Հղիություն, ծննդաբերություն
|
Հղիություն. 2-րդ ամիս
Բեղմնավորումից հետո 5-րդ շաբաթ (7-րդ մանկաբարձական)
Այս շաբաթվա ընթացքում նոր փոփոխություններ են տեղի ունենում երեխայի վերջույթների, դեմքի, մարմնի սաղմերի հետ: Սկսում է ձևավորվել մարսողական համակարգը, արդեն առկա է ուղիղ աղիքը: Դեռ կա «պոչիկը», բայց 10-11-րդ շաբաթում այն արդեն չի լինի:
Պտղի մոտ ձևավորվում են նաև թոքերը: Ընկերքը հաստանում է, պորտալարը ամրանում է արգանդի պատին: Ի հայտ են գալիս դեմքի, աչքերի (եղջերաթաղանթի), բերանիկի, քթիկի սաղմերը: Կարելի է անգամ տարբերել փոքրիկ քթածակերը: Ընդամենը մեկ շաբաթ է անցել, ինչ հայտնվել էին վերջույթների սաղմերը, բայց արդեն կարելի է գլխի ընկնել որտեղ է ձեռքը, որտեղ` ուսը: Սկսվել է բոլոր ներքին օրգանների զարգացումը: Պտուղն ունի իր սեփական արյան խումբը: Տեսանելի են ապագա երեխայի դեմքի առանձնահատկությունները: Աչքերն ունեն ցանցաթաղանթ և ակնաբյուրեղ: Ձևավորվում է մկանային համակարգը, պտուղը կարող է շարժվել:
Պտղի մոտ սկսում է ձևավորվել փոքրիկ դեմքը: Գլխի կողքին կան երկու փոքրիկ պիգմենտային շրջանակներ: Հաջորդող մի քանի ամիսների ընթացքում դրանք կտեղադրվեն դեմքի վրա և կվերածվեն աչքերի: Սկսում են ձևավորվել ափիկները: Արդեն առկան են նաև երեխայի սեռական օրգանների սաղմերը, սակայն դեռ այս շաբաթում հնարավոր չէ որոշել՝ աղջիկ է, թե տղա: Շատ արագ սկսում են զարգանալ երիկամները: Տրանսվիգինալ կապն արդեն 100% հավանականությամբ ցույց կտա պտղիկին և նրա սրտի աշխատանքը: Կոպերն աստիճանաբար ծածկում են աչիկները՝ այսպիսով պաշտպանելով զարգացող աչքերը լույսից և չորությունից (28-րդ շաբաթից հետո աչիկները երեխայի ցանկությամբ կարող են բացվել): Հղիության այս շրջանում ձևավորվում է փոքրիկի ներքին ականջը, ձևավորվում է ծնոտը, առաջանում են ատամների սաղմերը: Բայց, ամենակարևորը, երեխան սկսում է շարժվել: Բայց, քանի որ այն շատ փոքր է, մայրը դեռ չի զգում նրա շարժումը: Հսկա գլուխը կախված է կրծքին:
Ձևավորվում է դեմքը, բայց աչքերը դեռ կողքի են և ամուր փակված են: Աչքերի մաշկի տակ տեսանելի է սև պիգմենտը:
Լավ տարբերվում են ոտքերը և ձեռքերը` վերջինիս բաժանումներով, որոնք կվերածվեն մատների:
Սիրտը սկսում է սաղմի մարմնով արյուն մղել:
Ընդհանուր գծերով ձևավորվել է կենտրոնական նյարդային համակարգը:
Սաղմն արդեն թոքեր, աղիքներ, լյարդ, երիկամներ և ներքին օրգաններ ունի, բայց այս ամենը դեռ ամբողջությամբ չի ձևավորվել:
Սաղմի երկարությունը և քաշը:
Երկարությունը մինչև սրբոսկր կազմում է մոտավորապես 7-9 մմ:
Քաշը` մոտ 0,8 գ.:
Պտղի շնչափողը ընդլայնվում է և ձգվում է դեպի վար, ձևավորվում են ապագա բրոնխները:
Փոքրիկ վերջույթները երկարում են, ընդ որում ձեռքերն ավելի ակտիվ, քան` ոտքերը, և բաժանվում են երեք մասի՝ ուս, նախաբազուկ, բազուկ, ազդր , սրունք, ներբան:
Ոտքերի միջև առաջանում է ելունդ, որից էլ ձևավորվում են արտաքին սեռական օրգանները:
Երեխայի ապագա դեմքի թմբիկները (քթի, վերին և ստորին ծնոտների), որոնք հայտնվել էին անցած շաբաթվա ընթացքում, տեղափոխվում են դեմքի կենտրոն` թողնելով մեկ բաց ճեղք, դա նրա ապագա բերանիկն է:
Բերանային խեղքը ծածկող վերնամաշկը թեքվում է դեպի ծնոտը` պայտի տեսքով, հենց այստեղ են տեղակայվելու ատամների սաղմերը:
Խռիկային ճեղքերն անհետ կորում են: Գլխիկի և մարմնի միջև ձևավորվում է նեղացում, դա ապագա պարանոցն է:
Դուք ինքներդ
Ձեր փոքրիկը սկսում է սննդի պահանջ զգալ: Ձեր մարմնում արյան քանակը շատանում է, որպեսզի բավարարի նրա պահանջները: Դա առաջացնում է արյան կանգ ստորին վերջույթներում, և դուք հղիների համար բնութագրական ոտքերում ծանրություն եք զգում, որը ձեզ կուղեկցի նաև հետագայում:
6-րդ շաբաթ (մանկաբարձական 8-րդ շաբաթ)
Ձեռքերի և ոտքերի սաղմերից սկսում են ձևավորվել փոքրիկ մատիկները, ձեռքերն արդեն սկսում են բաժանվել արմնկի և դաստակի: Պարանոցի երկու կողմերում սկսում են ձևավորվել ականջախեցիները, դեմքին հայտնվում է վերին շրթունքը, քթի ձևը: Աչքերը դեռևս շատ լայն են տեղադրված, բայց արդեն նկատելի են կոպերը: Աղիքներն այն երկարության են դառնում, որ երբեմն դուրս են գալիս պորտալարի շրջան. դա այսպես կոչված ֆիզիոլոգիական ճողվածքն է:
Երեխան արդեն նմանվել է մեծ մարդու: Սիրտը բաբախում է, ստամոքսը ստամոքսահյութ է արտադրում, սկսում են գործել երիկամները: Մկանները կծկվում են իմպուլսների ազդեցության տակ, որոնք գալիս են ուղեղից: Երեխայի արյունից կարելի է արդեն որոշել նրա Rh-պատկանելիությունը: Ձևավորվել են մատները և հոդերը: Երեխայի դեմքը ձեռք է բերում սեփական գծերը, միմիկան սկսում է արտահայտել այն, ինչ կատարվում է նրա միջավայրում: Երեխայի մարմինը արձագանքում է հպմանը: Սաղմը պտուղ է դարձել, նրան արդեն կարելի է նորածին անվանել:
Ձևավորվել են բոլոր գլխավոր ներքին օրգանները, սակայն դրանք դեռ սաղմնային վիճակում են և մարմնի մեջ վերջնական դիրքը դեռ չեն զբաղեցնում:
Որոշվեց դեմքը. քթի ծայրը հայտնվեց, գծագրվեցին քթանցքները, ձևավորվեց բերանը:
Արդեն կա լեզու:
Ձևավորվում է ներքին ականջը:
Ձևավորվեցին մատները:
Հստակ երևում է ուղեղի ծոծրակային հատվածը:
Ոտքերը և ձեռքերն ավելի երկար են դարձել, ձևավորվել են ուսերը, արմունկները, ազդրերը և ծնկները:
Պտուղը բավականին շարժուն է, սակայն դուք դա դեռ չեք զգում:
Պտղի երկարությունը և քաշը
Երկարությունը գագաթից մինչև սրբոսկր կազմում է մոտ 8-11 մմ: Պտուղը ելակի չափ է:
Քաշը` 1,5 գ:
Պտուղն իր շրջապատող միջավայրում՝ ամնիոտիկ պարկում, շարժուն է: 8-րդ ամսվա վերջում պտղի երկարությունը հասնում է 22 մմ: Հնարավոր է սաղմի հստակ նույնականացում (գլուխ, իրան, վերջույթներ և այլն): Սիրտը կծկվում է րոպեում 112-136 զարկ: Հենց այս ժամանակ էլ քթի խոռոչները ձեռք են բերում հոտառության ընկալիչներ, սակայն քիթը դեռ լորձով փակ է և չի գործում: Փոքրիկն իրեն շրջապատող հեղուկային միջավայրում չի կարող շնչել: Ձևավորվում է տեսողական նյարդի սաղմը: Այն աճում է առաջնային ուղեղից և երկարում է՝ հասնելով դեմքին: Դեմքի մաշկի մակերեսին նյարդերի վերջույթները ճյուղավորվում են և ձևավորում ցանցաթաղանթ: Հետո բջիջների տարանջատման ճանապարհով ձևավորվում է ակնաբյուրեղը և դրա հետ մեկտեղ` եղջերաթաղանթը:
Դուք ինքներդ
Արգանդի մուտքն ամուր փակվում է մակարդված լորձով՝ պաշտպանելով արգանդը` վարակներից:
Այդ իսկ նպատակով՝ հնարավոր միկրոբների վարակի դեմ պայքարելու համար ավելանում է նաև հեշտոցային հատվածի թթվայնությունը: Դրա հետ մեկտեղ, սակայն, հեշտոցն առավել հակված է լինում սնկային հիվանդության: Ավելանում է սնկային հիվանդությամբ վարակվելու ռիսկը:
Ուշադրություն դարձրե՛ք. այն դեպքում, երբ դուք ռեզուս-բացասական եք, իսկ երեխայի հայրը` ռեզուս-դրական, այժմ ամենահարմար պահն է արյան մեջ հակամարմինների անալիզ հանձնելու: Բանն այն է, որ հենց այս ժամանակ է երեխայի մոտ սկսում ձևավորվել ռեզուսի սպիտակուցները (եթե ապագա երեխան ռեզուս-դրական է) և մոր մարմինը կարող է արձագանքել դրանց` հակամարմիններ արտադրելով:
7-րդ շաբաթ (մանկաբարձական 9-րդ)
Սկսում են ձևավորվել սեռական օրգանները: Գլուխը շատ է թեքված առաջ և կախվում է կրծքի վրա:
Մարմինը երկարում է: Ետևի մասում անհետանում է փոքրիկ պաչիկը (մեր հին անցյալը հիշեցնող), որով ավարտվել էր ողնաշարը:
Նա մարդկային դեմք է ստանում: Գլուխը գնդաձև է դառնում: Թմբիկները, որ նշանակում են քթածակերը և ծնոտները, մոտենում են, Նախկինում ավելի վեր տեղադրված աչքերը շարժվում են դեպի քիթը, սակայն դեռ նրա հիմքի մոտ են: Քանի որ այժմ արդեն կարելի է խոսել քթի մասին, ապա նրա քթի խորշերն այս շրջանում У տառի նման բաժանված են և ձևավորում են քթի թևերը, բայց դեռ տափակ է: Դեմքը, որ մինչ այս պահը հարթ էր, կորանում է, և նրա վրա քիթն ու աչքերն առաջ են գալիս: Բերանի անկյունները երկարում են, առաջանում են շուրթերը:
Ակտիվորեն զարգանում են կմախքային մկանները:, կարող է ծալվել արմունկները մարմնի համեմատ 90°-ով: Ծնկները հիմնականում անկյան ձևով են, բայց առաջ են ուղղված, ոտնաթաթերը զուգահեռ են տեղակայված:
Առաջանում են հինգ բրոնխները: Սկսում է բրոնխային ծառի ճյուղավորումը:
Ինչպես նախորդ շաբաթում` ձեռքերի, այժմ էլ հայտնվում են ոտքերի մատները: Պտղի հաստացման հաշվին առաջանում են եղունգները, բայց տարօրինակ ձևով: Դրանք հայտնվում են ափի և ներբանի կողմում: Բայց, շնորհիվ պտտվող ու սահող շարժումների, եղունգները շարժվում են դեպի մատների ծայրերը, ուր և նրանք կշարունակեն աճել: Նրանց փոխորեն ափի և ներբանի մակերևույթին առաջանում են շոշափողական թմբիկները:
Պտղի մեջքը սկսում է ուղղվել, իսկ պոչիկը` ոչնչանալ: Գլուխը դեռ մեծ է, ուղղված կրծքին: Աչքերն արդեն բավականին ձևավորված են, բայց ծածկված են մեմբրաններով: Պտուղն արդեն մկաններ ունի, և այն դադնաղ սկսում է շարժվել: Բայց այն կարող է միայն արձանագրել ուլտրաձայնը: Վերջույթները շարունակում են ձևավորվել, ընդ որում` ձեռքերն ավելի արագ, քան` ոտքերը: Ձևավորվում են մատները, նրանց մեջտեղների թաղանթները վերանում են: Արդեն արմունկ ունի: Սկսում է ամրանալ ոսկրային համակարգը:
Դուք ինքներդ
Ինքնաբուխ վիժման հնարավորությունը դեռ անհանգստացող է: Եթե այն հանկարծ կատարվի, ապա` հավանաբար, պտղի զարգացման խախտման հետևանքով: Այսպիսով` բնությունը որոշում է արատավոր հղիությունը չհասցնել մինչև վերջ:
Դեռ երկու շաբաթ վիժելու ռիսկը կա:
Բժշկին առաջին այցելության համար կոնկրետ ժամանակ չկա, սակայն առաջին զննումը պետք է անցնել հղիության 9-12 շաբաթների ընթացքում: Այս ժամանակահատվածը բացատրվում է նրանով, որ որոշ ապագա մայրիկներ` ոչ կանոնավոր դաշտանային ցիկլ ունեցող, բավականին ուշ են նկատում, որ հղի են: Պետք է շահագրգռված լինել առաջին զննումն անցնել որքան հնարավոր է վաղ, որպեսզի վտանգի դեպքում շուտ իմանալ:
Առաջին մինչծննդաբերական պարտադիր խորհրդատվություն
Նրանում ներառված են.
-
Կլինիկական զննում` ներառյալ անոթային ճնշման փոփոխությունները, սրտի զարկի լսում, կշռում, որովայնի շոշափում, հեշտոցային զննում. այսպես են լինելու նաև մնացած վեց մինչծննդաբերական կոնսուլտացիաները:
-
Մեզի անալիզը նույնպես պարտադիր է բոլոր նախածննդաբերական խորհրդատվությունների համար: Նրանում հատուկ ուշադրություն է դարձվում սպիտամիզությանը (սպիտակուցի անջատումը մեզի հետ) և գլյուկոուրիայի (շաքարի անջատումը մեզի հետ):
-
Արյան անալիզ
Ի՞նչ է ցույց տալիս արյան առաջին անալիզը:
Արյան առաջին անալիզի արդյունքները որոշում են ուշադրության այն աստիճանը, որ բժիշկները և մանկաբարձները կդարձնեն ձեր հղիությանը և ծննդաբերությանը:
1. Արյան խմբեր
А, В, АВ կամ 0, ձեր քարտի վրա պարտադիր կերպով ցույց կտրվի արյան խումբը, որպեսզի արտակարգ իրավիճակի դեպքում արյան խումբը պարզ լինի:
2. Ռեզուս-գործոն. + կամ —
Եթե էրիթրոցիտները շրջապատող մեմբրանն ունի բացասական ռեզուս-գործոն՝ հատուկ սպիտակուցային նյութ, ապա ձեր ռեզուսը դրական է, իսկ եթե այս սպիտակուցը բացակայում է, ապա ռեզուսը բացասական է:
Խնդիրներ է ծագում, երբ մոր ռեզուսը բացասական է, հորը` դրական:
3. Հակամարմինների որոշումը կարմրախտի դեմ կատարվում է Միջազգային միավորներով
Եթե դուք երբեք չեք հիվանդացել կարմրախտով, բայց դրանով վարակվել եք հղիության առաջին չորս ամիսների ընթացքում ,պտուղը կարող է լուրջ արատներ ունենալ: Արյան անալիզը կարմրախտի դեմ` նրանում պարունակվող հակամարմինների հանդեպ` կպարզաբանի պատկերը:
10 և ավելին միջազգային միավորը դա արյան մլ-ում հատուկ հակամարմինների պարունակության ցուցանիշն է, դրանով կարելի է հաստատել, որ դուք մանկության ժամանակ կարմրախտով հիվանդացել եք, և ունեք դրա դեմ իմունիտետ: Ձեր երեխան այս դեպքում ոչ մի վտանգի չի ենթարկվում, ինչպես նաև այն հղիները, որոնք չունեն իմունիտետ, և դուք նրանց հետ շփվում եք: Կարմրախտով երկրորդ անգամ չեն հիվանդանում , այդ իսկ պատճառով դուք վարակի աղբյուր չեք և չեք կարող դառնալ այս հիվանդության վարակի փոխանցող:
10 միջազգային միավորից պակաս. Դուք երբեք չեք հիվանդացել կարմրախտով, այդ իսկ պատճառով դուք պետք է անընդհատ հետևեք արյան մեջ հակամարմինների պարունակությանը: Դրանց շատացումը ցույց է տալիս, որ դուք վարակված եք: Սա դեռ չի նշանակում, որ ձեր երեխան էլ է վարակված: Դա ճշտելու համար բժիշկը կկատարի պտղի արյան անալիզ, որը վերցվում է պորտալարից` ուլտրաձայնի հսկողությամբ: Վարակի հայտնաբերման դեպքում անհապաղ անցկացվում է համապատասխան բուժում: Եթե, դժբախտաբար, երեխայի մոտ զարգացման լուրջ արատներ են նկատվում (տեսողության, լսողության, նյարդային համակարգի հետ կապված), բժիշկը կարող է ընդհատել հղիությունը:
4. ՎՌ (Վեսսերմանի ռեակցիա)՝ սիֆիլիսով վարակվելու ցուցանիշ
Այս վարակիչ հիվանդությունն այժմ հազվադեպ է: Եթե արյան անալիզը բացահայտում է, որ դուք գունատ տրեպոնեմայի կրող եք, ձեզ պենիցիլինով բուժում են նշանակում, որը շատ արդյունավետ է և չի վնասում երեխային: Հսկող անալիզներ են անցկացվում հղիության ողջ ընթացքում:
5. Ոչ պարտադիր հետազոտություններ
ՄԻԱՎ-ի որոշում
Այն պարտադիր չէ, բայց խորհուրդ է տրվում: ՄԻԱՎ-ը առաջացնում է ՁԻԱՀ, և դրա հայտնաբերման դեպքում ապագա մայրիկը բուժում է ստանում, որի շնարհիվ բավականին քչանում է երեխայի վարակվելու ռիսկը:
Հեպատիտ Բ-ի հակածինների և հակամարմինների հետազոտություն
Դուք կարող եք վարակի կրող լինել` չիմանալով այդ մասին, իսկ ձեր երեխան վտանգված է` ծննդաբերության ժամանակ վարակվելու: Սակայն այժմ գոյություն ունի շիճուկ և պատվաստանյութ, որոնք կանխում են երեխայի վարակվելը, եթե անհրաժեշտ քայլերը կատարվում են անմիջապես ծնվելուց հետո:
Արյան հետազոտության քանակական ցուցանիշները
Այս անալիզը բացահայտում է սակավարյունությունը և մակարդման խանգարումները: Այն գրանցում է 1մլ³-ում էրիթրոցիտների քանակը (ցածր ցուցանիշն ահազանգում է սակավարյունության մասին), արյան 1մլ³-ում լեյկոցիտների քանակը (բարձր ցուցանիշը խոսում է վարակի առկայության մասին), թրոմբոցիտների քանակը 1մլ³-ում, որոնք կարևոր դեր ունեն արյան մակարդման համար, էրիթրոցիտներում հեմոգլոբինի միջին պարունակությունը. այս ցուցանիշի նվազումը ևս թույլ է տալիս սակավարյունության կասկած, ունենալ: Արյան մեջ հեմոգլոբինի ընդհանուր մակարդակը թույլ է տալիս գնահատել այս մոլեկուլի հնարավորությունը մոր օրգանիզմում թթվածնի փոխանցման համար, և հետևաբար նաև, նրա երեխային:
Հղիության առաջին ամիսներից ձեր մոտ կարող է էրիթրոցիտների պակաս և լեյկոցիտների ավելացում նկատվել Որպեսզի մորը և երեխային բավական արյուն լինի, արյան քանակը ամիս առ ամիս պետք է շատանա, հատկապես դա վերաբերում է հեղուկային մասին՝ պլազմային: Պլազմայի քանակությունը բավականին արագ է շատանում, քան էրիթրոցիտների քանակը, և հղի կնոջ արյունը մի տեսակ նոսրացած է դառնում էրիթրոցիտների հարցում: Սակայն լեյկոցիտներն ունակ են արագ բազմանալու, հետևաբար, նրանց ցուցիանիշի ավելացումը հղիների մոտ բորբոքային պրոցես չի նշանակում:
Իմանալով այս յուրահատկության մասին՝ բժիշկը ուշադիր կերպով կհետևի արյան հետազոտությանը, հատկապես արյան ձևավոր տարրերի հավասարակշռությանը:
8(10)-րդ շաբաթ
10-րդ շաբաթը մի յուրահատուկ մեկնարկակետ է ձեր երեխայի համար: Արդեն ձևավորված են մարմնի հիմնական պարամետրերը, և հաջորդ 6,5 ամիսներին բջիջները կլրացնեն նրա կառուցումը: Ձեր երեխան ինքն-իրեն ավելի է նմանվում: Մատիկները արդեն առանձնացված են, հայտնվում է լեզվի համային պտկիկը և ատամնային սաղմերը: Պոչիկն արդեն չկա, ուղեղը շարունակում է զարգանալ, ընդ որում` ֆենոմենալ արագությամբ: Յուրաքանչյուր վայրկյան արտադրվում են 1/4 մլն նեյրոններ: Սիրտը ևս ձևավորված է:
Չնայած արտաքին սերմնարանները դեռ որոշված չեն, բայց արդեն արդեն կան ամորձիները, եթե այն տղա է, սկսում են արտադրել տեստոստերոն՝ տղամարդու հորմոնը, որը նրան կդարձնի տղա: Եթե 10-րդ շաբաթում սաղմի հետ ամեն ինչ նորմալ է, ուրեմն՝ ուռա~: Նրան էլ չեն սպառնում բնածին անոմալիաներ: Այս շաբաթվանից ձեր երեխան կոչվում է պտուղ:
Անցած երկու ամիսներին այն մեծ փոփոխություններ է կրել ներարգանդային կյանքում: Հաջորդ յոթ ամիսներում կկատարելագործվի այն, ինչ արդեն հիմնվել է: Զարգացման փուլերն առանձնացնող իրադարձությունները կարող են քիչ տպավորիչ լինել:
Կմախքը, հոդերը, մկանները՝ հենաշարժիչ համակարգի բոլոր տարրերն առկա են: Նրանք դեռ մի փոքր փոփոխության կենթարկվեն:
Համի առաջին ընկալիչներն առաջանում են բերանի ներքին մակերեսում և դրա շուրջը: Շատ շուտով դրանց քանակը կգերազանցի մեծերինին: Ապագա երեխան նաև շատ զգայուն է խթանման նկատմամբ, որոնք ազդում են նրա վերին շրթունքի վրա: Նա դրանց պատասխանում է դեմքի շարժումով:
Կոպերը ձգվում են և փակվում. նայելու բան էլ դեռ չկա:
Աճառներն աստիճանաբար ոսկրային հյուսվածքի են վերածվում:
Ձեռքերը, ոտիկները, մատիկները, ծնկներն արդեն ներկա են մանրանկարում: Շուտով ձեր երեխան կսկսի ծծել բութ մատը: Նա արդեն շարժվում է, ճիշտ է` դեռ ակամա: Աչքերը փակ են կոպերով և այսպես կշարունակվի մինչև 25-27 շաբաթները: Ձևավորվել է ականջախեցին: Ձևավորվել է վերին շրթունքը:
Պտղի երկարությունը և քաշը
Երկարությունը գագաթից մինչև սրբոսկր մոտ 27- 35 մմ է:
Քաշը` 4 գրամ:
Դուք ինքներդ
Ձեր սիրտը րոպեում կես լիտր արյուն է մղում: Դրա աշխատանքը կուժեղանա ամեն ամիս և հղիության վերջում այս ցուցանիշը կհասնի րոպեում վեց լիտրի:
Այս քրտնաջան աշխատանքը կարտահայտվի նաև սրտային զարկի հաճախականության վրա: Նախկինում այն րոպեում 80-90 անգամ էր, այժմ հասել է 100-ի և աշխատում է արագացված տեմպով:
Սաղմնային կյանքի երկրորդ ամսում պտղի զարգացման մեջ տեղի է ունենում որակական թռիչք: Շնորհիվ նրա, որ սաղմի շերտերի բջիջներն ակտիվորեն բազմանում են, տարածվում և մասնագիտանում են, կատարվում է օրգանների և հյուսվածքների ձևավորում: Սաղմն արտահայտիչ կերպով փոփոխվում է:
4-ից 8-րդ շաբաթվա ընթացքում սաղմի արտաքին շերտի բջիջներն աշխատում են կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի էսքիզի վրա. Հիմնադրվում է գլխուղեղը և ողնուղեղը, որոնք փոխանցում են նյարդային ուղիները: Սկզբում ուղեղը հարթ մակերես ունի` ձկների նման: Հետո ի հայտ են գալիս ակոսների առաջին նշանները, և այն նմանվում է սողունների ուղեղին: Եվ ներարգանդային կյանքի միայն ավարտին սաղմի ուղեղը կդառնա մարդկային ուղեղ:
Արտաքին շերտից նաև ձևավորվում են ականջները, քթի, աչքերի, մաշկի, մազերի եղունգների զգացող հյուսվածքը՝ էպիթելը:
Փոքրիկի ձեռքերը Այս շաբաթում երեխայի ձեռքերը շատ արագ են զարգանում 48-րդ օրը և երեք օր անց |
Միջին շերտի բջիջները սկիզբ են տալիս կմախքի մկաններին, ներքին օրգաններին, հոդերին, սրտին, արյանը, լիմֆային, արյունատար անոթներին և լիմֆոգեղձերին, աճառային հյուսվածքին և ոսկրերին, փայծաղին, երիկամներին, սեռական ուղիներին և, վերջապես, թաղանթներին, որոնք ծածկում են մարմնի բոլոր խոռոչները:
Ներքին շերտի բջիջները կձևավորեն մարսողական օրգանների էպիթելը, ինչպես նաև լյարդի և ենթաստամոքսային գեղձի էպիթելը: Նույն գենետիկ կազմով մի քանի տասնյակ բջիջներից ձևավորվում են ոսկրային հյուսվածքի կոշտ բջիջները, նյարդային համակարգի գերբարդ բջիջները, էնդոկրին օրգանների բջիջները, մկանային առաձգական բջիջները, մի խոսքով` մարդկային օրգանիզմի բջիջների բազմությունը:
Տարբերակման գործընթացը, դրանց մասնագիտացումը չափազանց բարդ է:
Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, մասնագիտացման աստիճանում յուրաքանչյուր բջիջ «պարզ» է: Դրա զարգացման համար նրան անհրաժեշտ են հատուկ պայմաններ: Նախ` առաջինը, դրա համար միևնույնը չէ, թե ինչ աղեր և ինչպիսի միացություններ են պարունակվում այն ողողող արյան մեջ և հյուսվածքային հեղուկում: Երկրորդ՝ նրա մասնագիտացման վրա կարող են ազդել մյուսների՝ հարևան բջիջների կենսագործունեության նյութերը: Հայտնի է, որ այս նյութերի փոխանակումը կատարվում է արյան միջոցով, լիմֆայի միջոցով, մկանային հեղուկի միջոցով: Եվ երրորդ, յուրաքանչյուր բջջի անհրաժեշտ է կոնկրետ ինդուկցող հյուսվածքի հետ կապ: Օրինակ, աչքի եղջերաթաղանթը զարգանում է միայն ակնաբյուրեղի հետ կապի պարագայում: Հավի վրա փորձարկման ժամանակ, երբ ակնաբյուրեղի փոխարեն տեղադրեցին մաշկի բջիջներ, ապա եղջերաթաղանթի փոխարեն այնտեղ փետուր աճեց:
Լինում է նաև, որ սարսափելի փորձություններ է անում հենց ինքը` կյանքը: Միջավայրի տարբեր անբարենպաստ պայմանները, մոր վարակիչ հիվանդություններն ունակ են խախտելու բջիջների տարբերակման ինտիմ մեխանիզմները, օրգանների հիմնումը, իսկ սա հանգեցնում է ողբերգական հետևանքների՝ երեխայի ի ծնե այլանդակվածության:
5-6-րդ ամիսներին հատկապես շատ արագ են զարգանում սաղմի վերջույթները: Դրանք երկարում են, նկատվում են մասերի բաժանումները, հայտնվում են ձեռքերը և ոտքերը` ավելի շատ նման թիակի հինգ ճառագայթների, որոնք ապագա մատիկներն են:
7-րդ շաբաթում սկսվում է կմախքի ոսկրացումը, որն ավարտվում է միայն 20-25 տարեկանում:
5-6-րդ շաբաթում տեղի է ունենում ևս մեկ կարևոր իրադարձություն. պտուղը դեմք է ձեռք բերում: Նրա աչքերը, որոնք նախկինում գրեթե գլխի կողմնային մասերում էին, մոտենում են: Դեռ չկան կոպեր, այդ իսկ պատճառով դրանք փոքրիկ գլխի վրա հսկա են թվում: Սաղմն ունի շատ «խելացի» ճակատ: Իսկ հարթ, դուրս ցցված քթածակերով քթից դժվար է կռահել ապագա հանդուգն կճատաքիթը կամ «ազնվականի» քիթը՝ փոքրիկ կորությամբ, կամ էլ` Բուրատինոյի հետաքրքրաշարժ երկար քիթը... Շրթունքները նոր են նկարվում, իսկ լնդերի խորքում ձևավորվում են կաթնատամների սաղմերը:
Ո՛չ, նրան սիրունիկ ասել չի կարելի: Սակայն պարզ է, որ այն մարդ է, և ոչ թե ուրիշ մի բան: Այսպիսով` ընդամենը երկու ամսում միաբջիջ «ամեոբան» դառնում է մարդ: Ավելի ճիշտ` դրա առաջին ուրվագիծը, էսքիզը: 50-60 օրում օրգանները և օրգանիզմի համակարգերը հասցնում են ձևավորվել միայն ընդհանուր գծերով: Հաջորդ յոթ ամիսներին օրգանիզմը կշարունակի զարգանալ և ավելի բարդանալ ու ինքնակատարելագործվել: Կյանքը` մինչև ծնվելը, շարունակվում է:
Ուշադրությո՛ւն: 4-8 շաբաթները կրիտիկական են ապագա երեխայի կյանքի համար, երբ սաղմը ցանկացած տիպի վնասող գործոնի նկատմամբ ավելի զգայուն է:
Ընկերքը բացարձակ պաշտպան չէ պտղի համար: Տարբեր քիմիական նյութեր, այդ թվում և որոշ դեղեր, ունակ են թափանցել ընկերքի միջով և բացասական ազդեցություն ունենալ սաղմի զարգացման վրա:
Դեղամիջոցների նկատմամբ զգույշ եղե′ք, հատկապես հղիության առաջին և երկրորդ ամիսներին, երբ ընթանում է բոլոր օրգանների և երեխայի համակարգի ստեղծումը: Դեղամիջոցներ օգտագործեք միայն բժշկի թույլտվությամբ:
Բոլոր այն գործոնները, որոնք ունակ են խառնվելու բջիջների մասնագիտացման մեջ, կոպտորեն դրանց խախտել,ու և հանգեցնելու անոմալիաների, կոչվում են տերատոգեն (հունարեն «տերատոս»-այլանդակ) բառից:
Նման հատկություն ունեն ճառագայթման մեծ չափաբաժինները, ռենտգեն ճառագայթումը, բազմաթիվ քիմիական նյութեր և այլն:
Սննդանյութը ևս կարող է անտարբեր չլինել մոր և պտղի համար: Մասնավորապես` կոֆեինը, որի մեծ քանակությունն ունակ է հղիության վաղ շրջանում հանգեցնելու ինքնակամ վիժման:
ԱՄՆ-ում հետազոտել են 550 հղիների, ովքեր սիրում էին սուրճ: 14 կանանցից , որոնք խմում էին օրական 6 բաժակ սուրճ, միայն մեկն է կարողացել պահպանել հղիությունը: Մնացած 13-ի մոտ պտղի զարգացումը դադարել է և հղիությունն ընդհատվել է:
|
Մեդ-Պրակտիկ
21.02.2016
Հարգելի ROZI, բարև Ձեզ: Անկախ նրանից կատարվել է արհեստական բեղմնավորում, թե հղիացել եք բնական ճանապարհով, հղիության ժամկետը հաշվվում է վերջին դաշտանի առաջին օրվանից:
Մեդ-Պրակտիկ
21.02.2016
Հարգելի Has11, բարև Ձեզ: Հղիության ընթացքում ներկել մազերը քիմիական ներկերով ցանկալի չէ, քանի որ դրանց կազմի մեջ մտնող քիմիական նյութերը բացասաբար են ազդում պտղի վրա: Եթե այնուամենայնիվ ցանկանում եք ներկել մազերը, գնեք առանց ամմիակի կամ բնական հիմքով մազի ներկեր:
ROZI
07.02.2016
Has11
02.02.2016
Մեդ-Պրակտիկ
02.02.2016
Հարգելի ARMINE, բարև Ձեզ: Հղիության առաջին հավանական նշանը դաշտանի ուշացումն է: Եթե կա դաշտանի ուշացում, կարող եք հղիության տեստ անել:
Մեդ-Պրակտիկ
02.02.2016
Հարգելի Albina, բարև Ձեզ: Հղիության ընթացքում որովայնի շրջանում ցանկալի չէ կատարել մազահեռացում: Մազահեռացման ընթացքում Դուք մեխանիկական, ջերմային ազդեցության եք ենթարկում որովայնի պատը, հետևաբար նաև հղի արգանդը, որը ցանկալի չէ:
ARMINE
22.01.2016
Albina
20.01.2016
Մեդ-Պրակտիկ
01.11.2015
Հարգելի Albina, բարև Ձեզ: Կոնկրետ մարմնի որ հատվածենր մազահեռացման մասին է խոսքը: Ցայլքի շրջանում այնքան էլ ցանկալի չէ;
Մեդ-Պրակտիկ
01.11.2015
Հարգելի Անետա, բարև Ձեզ: Ձեր նկարագրած գանգատները բնորոշ են հղիության վաղ տոքսիկոզին: Հղիության 12 շաբաթից հետո դրանք հիմնականում ինքնուրույն վերանում են: Խնդրում եմ մանրամասենք Դուք ունենում եք փսխումներ, թե ոչ, եթե այո, օրը քանի անգամ: Եթե ունեք փոխումներ, ապա օրգանզիմը կորցնում է հեղուկ, և սրտխփոցի պատճառը հենց դա է: Հարկավոր է դիմել գինեկոլոգի սրտխանոցի դեմ դեղորայք ստանալու համար, հնարավոր է նաև օրգանիզմի հեղուկի ծավալը վերականգնելու կարիք լինի: Քաշի նվազումը և օրգանզիմի թերսնումը կարող է ազդել պտղի նորմալ զարգացման վրա:
Մեդ-Պրակտիկ
31.10.2015
Հարգելի Arus, բարև Ձեզ: Ձեր հարցը անհասկանալի է շարադրված, խնդրում եմ ավելի մանրամասն նկարագրել կոնկրետ ինչ խնդիր ունի Ձեր ընկերուհին: Կփորձենք օգնել;
Մեդ-Պրակտիկ
31.10.2015
Հարգելի Գայանե, բարև Ձեզ: 31.10.2015 դրությամբ Ձեր հղիությունը 12 շաբաթական 2 օրական է:
Albina
22.10.2015
Անետա
06.10.2015
Arus
23.09.2015
Գայանե
17.09.2015
Մեդ-Պրակտիկ
01.08.2015
Հարգելի Lilit, բարև Ձեզ: Ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը կարող եք գտնել սեղմելով ստորև նշված հղումներին.
https://www.med-practic.com/arm/131/19236/article.more.html
https://www.med-practic.com/arm/131/28913/article.more.html
Մեդ-Պրակտիկ
01.08.2015
Հարգելի Մոնո, բարև Ձեզ: Աղիների աշխատանքը կարելի է կարգավորել սննդի միջոցով: Աշխատեք երեկոյան ժամերին շատ միրգ և բանջարեղեն չուտել, կաթը, ձավարեղենը ևս ակտիվացնում են գազերի առաջացումը: Սնվեք հաճախակի, փոքր չափաբաժիններով: Որովայնի փքվածությունը նույնպես կարող է արգանդի հիպերտոնուսի պատճառ լինել: Հղիության վաղ ժամկետներում ակտիվ սեռական կյանքով ապրելն այնքան էլ ցանկալի չէ: 12-րդ շաբաթից սկսած կարելի է: Հղիության ուշ ժամկետներու ևս ցանկալի չէ, քանի որ առաջանում են արգանդամկանի կծկումներ, որն էլ կարող է վաղաժամ ծննդաբերության սպառնալիքի պատճառ դառնալ:
Մոնո
14.07.2015
Lilit
14.07.2015
Մեդ-Պրակտիկ
09.07.2015
Հարգելի Arus, բարև Ձեզ: Կարևոր է նախ պարզել վիժման պատճառը: Առատ դաշտանի պատճառները տարբեր են, հիմնականում կապված է հորմոնալ խանգարման հետ, որի հետևանքով տեղի է ունենում արգանդի լորձաթաղանթի գերաճ: Առատ դաշտան կարող է լինել նաև արգանդի միոմայի դեպքում: Ցանկալի է դիմել գինեկոլոգի, կատարել ՈՒՁՀ, հորմոնալ քննություն, հարկ եղած դեպքում նաև արգանդի խոռոչից ասպիրատ վերցնել, պատճառը պարզելու և համապատասխան բուժում նշանակելու համար:
Մեդ-Պրակտիկ
08.07.2015
Հարգելի Arina, բարև Ձեզ: Հայցում ենք Ձեր ներողամտությունն ուշացած պատասխանի համար: 08.07.15 դրությամբ Ձեր հղիությունը մոտ 7 շաբաթական է: Առաջնածին կանայք պտղի խաղը նորմայում զգում են 18-19 շաբաթից սկսած, իսկ կրկնածինները մեկ շաբաթ ավելի շուտ: Կախված օրգանիզմի առանձնահատկությունների հետ կարող են լինել տատանումներ: Ինչ վերաբերում է ցավերին, դրանք հիմնականում կապված են արգանդի տոնուսի բարձրացման հետ: Հենց այս ժամկետից սկսած էլ կարող եք դիմել գինեկոլոգի, հնարավոր է տոկոլիտիկ միջոցներ նշանակելու կարիք լինի: Բացի այդ հետևեք աղիների աշխատանքին, փորկապությունը, մետեորիզմը ևս կարող են ցավերի պատճառ դառնալ:
arina
08.07.2015
arina
06.07.2015
arina
02.07.2015
Arus
16.06.2015
Մեդ-Պրակտիկ
24.04.2015
Հարգելի Anul))), բարև Ձեզ: Ինչպես գիտեք հղիության արհեստական ընդհատումը միշտ էլ իր բացասական հետևանքներն է ունենում կնոջ օրգանիզմի վրա: Նախկինում բազմաթիվ արհեստական ընդհատումները կարող են առաջացնել հղիության ընթացքի բարդություններ, քանի որ հղիության արհեստական ընդհատումն բերում է արգանդի լորձաթաղանթի վնասման, նաև հորմոնալ խանգարումների:
Anul)))
20.04.2015
Մեդ-Պրակտիկ
19.04.2015
Հարգելի ANI, բարև Ձեզ: Հղիության վաղ ժամկետներում ուժեղ ցավերը որովայնի ստորին կամ աճուկային շրջանում և առատ արյունային արտադրությունը սկսվող վիժման նշաններ են ցավոք, և համապատասխան միջոցներ չկիրառելու դեպքում անպայման վիժում կլինի: Հնարավոր է, որ Ձեր նշած գոյացությունը հենց պտուղն էլ լինի: Հարկավոր է դիմել գինեկոլոգի, պարզելու համար ադյոք արգանդի խոռոչում մնացել են պտղաձվի մնացորդներ, եթե այո, անպայման պետք է կատարվի արգանդի խոռոչի քերում կամ վակուում:
ANI
16.04.2015
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն