Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կանայք ավելի շատ ինքնասպանության փորձ են անում, տղամարդիկ ավելի շատ ինքնասպան լինում

Կանայք ավելի շատ ինքնասպանության փորձ են անում, տղամարդիկ ավելի շատ ինքնասպան լինում

Հոգեբան Արմեն Խուդոյանը և հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին Հայաստանում վերջին շրջանում առավել հաճախ դիտվող երևույթի` ինքնասպանությունների պատճառի, հետևանքների, կանխարգելման հնարավորությունների շուրջ:

Հոգեբանի կարծիքով, ինքնասպանությունների թիվը չի ավելացել է, ուղղակի սկսել են շատ գրել այդ մասին, միաժամանակ չբացառեց, որ վերջին շրջանում այնուամենայնիվ դիտվում է ինքնասպանությունների թվի աճ, իսկ պատճառները տարբեր են: Հոգեբանի խոսքով, կան որոշ երկրներ կամ շրջաններ, որտեղ ինքնասպանություններ առավել հաճախ են դիտվում, սակայն որևէ օրինաչափություն չկա և ինքնասպանությունները կապ չունեն սոցիալական որևէ շերտի հետ:


Ինքնասպանությունը անհատն ընտրում է որպես փախուստ, սովորաբար նրանք ունենում են ալկոհոլի հակում ունեցող, գիտակցության խանգարման հակում ունեցող անձինք, իսկ ինքնասպանությունը դա ծայրահեղ ձև է և գալիս է անելանելի վիճակից, գոյության ճգնաժամից: Հոգեբանը շեշտեց, որ այսօր բացակայում է հոգեբանական խնդիրների պարագայում համապատասխան մասնագետի դիմելու մշակույթը:

«Այսօր հասարակության մեջ անտարբերություն է նկատվում և դառնում է չարիք, ինքնասպանություն հիմնականում գործում են, երբ անհատն իր կյանքը իմաստազրկված է համարում»,- ասաց հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանը: Այս պարագայում, ըստ բժշկի, կարևոր է ընկերների և բարեկամների հետ շփումները. ինքնասպանության մտքեր շատերի մոտ է լինում, սակայն եսակենտրոն մտածողներն են դիմում ինքնասպանության, իսկ ընտանիքը, հարզատներին գնահատողն այդ քայլին չի դիմում:


Մասնագետը կարևորեց հավատը, որն անհատին չի մատնում մենակության և հուսահատության. որպես կանխարգելում` հոգուն ուղղված խոսք է հարկավոր: Բանախոսները փաստեցին նաև, որ կանայք ավելի շատ փորձ են անում, տղամարդիկ ավելի շատ են ինքնասպանություն գործում:

Սկզբնաղբյուր. parorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ