Ախտանիշներ Զառանցանքներ
Մտածողության բովանդակային խանգարումներից է: Սրանք երևույթների, իրադարձությունների և մարդկանց միջև ուղղման չենթարկվող կապերի ու հարաբերությունների հաստատումն է, առանց իրական հիմքերի։ Միտքը համարվում է զառանցանքային, եթե չի համապատասխանում իրականությանը, աղավաղված է, լիովին «տիրելով» հիվանդին, չի ենթարկվում ճշտման, ուղղման և շտկման՝ չնայած իրականության հետ ակնհայտ հակասությանը։
Զառանցանքն ունի որոշ բնութագրեր և հատկություններ, որոնց առկայությունը զառանցանքի ախտորոշման համար պարտադիր է։ Հակառակ դեպքում զառանցանքի մասին խոսելու իրավունք չունենք։ Դրանք են՝
- անսասան համոզվածություն,
- շտկման անհնարինություն,
- կեղծ տրամաբանություն (պարալոգիա),
- հաստատված կարծիքի անփոփոխություն,
- բացարձակ անդրդվելիություն՝ ի պատասխան տրամաբանական փաստարկներին,
- ուղղվածություն՝ դեպի սեփական «ես»-ը,
- ձևավորվում են հիվանդագին ֆոնի վրա։
Միայն այս չափանիշների առկայության դեպքում, մենք կարող ենք տարբերակել զառանցանքը սխալ դատողություններից, կեղծ համոզմունքներից, կրոնական և այլ բնույթի դոգմաներից։
Զառանցանքը դասակարգվում է հետևյալ կերպ՝
1. Ըստ կառուցվածքի և ծագման մեխանիզմների՝
ա. համակարգված (առաջնային, մեկնաբանողական),
բ. չհամակարգված (երկրորդային, զգայական)։
- Հոլոտիմ զառանցանք
- Կատատիմ կամ սենսիտիվ զառանցանք
- Կատեստետիկ զառանցանք
- Ինդուկցված զառանցանքը
- Ծանր լսողի զառանցանք
2. Ըստ բովանդակության՝
ա. ինքնագնահատականի նվաստացմամբ,
- Հիպոխոնդրիկ զառանցանք
- Ինքնամեղադրման (մեղքի, ինքնադատապարտման) զառանցանք
- Ինքնանվաստացման զառանցանք
- դիսմորֆոմանիկ զառանցանք
- նիհիլիստական զառանցանք
բ. ինքնագնահատականի մեծարմամբ,
- այլասիրական (ալտրուիստական) զառանցանք
- բարձր ծագման զառանցանք
- գյուտարարության զառանցանք
- ռեֆորմացիայի (բարեփոխումների) զառանցանք
- սիրային (էրոտիկ) զառանցանք
- մեծամոլական զառանցանք`
- մանիակալ
- մեգալոմանիկ
գ. պերսեկուտոր,
- խանդի զառանցանք
- թունավորման զառանցանք
- վերաբերմունքի զառանցանք
- վնասվելու զառանցանք
- ազդեցության զառանցանք
- երկվորյակի զառանցանք
- համակվածության (դիվահատություն) զառանցանք
- մետամորֆոզի (կերպարափոխության) զառանցանք
- արխայիկ (հնամենի) զառանցանք
- հակասական (անտագոնիստական) զառանցանք
դ. խառը ձևեր։
- բեմականացման զառանցանք
- հովանավորության զառանցանք
- հատուկ նշանակության զառանցանք:
ա. զառանցանքային տրամադրություն,
բ. զառանցանքային ընկալում,
գ. զառանցանքային մեկնաբանում,
դ. զառանցանքային բյուրեղացում,
ե. զառանցանքային մեղմացում,
զ. մնացորդային զառանցանք։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն. med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYwb1ZXm' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_axtanish.php(67): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ