Ախտանիշներ Զառանցանքներ` պերսեկուտոր
Գլխավոր
Մտածողության բովանդակային խանգարումներից զառանցանքների` ըստ բովանդակության տարատեսակ են: Պերսեկուտոր զառանցանքը (հետապնդման զառանցանքը) առանձնանում է նրանով, որ հիվանդի մոտ ձևավորվում է համոզմունք իրեն սպառնացող վտանգի կամ վնասի մասին, որը սպասվում կամ հասցվում է արտաքին աշխարհից։ Զառանցանքի այս ձևին են դասվում՝
- խանդիզառանցանքը հիվանդագին միտք է, որ, իբր, կինը (ամուսինը) կամ սիրուհին հավատարիմ չեն և դավաճանում են՝ իրեն նվաստացնելու, բարոյապես ճնշելու նպատակով,
- թունավորման զառանցանք՝ համոզմունք, որ իրեն սպանելու կամ առողջությանը վնասելու նպատակով իր օգտագործած կերակուրը, ջուրը թունավորում են, իր սենյակի օդին խառնում են գազեր նույն նպատակով և այլն,
- վերաբերմունքի զառանցանքը շրջապատում կատարվող անգամ աննշան գործողությունների, դեպքերի, դեմքերի վերաբերմունքն է սեփական անձին՝ միայն բացասական իմաստով,
- վնասվելու զառանցանքը հիվանդագին համոզվածություն է, որ իրեն կողոպտում են, թալանում, փչացնում իրեն պատկանող իրերն ու առարկաները,
- ազդեցության զառանցանքը համոզվածություն է, որ գտնվում է հիպնոսի, տիեզերական ճառագայթների, լազերային ճառագայթման և այլ բնույթի ներգործությունների ազդեցության ներքո (ֆիզիկական ազդեցության զառանցանք, հիպնոտիկ կամ տելեպատիկ ազդեցության զառանցանք)։ Բավականին հաճախ պերսեկուտոր զառանցանքի այս ձևը համատեղվում է հոգեկան ավտոմատիզների հետ,
- երկվորյակի զառանցանքը հիվանդագին միտք է սեփական կրկնօրինակների գոյության մասին, որոնք (կամ որը) գոյություն ունի միաժամանակ և հիվանդի հետ կամ նրա փոխարեն գործունեություն է ծավալում,
- համակվածության (դիվահատություն) զառանցանքը հիվանդագին պատկերացումն է զանազան կենդանիներով, այդ թվում նաև ֆանտաստիկ, դիվահարված լինելու մասին,
- մետամորֆոզի (կերպարափոխության) զառանցանքը միտք է այն մասին, որ հիվանդը կերպարանափոխվում է և դառնում կենդանի, այլմոլորակային, մեկ այլ մարդ կամ առարկա,
- արխայիկ (հնամենի) զառանցանքի բովանդակությունը կազմում է մեր ժամանակների համար ոչ արդիական սպառնալիքը կամ վտանգը՝ կախարդանք, մութ ուժերի ազդեցություն, դիվահարություն և այլն,
- հակասական (անտագոնիստական) զառանցանք՝ համոզված լինելով սեփական անձի որևէ արժանիքում, հիվանդը կարծում է, որ իր համար պայքարում են հակադիր ուժեր՝ կուսակցություններ, խմբեր, պետություններ, բարին և չարը։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն. med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYReEndV' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_axtanish.php(67): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ