Հղիություն, ծննդաբերություն
|
Հղիության համար պահանջվող սննդակարգ (Nutritional Needs During Pregnancy).morevmankan.am
Ապագա երեխայի առողջությունը որոշակիորեն կախված է ծնողների սննդակարգից, այդ պատճառով կարևոր է հղիություն պլանավորելուց առաջ հետևել որոշակի կանոնների: Հղիության առաջին ամսից սկսվում է երեխայի մարմնի մի շարք կարևոր օրգան-համակարգերի ձևավորումը: Հետևաբար, անհրաժեշտ է կանխել որոշակի սննդանյութերի, միներալների և վիտամինների անբավարարությունն օրգանիզմում:
1. Ֆոլաթթու: Համարվում է հղիության պլանավորման ամենակարևոր տարրերից մեկը: Այն մասնակցում է պտղի աճի համար անհրաժեշտ բջջի բաժանմանը, նպաստում է պտղի նյարդային և սիրտ-անոթային համակարգերի բնականոն զարգացմանը, նվազեցնում է պտղի բնածին արատների, ինչպես նաև վիժման հավանականությունը: Ֆոլաթթվով հարուստ է ընկույզը, ցիտրուսները, կանաչ գույն ունեցող բանջարեղենները: Հղիություն պլանավորման ընթացքում ֆոլաթթվի դոզան օրական 400 մկգ է:
2. Յոդ: Անհրաժեշտ է մոր վահանաձև գեղձի բնականոն գործունեության համար, որից կախված է նաև պտղի աճը, մտավոր և ֆիզիկական կարողությունների լիարժեք զարգացումը, մինչդեռ այս նյութի պակասը բացասաբար է անդրադառնում սաղմի նյարդային համակարգի ձևավորման վրա: Յոդի պակասը լրացնելու համար ամենօրյա սննդակարգը պետք է լրացնել յոդ պարունակող սնունդով`ձուկ, ծովամթերք, թուզ ևայլն: Հղիություն պլանավորելիս յոդի ամենօրյա բաժինը պետք է լինի 0.2 մգ:
3. Վիտամին A. Անհրաժեշտ է հղիության ընթացքում ՝պլասենտայի ձևավորման, պտղի ոսկորների աճի համար: Օրական դեղաչափը 3000 IU-է: Վիտ A-ի հիանալի աղբյուր է գազարը, լոլիկը, դդումը, ձուկը, ձկան յուղը:
4. Վիտամին D. Անհրաժեշտ է պտղի կմախքային համակարգի զարգացման համար: վիտամին D-ի օրական դոզան 400 IU է: Պարունակվում է կոշտ պանիրներում, ձվի դեղնուցում, կարագում,ձկան յուղում, խավիարում:
Ընդհանրապես, որոշ վիտամինների և հանքանյութերի ավելցուկը կարող է ոչ պակաս վնասակար լինել, քան դրանց անբավարարությունը: Օրինակ, ֆոլաթթվի մեծ դոզանների երկարատև օգտագործումը հղիության ընթացքում կարող է հանգեցնել պտղի մոտ բրոնխիալ ասթմայի հակմանը:
|
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն