Ախտանիշներ Ընկալման խանգարումներ` ցնորքներ. տեսողական (տեսիլքներ)
Ընկալման խանգարումներից իսկական ցնորքների` ըստ անալիզատորների, տարատեսակ են: Տեսիլքները կարող են ձև չունենալ՝ կրակի, ծխի, մառախուղի նման (ֆոտոփսիաներ, ֆոսֆեններ), կամ լինել ընդգծված ուրվագծով (կոնտուրային ցնորքներ)։ Չափերը կարող են համապատասխանել իրականին, կամ լինել փոքրացած (միկրոփսիա), մեծացած (մակրոփսիա)։ Տեսողական ցնորքնորը լինում են վառ գունավորված (ավելի հաճախ՝ ալ կարմիր կամ կապույտ), ինչպես նաև` դժգույն։ Մեծ մասամբ համընկնում են բնական երանգներին։ Տեսիլքները կարող են լինել շարժուն կամ անշարժ, թե ձևի, թե բովանդակության առումով։ Երբեմն նրանք անընդհատ ենթարկվում են փոփոխությունների բովանդակության և իրադարձությունների առումով, ներկայանալով բեմականացման ձևով։ Տեսիլքը կարող է լինել առանձին առարկայի կամ նրա որևէ մասի ձևով, մեծ մասամբ՝ նրանք լինում են բազմաքանակ (միջատներ, ֆանտաստիկ կենդանիներ և այլն)։ Տեսիլքները կարող են հիվանդների մոտ առաջացնել հետաքրքրություն, վախ, տագնապ, սարսափ, հիացմունք։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYz3y3WP' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_axtanish.php(67): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ