Ախտանիշներ Դեպերսոնալիզացիա
Ընկալումների փսիխոսենսոր խանգարումների տարատեսակ են: Շատ հեղինակներ դեպերսոնալիզացիան դիտում են ընկալման խանգարումների շրջանակներում, որոնք, սակայն, ընթանում են գիտակցության (ինքնագիտակցության) խանգարումներով (Ա. Մեհրաբյան, 1962; Ա. Սնեժնևսկի, 1983)։ Դեպերսոնալիզացիայի էությունը սեփական «ես»-ից օտարացումն է։
Ներկայումս դեպերսոնալիզացիան բնութագրվում են հետևյալ խանգարումներով`
- սեփական տեսողական ընկալումներն արտառոց փոփոխված են, միջավայրն ընկալվում է անորոշ, մշուշապատ, անկենդան, «մի տեսակ» օտարացած և երազանման,
- մարդիկ թվում են անկենդան, թողնում են տիկնիկի կամ ավտոմատի (ռոբոտի) տպավորություն, սեփական դեմքն ընկալվում է օտար,
- լսողական զգացողությունների շեղումները նույնպես ընկալվում են օտարացած՝ սեփական ձայնը հնչում է դրսից, լսվում է փոփոխված։ Այլոց ձայները լսվում են խլացած, մի տեսակ հեռացած և անիրական,
- փոփոխվում են համի, հոտի և մաշկային զգացողությունները՝ սեփական մարմինը շոշափելիս այն ընկալվում է անկենդան,
- ժամանակ առ ժամանակ առաջանում են սեփական անձի և մարմնի կորստի տառապալից զգացումներ։
Հիվանդներն ավելի բարդ դեպքերում զգում են դատարկության տարօրինակ զգացում գլխում, հիշողությունների և պատկերացումների կորուստ, առաջանում են անլիարժեքության զգացումներ, տագնապ, վախ։
Դեպերսոնալիզացիայի զարգացման գործընթացում, ըստ Ա. Մեհրաբյանի, հիմնական դերը խաղում է օտարացման մեխանիզմը։ Տեղի է ունենում անձի ամբողջականության երկատում՝ անձի «ես»-ը և «ես և աշխարհը» հարթությունները գործում են իրարից անկախ։
Դեպերսոնալիզացիոն և դեռեալիզացիոն խանգարումների շարքին են դասվում նաև այնպիսի երևույթներ, ինչպեսիք են`
- կեղծ ճանաչման կամ Կապգրի ախտանիշը, որն ունի երկու տարբերակ՝ դրական երկվորյակի ախտանիշ, երբ անծանոթ մարդն ընկալվում է որպես ծանոթ, և բացասական եկվորյակի ախտանիշ, երբ ծանոթ մարդիկ հիվանդին թվում են անծանոթ,
- Deja-vu (նախկինում տեսած)՝ անծանոթ տեղանքում, բնակավայրում, իրավիճակում առաջանում է մի զգացողություն, կարծես այդ ամենն արդեն եղել է,
- Jamais-vu (երբեք չտեսած)՝ լավ ծանոթ տեղանքում, բնակավայրում, իրավիճակում առաջանում է զգացողություն, որ այդ ամենն երբեք չի եղել և տեսնում ես առաջին անգամ,
- Deja-entendu (նախկինում լսած)՝ առաջին անգամ լսած բովանդակությունը, միտքը թվում է ծանոթ, երբևէ լսած։
Դիտվում են այս բնույթի մի շարք խանգարումներ՝ երբեք չլսած, նախկինում վերապրած կամ երբեմն չվերապրած։ Չնայած, հարկ է նշել, որ թվարկված խանգարումների դասումն այս շարքին, բավականին վիճելի է։ Այստեղ էական է հատկապես գիտակցության դերը։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն. med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYMKvfRr' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_axtanish.php(67): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ