Ախտանիշներ Զգացողությունների և ընկալումների հոգեախտաբանությունը
Ընկալման և զգացողության խանգարումները բավականին բազմաբնույթ են թե՛ իրենց կլինիկական պատկերով, թե՛ բարդությամբ։ Դրանք դասակարգվում են հետևյալ կերպ`
1. անեսթեզիա,
2. հիպեսթեզիա,
4. փսիխոսենսոր խանգարումներ՝
- մետամորֆոփսիաներ,
- սոմատոփսիխիկ խանգարումներ (աուտոմետամորֆոփսիա, մարմնի սխեմայի (ուրվագծի) խանգարում),
- դեպերսոնալիզացիա և դեռեալիզացիա,
- սենեսթոպաթիաներ՝
5. պատրանքներ`
6. ցնորքներ
- ըստ անալիզատորների՝ տեսողական, լսողական, համի, հոտի, մաշկային (տակտիլ),
- ըստ դրսևորման ձևի՝ ֆունկցիոնալ, ռեֆլեկտոր, իսկական և կեղծ,
- ըստ կառուցվածքի՝ պարզ, բարդ։
Իսկական ցնորքներն ունեն զգացմունքային պարզություն և սրություն, սեփական հոգեկան և ֆիզիկական «ես»-ից դուրս տեղակայում, կամքից անկախ են։ Իսկական և կեղծ ցնորքները իրենց հերթին բաժանվում են ըստ զգայարանների։
Զգացողությունների խանգարումները, թերևս, ամենահաճախ հանդիպող նշաններից են, ընդ որում՝ նաև առավել ոչ սպեցիֆիկ ինդիֆերենտ նշաններից, այն առումով, որ դրանք այս կամ այն հիվանդության մասին մեծ մասամբ հստակ ինֆորմացիա դեռ չեն տալիս։ Սակայն դրանց առկայությունը բժշկի համար պետք է ցուցում հանդիսանա լիարժեք կլինիկական, հոգեբանական, հարկլինիկական հետազոտություն անցկացնելու համար։ Չկա որևէ հոգեկան կամ մարմնական հիվանդություն, որն իր կլինիկական պատկերում չունենա զգացողության խանգարումներ։ Կենտրոնական կամ պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդությունների, զգայարանների ախտահարման, սոմատիկ հիվանդությունների ժամանակ զգացողության խանգարումները արտահայտվում են պարեսթեզիաների, հիպեսթեզիաների, հիպերեսթեզիաների, հիպերպաթիաների և այլ ձևերով։
Հոգեբուժական պրակտիկայում այս խանգարումները իրենց զարգացման մեխանիզմներով և կլինիկական դրսևորումներով տարբերվում են, օրինակ, նյարդաբանական կլինիկայից։ Նյարդաբանական կլինիկայում հաճախ հանդիպող զգացողության խանգարումներից են`
Այս շարքի խանգարումներից են նաև`
Հոգեբուժական պրակտիկայում, ի տարբերություն նյարդաբանականի, ավելի տարածված են զգացողությունների ինտենսիվության խանգարումները՝ հիպեսթեզիաները, հիպերեսթեզիաները, անեսթեզիաները (այդ թվում, նաև` հոգեկան ցավային անեսթեզիաները), ինչպես նաև` սենեստոպաթիաները, սենեսթեզիաները, սինեսթեզիաները։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYTdaaXg' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_axtanish.php(67): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ