել սաղմի սնունդը: Գունավոր դոպլերոմետրի օգնությամբ տեսանելի է, թե ինչպես է աշխատում սիրտը 5շաբաթ 4 օրականում, որն սկսում է արյուն մղել: Սաղմն իր արյան շրջանառության շնորհիվ սկսում է ընկերք ձևավորել, որը հղիության ողջ ընթացքում մորից սնունդ է տալու երեխային: Սիրտը սկսում է կատարել վայրկյանում 60-90 բաբախյուն, իսկ մեկ ամսվա ընթացքում հաճախականությունը հասնում է 180-ի, ապա քչանում` մինչև 140-160: Ուլտրաձայնային հետազոտությամբ սիրտը նկատելի կլինի միայն 12-14 շաբաթում, իսկ սրտի մանրամասն ուսումնասիրությունը հնարավոր կլինի միայն 20-24 շաբաթում: Այս նկարում ուլտրաձայնային ազդանշանն արտացոլվում է պտղի արյան բջիջներից: Գույնն արտացոլում է արյան շարժման էներգիան: Որքան արագ են շարժվում բջիջները, այնքան պարզ է գույնը: Հղիության նման վաղ ժամկետում արդեն կարելի է գնահատել սաղմի կենսունակությունը:
Տե′ս նաև` ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն

|
Մեդ-Պրակտիկ
23.02.2016
Հարգելի Varsenik, բարև Ձեզ: Եթե արտադրությունը քիչ քանակությամբ է, առանց հոտի, սպիտակավուն կամ թույլ դեղնավուն երանգի անհանգստանալու կարիք չկա: Եթե կնկատեք շագանակագույն կամ առավել ևս արյունային արտադրություն, հարկավոր է անհապաղ դիմել բժշկի:




Մեդ-Պրակտիկ
23.02.2016
Հարգելի Lnes, բարև Ձեզ: Հղիության արհեստական ընդհատումը բացասաբար է ազդում կնոջ օրգանիզմի վրա, անկախ ընդհատման մեթոդից և նրանից դա Ձեր որերորդ հղիությունն է, իսկ առաջին հղիության դեպքում առավել ևս: Հղիության դեղորայքային ընդհատում կատարվում է միայն ստացոնար պայմաններում և գինեկոլոգի հսկողության տակ:




Մեդ-Պրակտիկ
23.02.2016
Հարգելի Anul, բարև Ձեզ: Հղիության ժամկետը հաշշվում է վերջին դաշտանի առաջին օրվանից:




Anna
13.02.2016




KARA
10.02.2016




Արփինե
10.02.2016




Mariam
05.02.2016




Արփինե
05.02.2016




Tatev
03.02.2016




HAS11
02.02.2016




Mariam
01.02.2016




Vard
01.02.2016




Մեդ-Պրակտիկ
30.01.2016
Հարգելի Tatev, բարև Ձեզ: Դա նույնն է ինչ պաշտպանված հարաբերություն ունենալը, եթե ունեք մեկ զուգընկեր և վստահ եք, որ ինֆեկցիայով չեք վարակվել: Հետագայում հղիանալու համար ոչ մի խնդիր չի կարող լինել:




Մեդ-Պրակտիկ
28.01.2016
Հարգելի Lilit, բարև Ձեզ: Խնդրում եմ գրեք միջնախասրտային, թե միջփորոքային միջնապատի վրա է դեֆեկտը և մոտավորապես ինչ չափի: Կփորձենք օգնել Ձեզ:




Ani
26.01.2016




Մեդ-Պրակտիկ
25.01.2016
Հարգելի Ani, բարև Ձեզ: Եթե կա փողերի բորբոքում սրացած վիճակում, ցավեր կլինեն աճուկային հատվածներում: Խրոնիկ բորբոքաման կամ կպումների դեպքում ցավ, որպես այդպիսին չի լինում:




Varsenik
23.01.2016




Ines
22.01.2016




Anul
22.01.2016




Tatev
20.01.2016




Lilit
18.01.2016




Արփինե
18.01.2016




Ani
17.01.2016




Մեդ-Պրակտիկ
17.01.2016
Հարգելի Ani 15.01.2016, բարև Ձեզ: Հղիության առաջին ամսիներին, օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ տեղաշարժերի հետևանքով կարող է նկատվել քիչ քանակի թափանցիկ կամ քիչ դեղնավուն արտադրություն սեռական ուղիներից: Եթե արտադրությունը հոտով չէ, չկա քոր կամ այրոցի զգացում, անհանգստանալու կարիք չկա:




Մեդ-Պրակտիկ
17.01.2016
Հարգելի Ani, բարև Ձեզ: Ձվարանների հետ կապված խնդիրների դեպքում ցավ կարող է լինել կիստայի, ֆիբրոադենոմայի, ուռուցքների դեպքում: Հիմնականում ցավ լինում է որովայնի ստորին հատվածում, տվյալ կողմի աճուկային հատվածում:




Մեդ-Պրակտիկ
17.01.2016
Հարգելի Արփինե, բարև Ձեզ: Նորմայում ռեպռոդուտիվ կանանց մոտ ձվարանների չափերը հետևյալն են. երկարությունը 30-40մմ, լայնությունը` 20-30մմ, հաստությունը` 15-20մմ: Նշված թվերից քիչ տատանումը կարող նույնպես համարվել նորմա:




Մեդ-Պրակտիկ
17.01.2016
Հարգելի Lili, բարև Ձեզ: Ինչպես նշել էի նախորդ պատասխանում, Ձեզ մոտ ամենայն հավանականությամբ հայտնաբերվել է ցիտոմեգալովիրուս, բուժում, այսինքն Ձեր դեպքում "Ամիքիսնը" պետք է ստանա նաև ամուսինը: Ինչ վերաբերում է բորբոքմանը, կախված նրանից, թե ինչն է պատճառը և ինչ բուժում է նշանակված: Այո ՈՒՁՀ հարկավոր է կատարել միայն լիքը միզապարկով: Քանի որ դեռ բուժումը չեք ավարտել և ձվազատումն էլ ստուգված չէ, այլ հետազոտությունների կարիք առայժմ չկա: Ամեն դեպքում ցանկալի է ամուսինը սերմի անալիզ հանձնի, տղամարդու գործոնը բացառելու համար: Հնարավոր է բուժումից հետո հղիություն լինի:




Ani
15.01.2016




Ani
14.01.2016




Արփինե
14.01.2016




Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...


Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն