Ախտանիշներ Զառանցանքներ` չհամակարգված, երկրորդային
Մտածողության բովանդակային խանգարումներից զառանցանքների` ըստ կառուցվածքի (չհամակարգված) և ըստ ծագման մեխանիզմնի (երկրորդային) տարատեսակ են: Բնութագրվում է տրամաբանական ապացույցների բացակայությամբ, փաստերի ոչ ապացուցողական հաստատմամբ և հիվանդագին համոզվածությամբ իր պնդումներում, եզրակացություններում, ընկալումներում։ Զառանցանք առաջանում է պահի ազդեցության ներքո, հիվանդի զգացմունքային ընկալումների շրջանակներում։ Բովանդակությունը բազմազան է և անկայուն, փոփոխվում է միջավայրի և ներաշխարհի զանազան ազդակներից։ Դատողությունները հակասական են և ճեղքված, զուրկ են որևէ տրամաբանական մեկնաբանությունից։ Ուստի նման մտքերը հիվանդների կողմից չեն բացատրվում, կցկտուր են և անավարտ։
Ի սկզբանե չհամակարգված զառանցանքը ձևավորվում է բարդ հոգեախտաբանական վիճակի շրջանակներում, այլ հոգեկան խանգարումների առկայության և ազդեցության ներքո (ցնորքների, վախերի, աֆեկտիվ խանգարումների և այլնի)։ Ուստի զառանցանքի բովանդակությունը հագեցած է զանազան պատկերներով, պատկերացումներով, զգացմունքներով, հարուցելով լարվածություն, վախ, տագնապ, շփոթություն։ Այս առանձնահատկությունների շնորհիվ չհամակարգված զառանցանքը կոչվում է նաև երկրորդային, զգացայական։
Դիտվում է սուր փսիխոզների կառուցվածքում։
Երկրորդային զառանցանքները դասակարգվում են ըստ առանձին ենթախմբերի, որոնց ծագման մեխանիզմները կապված են այս կամ այն հոգեկան ֆունկցիայի խախտման հետ։
- Հոլոտիմ զառանցանք
- Կատատիմ կամ սենսիտիվ զառանցանք
- Կատեստետիկ զառանցանք
- Ինդուկցված զառանցանքը
- Ծանր լսողի զառանցանք
Երկրորդային զառանցանքները դիտվում են գերազանցապես աֆեկտիվ, աֆեկտիվ-զառանցանքային համախտանիշների շրջանակներում։ Զառանցանքները, իրենց բովանդակությամբ, կարող են քիչ թե շատ մոտ լինել իրականությանը կամ էլ ունենալ ընդգծված վերացական, ընդհուպ մինչև ֆանտաստիկ բնույթ։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն. med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYKiIsCn' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_axtanish.php(67): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ